ՏԱՆՍ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ - 6 հարկանի հանրակացարանի վերջին հարկի բնակարաններից մեկում մութն ընկնելուց հետո լույսեր չեն վառվում: Լուսավոր միջանցքի վերջում երևացող սպիտակ դռնից ներս Մարտիրոսյանների ընտանիքն է ապրում: 1998-ին Դավիթաշեն թաղամասում գնելով բնակարանը` նրանք հույս ունեին, որ կապրեն խաղաղ: Խաղաղությունը, սակայն, տևեց 17 տարի: Արդեն մեկ տարի` ընտանիքը զրկված է լույսից: Հատկապես հիմա, երբ օրերը կարճացել են, ու արևն ավելի ժլատ է դարձել, Մարտիրոսյանների խնդիրները շատացել են: