СТАНЬ VIP
Сфабрикованное Азербайджаном «дело» против Рубена Варданяна направлено в судФидан и Блинкен обсудили по телефону ситуацию с курдскими силами и вопросы стабильности в СирииМемкоин Трампа подорожал на 660% менее чем за суткиЛавров и Байрамов обсудили ситуацию вокруг крушения самолета «Азербайджанских авиалиний»В МВД России сообщили, кто из иностранцев лишится водительских правТрамп после инаугурации хочет посетить Китай

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 00:32

***

Որքա~ն ծաղիկներ ու որքա~ն գույներ,

Որ սփռված են` սարում ու ձորում,-

Երիցուկները` սպիտակ գույներ,

Արեւքույրիկներ - կրակներ ծորուն։



Նարինջ ու կապույտ, որդան շողշողուն,

Բոցեր հուրհրան, ամենուր ցրված,-

- Ինչպե՞ս հասկանամ,- լալիս էր մեղուն,

Կյանքի խորհուրդը չըբացատրված։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 00:32

***

Ես` խեցու մեջ` փակված ձայն,

Ես` ջրերի հատակում...

Նավազները ինձ գտան,

Ու վաճառին շուկայում։



Հիմա կյանքի մշուշում,

Մարդկանց դավի դեմ անչար...

Իմ մեջ ալքեր են խշշում,

Հառաչում են ծով ու ճայ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 00:32

***

Հավքի բույն տեսա ծաղկավոր հանդում,

Մեջը երեք ձու - աչքեր թռչունի...

Վրան նստած էր մայրիկը խնդուն,-

Օ~, այս տեսիլքը վերջ-վախճան չունի։



Գալիս է ինձ հետ, իմ մանկուց անքուն,

Ձագի հորինման գաղտնիքը - արտույտ.-

Թվում է` պիտի բռնեմ այս երգում

Փախչող երամի պատրանքը կապույտ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 00:33

***

Հին գոգնոց էր` մաշված հույս,-

Մայրս` ընկած սար ու ձոր,

Հավաքում էր բանջար-բույս,

Մեր տան հացը, ամեն օր։



Առնում էինք մենք հասակ,

Ուտում` ճավիկ ու ղըմի...

Ցողոտ սնձեր, երիժնակ,

Շուրթիս համերն են հիմի։



Անցան տարիք։ Չիք-չկա,

Մոռացվել է սովն անձուկ,-

Մնացել է հանց վկա,

Իր գոգնոցը` լիքն արցունք։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 00:33

***

Բուքը քանդել էր հին բույնն ագռավի,

Ճյուղերն են ցցվել, ցախերը` չոր-չոր...

Բացվել է լեզուն համրացած առվի

Եւ ծիծառների - գնչուներ քոչվոր։

Ճնճղուկները շողքեր են կըտցում,

Ու ոստոստում են` տոտիկ առ տոտիկ,-

Բարդենու վրա` արագիլը ծում,

Դնում-վերցնում է ոտքերը բոբիկ։

Հողից ժպտում է թավիշը կանաչ,

Մանկան ափի պես նուրբ ու զգայուն...

Հովը փնտրում է սպասող ականջ,

Որ շրշա նրան` գարուն է, գարուն։

Վերջին ձյուները սարերից թռան,

Նամակ-բացիկներ, «հալվեցին»

փերթ-փերթ.-

Ես վախենում եմ, թե վերադառնան

Քեզ համար լացող արցունքներս ետ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 00:34

***

Ոտքի տակ հալչող` ձյուների աճյուն,

Հագին կապույտ շոր` թախծոտ կնոջ պես,

Մարտ ամիսն ահա դրսերում շրջում,

Հուշի՛ց, կարոտի՛ց լալիս է ասես։



Նրա հայացքից` մի հարսնուկ ուռի,

Փոխել է գույնը - մայրության նշան,-

Հեղեղն է պատռել շուրթերը առվի,

Որթից կաթում են աչքեր մանկական։



Ես սպասում եմ` կանգնած մեր դռան,

Որ իջնի քամին` կանաչ սարերի,-

Սրբի իմ գլխից պաղերը ձմռան,

Հալցընի ձյունը իմ սեւ մազերի։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՎԱԶԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
    Вложения Harutin » 30 сен 2010, 19:05
    7 Комментарии
    326 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    30 сен 2010, 19:10