Harutin » 01 окт 2010, 20:32
***
Օգոստոսի վերջի հալված դեղիններում,
մթով փոխարինվող մշուշի մեջ կարմիր,
կապույտի մեջ չքնաղ սառը գիշերների,
կանաչ առավոտի դայլայլի մեջ տտիպ,
այրող, շլացուցիչ ոսկում կեսօրների...
Միայն կարոտ անափ,
միայն սարսափ` կորած աչքերիս մեջ կարմիր,
սև ճաղերի միջով
միայն բարձրի չափում,
ու երազանք,
ու
տենչ,
արծվի ճախրանքների:
Թրթիռների հեռվից առկայծներում լույսի,
երկնափեշից կախված գորշուկ պաստառներում,
Հավերժական շարժման անշարժի մեջ ունայն,
Կամաց թափահարվող հևքերի մեջ թացի,
Օգոստոսի վերջի հալված դեղիններում,
կապույտի մեջ չքնաղ իմ պաղ գիշերների
միայն մորմոք, մորմոք,
կաղկանձ շղթայված շան,
ու
ակնաբիբ անփայլ
հակված առավոտին...