Harutin » 09 окт 2010, 09:41
ՀՐԱՊՈՒՅՐԻ ԾԱՂԻԿԸ
Հրապույրի ծաղիկը բուրում է, չի երևում,
աճում է սիրելիի էության խորքերում,
արմատ է տալիս մաքրության,
լույսի ու բարության թրթիռներում,
խորհրդավոր աչքերի ու հայացքի մեջ
ծաղկում է անտեսանելի:
Հրապույրի ծաղիկը աննկատ ապրում է
մարդկանց խոսքի ելևէջներում,
նայվածքի, պահվածքի ու լռության
անըմբռնելի շղարշների տակից
բուրում է ու հրապուրում,
բայց մնում է աներևույթ:
Նրա դեմքը, դիմագիծը մնում է
գաղտնիքի խորհրդավոր քողի տակ,
հոգեհոսք է տալիս սրտերում
ու դառնում է ցանկալի
և հաճելի ներկայություն: