СТАНЬ VIP
Tasnim: Советник аятоллы Хаменеи удивлен тем, что Турция попала в ловушку, расставленную США и Израилем в СирииПутин сообщил, что он, Алиев и Токаев беспокоятся по поводу обмеления Каспийского моряПосле объявления военного положения в Южной Корее войска устанавливают баррикады у здания парламентаТранспорт в Ереване парализованАрмия Израиля возобновила авиаудары по ЛивануЭрдоган обсудил по телефону с Путиным ситуацию в Сирии

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:42

ՔաՎթառ կատուն

Քյառթ - քյառթ ատամ մի ջադու
Որոշեց դառնալ կատու,
Դիմում գրեց մկստան,
Որ իր մասին փսփսան:

Մկները փսփսացին,
Ինչ կար չկար կրծեցին,
Կատուն առյուծի նման
Կանգնեց աշխարհին պաշտպան:

Չանգյալը կեռ յաթաղան,
Մարդու կաներ մի բերան,
Բայց ծամել չեր կարենում,
Ասես լվածք էր անում:

Իսկ մկները անլվա,
Ուրիշի հաշվի վրա,
ՔաՎթառ կատվի բերանում
Պոչերն էին լվանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:44

Հիշատակ

Գիշերը ինչպես սև արկ
Ընկավ, պայթեց լռություն,
Սիրտս ինչպես մի հին սարք
Ներմղում է զգայություն.
Հիշատակ, հիշողություն
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:44

Հայերեն

Հայերենը սրտիս վահան
Պողպատե ու քարեղեն,
Որ նիզակներն ասպետական
Կրցքիս վրա փշրվեն
Թող գիտենան ու՞մ հետ պիտի կռվեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:44

***
Եթե ես կա՛մ, աշխարհը կա՛,
Ասում են իդեալիստները,
Երբ գրպանումդ փող չկա,
Ստու՜մ են փիլիսոփաները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:45

Երազ

Մթության մեջ և խավարի
Միայն երազն աչքեր ունի,
Միայն երազն հույսեր ունի,
Հույսեր, ձգտում, նպատակ:

Երազն արարիչն է կյանքի
Ու խառնարանն է իղձերի,
Սլացիկ լույսն է պոետի,
Գիսաոր աստղից արագ:

Մրմունջն է սիրահարների,
Անհասությունն է հանճարի,
Փառքի հևքն է հերոսների
Կենաց մահու ժամանակ:

Փայլն է պսպղուն աստղերի,
լուսե շղարշն է լուսնյակի,
Կարողությունն է արևի,
Հեռվի փայփայանքը տաք:

Ուժն է գարնանային ծաղկի,
Որ պիտի անպայման ծաղկի
Եվ նույնիսկ չարագործի
Միտքն է դավի ժամանակ:

Ընթացքն է այս մոլորակի,
Տարածությունը տիեզերրքի,
Մթության մեջ և խավարի
Միայն երազն աչքեր ունի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:45

***
Իմ սերը պոկած վարդի նման է
Այ նանե - նանե, յարանե,
Գնչուն թափառող սիրո գուշակ է,
Իմ հանելուքը նրա համար չե,
Գնչուն տխուր է, ու անգուրգուր է, ճամփեն հեռու է...

Իմ սերը պոկած վարդի մնան է,
Որի ժամերը արդեն հաշված են:
Ինչու են ասում թե ջուրը կյանք է,
Ջուրը իմ վարդի մահվան ծառավն է,
Սերս ծառավ է, հեռվի համար է, ու անկատար է...

Սերն իմաստության միակ վկան է
Իմ սերը պոկած վարդի մնան է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:46

Իմ աղունիկներին

Աղունիկներ իմ սպիտակ
Դուք էլ չկա՜ք, էլ չկա՜ք...
Առանց ձե՝զ են տարածվում
Երկինքները կապուտակ:

Դուք իմ թևերն էիք սպիտակ
Փրկո՛ղ,
------աշխարհից պարփակ,
Ջահելության իմ լույսեր,
Դուք ինձ ավանդել էք Սե՜ր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:46

***
Հայտնվեցիր իչպես փրկիչ,
Դու ոչ աստված ոչ հրեշտակ,
Չեմ էլ ուզում , որ լինես,
Քնար եմ ես իսկ դու երգիչ
Հանձնվում եմ քեզ հպատակ,
Ու հնչում եմ, որ երգես...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:47

Ամերիկյան Պորտապար

Ամերիկյան ազատ ոգին
Դեպ արևելք էր ճախրել,
Պորտապարի թակուհին
Անկարա էր ժամանել:

Պորտապարը Թուրքիաում
Գնահատում են, գիտե՛ն,
Իսկ Ամերիկայում
Որպես աստղ կնդունեն:

Նազանքով ու նզրանքով
Պարպրում էր բեմերին,
Ամերիկյան հմայքով
Պորտապարի թակուհին:

Նա իր գինը լավ գիտի,
Գիտի երբ ինչպես պարի,
Որ Թուրքերի դուրը գա
ԵՎ ունենա մեծ շուկա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:47

Ազատությու՞ն

Ազատություն՛, երբ քո որդին
Ճշմարտությունն է ասում,
Ճշմարտությունն ասողին
Ու՞մ վրա էս վաճառում:

Ու՞մ վրա էս վաճառվում,
Գինդ ինչո՞վ էս չափում,
Որ գնորդի դուրը գաս,
Փալաս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1 ... 10, 11, 12Вложения Harutin » 24 окт 2010, 13:01
    115 Комментарии
    3890 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 окт 2010, 17:19