ԱՆՈՐՈՇ ՀԱՍՑԵ - Ավագ եղբոր ֆինանսական դժվարությունների պատճառով, հակառակ Խաչիկի կամքին, մայրը վաճառեց տունը: Խաչիկ Խաչատրյանի բազմանդամ ընտանիքն ստիպված եղավ ապաստանել գերեզմանաքարի գործարանի բարձիթողի շինությունում: Սակայն գտնվեցին բարի մարդիկ, ովքեր հողատարածք ու տնակ հատկացրին ընտանիքին: Առանց կոմունալ հարմարությունների, առանց տարրական պայմանների այս տարածքում նրանք շարունակում են ապրել իր առօրյա հոգսերով: Սակայն առկա խնդիրներին ավելացան նորերը: