СТАНЬ VIP
Армения надеется подписать мирное соглашение с Азербайджаном в течение месяца: президент - ReutersМирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РА"Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры АрменииСело Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман ТатоянСК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства"Пашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»

ԶԱՀՐԱՏ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:19

Ահմետ Էֆենտի փողոցը

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Ահմետ Էֆենտի փողոցը մութ է
Մութին համբուրվող զույգեր կան

Կիկո կը վախնա Ահմետ Էֆենտի փողոցեն անցնելու
Իր առանձնությունը միտքը կ'իյնայ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:20

Այցելություն

Դուռը բացի որ Կիկոն էր - հրամմե ըսի - նստեցանք
Կիկո ըսավ թե շատ կարոտցեր էր զիս
Ես ըսի թե շատ կարոտցեր էի զինք
Հետո խորհեցա թե զինք որքան շուտ մոռցեր էի
Հետո խորհեցա թե զիս որքան շուտ մոռցեր էր ինք

Ըսի որ ավելի հաճախ կ'ուզեմ տեսնել զինք
Ըսավ որ ավելի հաճախ կ'ուզե տեսնել զիս
Որոշեցինք ավելի հաճախ տեսնել զիրար
Գնաց - դռան մեկ կողմն ես - դռան մյուս կողմն ինք
Արդեն իսկ իրար մոռցեր էինք
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:20

Ոխ

Միտքը դրեր է Կիկո
Պիտի չմեռնի

Դուք բոլորդ պիտի մեռնիք
Աշխարհ Կիկոյի պիտի մնա

Ու Կիկո աշխարհի վրա միս-մինակ
Բոլոր հայելիները պիտի կոտորե
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:20

Տարբերություն

Կիկո աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե
Երկինքը կապույտ - ծովերը կապույտ
Սիրած աղջկան աչքերը կապույտ
Ուր որ կը նայի կապույտ կը տեսնե

Ակնոցը քթին չորս դին կը նայի -
Կ'ըսես ծովերը կապույտ էին միշտ
Կ'ըսես երկինք կապույտ էր արդեն
Չի հավատար որ - նոր տեսա կ'ըսե
- Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկո աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապույտը կապույտ կը տեսնե
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:21

Կիկո մեռավ

Բացօթյա շատ պառկեցավ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանա

Հանգիստ իր կոշիկներուն
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:21

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է
Նախ ծառ մը - հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է
- Ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կը բավե - ոչ ծառ ոչ ալ զարդ -
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:21

Մարդու մը միտքը

Ծառին կը նայի - ծառը չի տեսներ - ինքզինքը կը տեսնե
Ճամփուն կը նայի - ճամփա չի տեսներ - ինքզինքը կը տեսնե

Վեր կը նայի - ասուպներ կան երկինքն ի վար -
Չի տեսներ - ինքզինքը կը տեսնե

Ու հայելին կը նայի - չի տեսներ ինքզինքը -
- Կը բարևե
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:21

Ճայը

Եթէ ճայը լուռ է
ալիքներուն դէմ
ըսել չէ թէ ըսելիքներ չունի
իր կամ աշխարհի մասին-
Եթէ լուռ է
ըսել է թէ կը նախընտրէ լռել

Ըստ ճային-ծովը
փոխանակ լայն երկայն այդպէս պառկելու
Եթէ ոտքի ելլէր
կենար
պիտի ճայ մը ըլլար սլացիկ
սիրատենչ
և էգ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:23

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նուէրներ բերէր
Տար տար չհատնէր

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ-օրէ օր-
Երկինք չհասնէր

Ինչ որ կեանք կ´ըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտէինք-
Կեր կեր- չհատնէր
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՀՐԱՏ

Сообщение Harutin » 31 окт 2010, 00:23

Ժյուլ Վերն

Հակոբ նավապետ զավակներ ունի
Իրենց հորը պես նավապետ ըլլալ կ'երազեն
Մին զրահավորի - մյուսը ընդծովյայի
Մյուսը թրանսադլանդիկի


Հակոբ նավապետ աղջիկ մըն ալ ունի
Եղբայրներուն վրա կը նայի - հուսահատ
Ժյուլ Վեռն կկարդա
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ