ԽՆՁՈՐԻ ԱՅԳԻՆ - Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ 8 մետրանոց այս տնակում բնակվում է Շահբազյանների 10 անձից բաղկացած ընտանիքը: 2010 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած սարսափելի ավտովթարը խլեց 8 զավակների հորն ու սիրելի ամուսնուն: Ու արդեն 5 տարի` տանտիրոջ պարտականություններն իր ուսերին է վերցրել տանտիկինը՝ տիկին Անահիտը: Արդեն հարսնատեր ու թոռնատեր տիկին Անահիտը զավակների հետ կատարում է ցանկացած աշխատանք՝ օրվա հացը վաստակելու ու տան հոգսը որդիների հետ հավասար կիսելու համար: Խնձորի փոքրիկ այգին դարձել է նրանց ապրուստի հիմնական միջոցը: Չնայած եղած դժվարություններին՝ այստեղ բոլորն են հաշտ ու համերաշխ: Յուրաքանչյուրը հստակ գիտի իր պարտականություններն ու անում է հնարավորը՝ դիմացինին ուրախություն պարգևելու համար: