ԱՍՏՂԱՃԱՄՓԵՔԻՆ
Ձգողականի ու անկշռության միջնակետում եմ,
Ուր ինձ պահում է համաստեղության աստղածեղ քամին,
Նա կամաց-կամաց իմ մարմնանյութից հոգիս կքամի,
Ու էլ չի լինի այն ամենն, ինչը ինձ համար տուն է։
Մի վերջին անգամ անտուն կնայեմ հեռու պուլսարին,
Որին մի ողջ կյանք մտակշռությամբ եղել եմ հաղորդ
Ու մոլոր կանգնած աստղաճամփեքին՝ կխոսեմ աղոթք
Ի վերա մարդու, նրա պատումի, հոգու ու զարմի։