ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ
***
Աշունն անծանոթ համ ունի քամու,
Բայց արև կա դեռ թեքված դաշտերին,
Հայրս երկնքում գինի է քամում,
Որ հյուրասիրի իր անհաշտներին։
Նստել ենք ահա արտի մեջ հնձած՝
Արբանյակների հրե գեսի տակ,
Ու չենք հասկանում հայրական ընծան,
Որ արյուն արժե ու մի փշե թագ։
Ի՛նչ ունենք տալու ու ի՛նչ առնելու,
Որ կռվում ենք կյանքն այսաշխարհային,
Էլ Հանճարն ուրիշ տեղ չի հառնելու
Հույնի, արաբի, հրեայի, հայի...