ՀԱՆՈՒՆ ՎԱՂՎԱ ԼՈՒՍԱԲԱՑԻ - 32 տարեկանում Երևանից Դարբնիկ գյուղ հարս գնալը Սյուզաննային չվախեցրեց: Ֆինանսական դժվարությունները հաղթահարելի էին, սակայն ամուսնու՝ Արտուրի հարբեցողությունը իսկական չարիք դարձավ նորաստեղծ ընտանիքի համար: 6 տարվա համատեղ կյանքից հետո Սյուզաննան ամուսնալուծվելու որոշում կայացրեց: Բազմաթիվ փորձանքների մեջ ընկած կինը նախկին ամուսնուց շնորհակալ է միայն լույս աշխարհ եկած 2 զավակների համար: Այսօր Սյուզաննան 2 երեխաների հետ բնակվում է Շենգավիթ համայնքում՝ 9,4 քառակուսի մետր մակերես ունեցող հանրակացարանային սենյակում: Զավակներին՝ 13-ամյա Նինային և 8-ամյա Արմենին պահելու հոգսին ավելացել են Սյուզաննայի բազմաթիվ առողջական խնդիրները: