СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииИлон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию УкраиныТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявлений

Աիդա Տոնոյան / Aida Tonoyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Աիդա Տոնոյան / Aida Tonoyan

Сообщение Կարինե Կարինե » 27 июл 2019, 00:42

* * *

Աղոթրանը՝ Լույս Զվարթի
Սուրբ ավետումն է օրհներգում,
Եվ երգչախումբն է հավքերի
Լուսատոնն այդ ծիսակարգում...
Համերգում են ծիվ ու ծիծեռ
Ասես բամբիռ են նվագում,
Ասես Աստված ինքն է երկնից
Ամեն հնչյուն խմբավարում։

Շաղիկ-շաղիկ, ծաղիկ-ծաղիկ,
Լույսն՝ հմայիչ աչքն է բացում,
Նարոտվում են երգ ու տաղիկ
Խորախորհուրդ Լույսի աչքում,
Արտ ու այգում՝ եղյամ ու ցող
Մարգարիտ են կարծես հյուսում,
Եվ կարծես թե՝ ծաղկող մի ձեռք
Լույսի կտավն է վրձնում։

Լույսի քնքուշ մեղմ համբույրից
Թրթռում է սիրտը՝ Հողի,
Ջրի սիրտը՝ զրնգում է,
Քրքջում է շողքից Լույսի,
ՈՒ ծառերն են մե՜ղմ շնկշնկում
Սոսափյունից աղոթրանի,
Այնպես՝ կարծես պար են բռնել
Նվագի տակ ծնծղաների։

Չէ, արթնանամ, զի այս պահին
Քնելս՝ մեղք եմ համարում,
Ելնեմ մի բուռ ջուր տամ դեմքիս,
Լույսից՝ առնեմ հաղորդություն,
Եվ Լույսի դեմ, Տեր ի՛մ բացեմ
Դուռը հոգուս աղոթքատան...
Ելնեմ՝ խառնվեմ ծիսակարգին
Լույս Զվարթի սուրբ մոգություն։

22-07-2019թ. ԱԻԴԱ ՏՈՆՈՅԱՆ

Вложения


(121.04 кб) Просмотров: 439
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Աիդա Տոնոյան / Aida Tonoyan

Сообщение Կարինե Կարինե » 27 июл 2019, 00:43

* * *

Սերս՝ մնաց յոթ սարի հետևում,
Հազար սեր տեսած սարի հետևում...
Հազար սերերից համբույրներ քաղած
Ձոր ու կիրճերի կարոտածոցում։

Հազար երանի ու սրտի թրթիռ
Թաքուն ամբարած քարանձավներում...
ՈՒ անտառների թփուտում մնաց՝
Ծառերի անհուն տերևադողում։

Մոշ ու մասրենու թփի մեջ մնաց,
Հանդ ու արտերի փռած սավանում...
Սիրուս համար ինձ երանի տվող,
Թաքուն հետևող հազար աչքերում։

Քո՛ ձեռքով հյուսած թանթանաների
Ամեն մի ծաղկի հյուսքի մեջ մնաց,
Երեքնուկների՝ խոստովանանքում,
ՈՒրցի ու դաղձի բույրի մեջ մնաց։

...Սերս՝ մնաց յոթ սարի հետևում,
Հազար սեր տեսած սարի հետևում...
Բայց հազար հուշով օծված սերս Տե՛ր,
ՈՒ մարմինս՝ դեռ, դեռ ուրց են բուրում։

21-07-2019թ. ԱԻԴԱ ՏՈՆՈՅԱՆ
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Աիդա Տոնոյան / Aida Tonoyan

Сообщение Կարինե Կարինե » 27 июл 2019, 00:44

* * *

Կյանքը՝ սեր է, խաղիկ, սիրո դաղ է...
Որն էլ ասեմ, մեկ է՝ սիրո տաղ է,
Սիրո դաշտ է, հնձան, սիրո գինի,
Սիրո բերնեբերան բերքաքաղ է...

Փույթ չի, թե մի օր՝ քիչ, մի օր՝ շատ է,
Մի օր՝ զիլ ու հնչեղ, մի օր՝ մեղմ է...
Կյանք է, ինչ էլ ասեմ՝ օրհնություն է,
Ամեն ապրված օր՝ թանկություն է...

Մի օր՝ լիքը գրպան, մի օր՝ ծակ է...
Մի օր՝ համուհոտով, մի օր՝ դառն է...
Կյանք է, ինչ էլ ասեմ՝ քի՛չ է, շատ չէ,
Հոգում թևող սաղմոս ու աղոթք է...

Մի օր՝ թևող Պեգաս, մի օր՝ յաբու ձի է,
Մի օր անբան Հուռի, մի օր՝ Մոխրոտիկ է...
Կյանք է, անկախ ամեն տառապանքից
Ինչ էլ ասեմ՝ մեկ է, քաղցր է, սեր է...

Կյանքը՝ ցավ թե խաղիկ՝ սեր է, դաղ է...
Ա՜խ, ինչ էլ որ լինի մեկ է՝ տաղ է...
Սիրո դաշտ է, հնձան, սիրո գինի,
Սիրո բերնեբերան բերքաքաղ է...

17-07-2019թ. ԱԻԴԱ ՏՈՆՈՅԱՆ
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Աիդա Տոնոյան / Aida Tonoyan

Сообщение Կարինե Կարինե » 27 июл 2019, 09:32

* * *

Մի՛ վարվեք այնպես, որ խիղճս՝ գաղթի,
Անվերադարձ ու առանց զղջումի,
Որ հոգիս՝ հեգի զղջումի աղոթք,
Որ հոգիս Աստծո առաջ մեղանչի։

Որ խղճիս ձեռքում ա՜խ, մաղախ դառնա
Ցավը՝ ճամփեքին դեգերումների...
Անխիղճ ընթացքը՝ կարունի հոգիս,
Հոգիս՝ էլ ոչ ձե՛զ, ոչ ի՛նձ կների։

Մի՛ վարվեք այնպես, որ խիղճս դառնա,
Փակ դու՛ռ, բանալին՝ մեջը ջարդված,
Ու երբ թակելու կրկին այն լինեք,
Փակ դռան առաջ կանգնեք շվարած։

26-07-2019թ. ԱԻԴԱ ՏՈՆՈՅԱՆ
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Աիդա Տոնոյան / Aida Tonoyan

Сообщение Կարինե Կարինե » 28 июл 2019, 07:45

* * *

Ինքս ինձնից ու՞ր պիտի փախչեմ,
Ես եմ, ու իմ Աստված...
Է՛ն եմ, ինչ ինձ կամեցել է,
Ու տվել է աստված։

Մի օր փրփուր գինու թաս եմ,
Մի օր՝ դատարկ սափոր...
Մի օր ժայռն ի վեր այծյամ եմ,
Մի օր՝ լոր եմ մոլոր։

Մի օր՝ արծիվ երկնագնա,
Մի օր՝ խոցված հավք եմ...
Մի օր խրոխտ երգ եմ հնչեղ,
Մի օր՝ տխուր տաղ եմ։

Է՛ս եմ, կյանքի խրամատում՝
Կռիվ տվող զինվոր...
Ոնց էլ չուզեմ՝ մի օր պարտվող,
Բայց շատ հաճախ՝ հաղթող։

Գառի տեսակ եմ մատաղվող.
Երբեք չեմ երկմտել,
Ձեր ու Հողիս լավի համար,
Ինքս ինձ զոհաբերել։

Հավան եք ինձ, թե հավան չեք,
Դուք եք ու ձեր Աստված...
Տեր ի՛մ, բնավ չեմ խոնարհվել,
Ինչ է՝ դառնամ սիրված։

Է՛ս եմ... էլ նոր փոխվողը չեմ,
Սեպագիր եմ գրված,
Զուր մի փորձեք սրբագրել,
Չե՛ք կարող, է՛ն Աստված։

Է՛ս եմ... էլ նոր փոխվողը չեմ,
Ե՛ս եմ, ու ի՛մ Աստված...
Է՛ն եմ, ինչ ինձ կամեցել է,
Ու տվել է Աստված։

27-07-2019թ. ԱԻԴԱ ՏՈՆՈՅԱՆ
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ