Harutin » 24 мар 2011, 22:57
* * *
Ես գյուղում թողի իմ մորը բարի,
Թողի մանգաղս, գերանդին շողուն...
Եկա ու դարձա քաղաքին գերի,
Այս փողոցներին` փոշով ողողուն:
Ինչ որ բերեցի, օ, թարմ ու ցողոտ
Կորցրի այստեղ` աջ ու ձախ ցրած...
Իմ երազները, իղձերը հողոտ,
Իմ պատրանքները ամպերին գրած:
Հիմա փոշմանած` ժողվում եմ մեկ-մեկ,
Հատիկ առ հատիկ բեկորներ հնչուն
Եւ իրար բերում, բայց նրանք երբեք,
Ախ, էլ չեն դառնում մի ամբողջություն:
Որ սարը տվեց, ջուրն ու քարափը,
Զրնգուն ձորը, արձագանքն անտակ.-
Ինձ մնացել է այս ցուրտ պարապը,
Աշնան հավքերի բները դատարկ: