ՍԵՆՅԱԿ N 105 - Երևան քաղաք, Սիսակյան փողոց, 3-րդ շենք: 4-րդ կարգի վթարայնություն ունեցող այս շենքի 105-րդ սենյակն իսկական կռվախնձոր է դարձել Հասմիկ Գևորգյանի և Վերգինե Սարգսյանի ընտանիքների միջև: Մոտ 18 տարի Հասմիկն այստեղ ապրել է իր մոր՝ տիկին Անահիտի հետ: Տարիներ շարունակ հարևանների միջև տեղի ունեցող տարաձայնությունների և ծեծով ավարտվող կռիվների արդյունքում այսօր Հասմիկն իր մոր հետ հայտնվել է դրսում: Բնակության համար ոչ պիտանի Սիսակյան 3-րդ շենքի բնակիչների վերաբնակեցումն ընթացքի մեջ է, սակայն Հասմիկը հույս չունի, որ կկարողանա մյուս հարևանների նման իր բաժնին արժանանալ: