ԾՆՆԴՅԱՆ «ՆՎԵՐ» - 2014-ի սեպտեմբերին ՀՀ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկեց օրենքով ամրագրել հղիության եւ ծննդաբերության նպաստ գաղափարը անվանելով այն մայրության նպաստ և 2016 թվականից սկսած՝ այն նաեւ վճարել չաշխատող հղի կանանց, որոնք շուրջ 30 հազարն են: Սա բողոքի մեծ ալիք բարձրացրեց հատկապես աշխատող մայրերի շրջանում, ովքեր որոշ ժամանակ կառավարության դիմաց պնդում էին, թե պետք չէ իրենց հաշվին չաշխատողներին լավություն անել: Աշխատող մայրերին ընդառաջեցին, իսկ լավությունն էլ գնահատեցին 126.600 դրամ, որը հաջորդ տարիներին ենթակա է փոփոխության, եթե հանրապետությունում ավելանա նվազագույն աշխատավարձի չափը: