СТАНЬ VIP
Мирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РААрмения надеется подписать мирное соглашение с Азербайджаном в течение месяца: президент - ReutersПашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»Село Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман Татоян"Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры АрменииСК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства"

ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Сообщение Harutin » 03 окт 2010, 09:05

ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Arthur Andranikyan.jpg
Arthur Andranikyan.jpg (7.73 кб) Просмотров: 434
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Сообщение Harutin » 03 окт 2010, 09:07

ՄԱՐԴԱՍՈՒՆԻ ԽՈՍՔԸ

երկու օրվա մղձավանջ

Օր առաջին


Լռության աղաղակ: Հոգին փոթորկվում է, անցյալից հրաժարվելը
նույնն է, ինչ, իր անձից` վախի, խաբեության, քծնանքի մթնոլորտում:
Տիրաբար է նայել ամենքին, մնայունը փառքն է եղել` շահ ու բարեկեցություն ապահովող: Հիմա միայն վերհիշում է. իր մտապատկերում ամեն ինչ անցողիկության փոշեամպերով չի ծածկված: Զղջումի փոթորիկը խառնվել է ալեկոծ մտքերին…

1
"Դժվար է երևակայել, որ երբեմնի հզորությունս
հայացք կթեքի ինձնից վախվորած
ու կստիպի ծանր ու թեթև անել
արյանս գինովությունը անմակարդ, որ
տարիներով ենթարկվում էր քմահաճույքներիս նզովյալ:
Երբևէ զգացե՞լ եմ, որ շրջապատն այն
բարքեր ուներ կռածո` վայել ինքնածոր անհավատարմությամբ
ապրողներին` արտաքուստ բարեսեր, որոնք նետվելիք
փշրանքից էին բաժին հանում:
Թողնում էին, որ վիշտը հասունանա`
դառնա որոշակի տարիքի մարդ,
որ հետք իրենց աչքերի մեջ ցոլացող ագահությունից
չնչին բաժին հանեն բարեգթության
թերմացքն, իբրև շահ չհետապնդելու
ինքնապաշտպան նպատակ: Այսպես
կեղեքման սաղարտները բողբոջակալել
ու պտուղ են տվել մարդկանց հայացքից հեռու,
բայց նրանց սրտի միջով է ընթացել
ճանապարհը` արյուն բուրող":

2

"Ազգի ընտրյալն եմ եղել` երբեմնի,
նույնիսկ արյամբ անձեռնմխելի,
որ թվում էր, թե տարածվելու է
սերնդե-սերունդ, բայց իրականում


հետին դերասանը չէի խավարի բեմի,
միայն կապկողն էի օրվա
բարքերի ու վատասեր կրքերի
եվ լսում էի հուշարարի խոսքը մտրակող`
մեր ներսից դուրս խուժած
և ամենքիս կատաղությամբ լրբացած.


իր եռացող ձեռքերում
նա քրտնաթոր աշխատանքն էր ճզմում,
իբր դուք բարձր եք ձեր այրամբ օձագալար,
ձեզ վայել է լինել այնպիսին,
ըր ձեր զավակները չճանաչենքրտինքի գինը` արյամբ լվացած"

Կիսաքուն մարդկանց հայացքի միջով սովը շուրջպար է բռնել
երազազուրկ:

3
…Եվ ի՞նչ է կյանքը`
դինջ անկշտությամբ ապրողի համար,
եթե ոչ վայելք անհասցե սիրո,
եթե ոչ կրքի փոթորկում համառ


երբ արյունած են աչքերը` երկու
և ձեռքերն են հարվածի պատրաստ
ձեռատի կնոջ երեխայի վրա` հյուծ…


"Նորից արյուն է ծորում
ճակատիս` քրտինքի կաթիլ
դեռ չեմ նշմարել. պտտվում եմ ինքս իմ շուրջ`
մի ձայն եմ լսում`
և ինչ է կյանքիդ արյունալի
ընթացքը,
անդունդ ու վիհ էր միայն քո դեմ տարածված,
բայց դու չտեսար
անապատ. ինչ մտքեր էին օձագալար
շոյում անկշտում ինքնասիրությունըդ,
բայց դու բնավ չլսեցիր.
արցունքն էր սառչել բիբերիդ խորքում,
մանկության արցունքը` մութ ուժեր սանձող,
բայց դու թքել էիր արցունքի վրա
և հոգիդ ուրիշ պարի էր կարոտ`
վավաշոտության խարույկների շուրջ,
ուր կանայք էին միայն մերկանդամ
և գինի էր ծորում ջահերից ձեր քրքիջների":

մորս ձայնն ինչո՞ւ նորից լսեցի

Օր երկրորդ

1

… իսկ եթե կյանքը զսպաշապիկ է եղել թռչկոտող,
աներևակայելի
պտույտներ գործող
հմուտ աճպարար… Պարի քո հերթն է,
դուրս ել, թիրախդ ընտրել ես ճշգրիտ,
եվ տես, թե ով է զոհը քո ընչաքաղցության:
Քաղցած ես, արյուն ներարկիր
անկշտում փառքիդ,
ցանկասիրությանը քո ամենատենչ,
կտրվել է շղթան լռության նենգ,
որով բանտել էիր ինքդ քեզ,
հետո միայն այլոց: Ինչ քծնող
հայացքով էիր դիմավորում նրանց, որոնց հետո
սարասափեցնելու էիր
քո անվան դղիրդով:
Որսված թռչունի թպռտոցով է թավալվում մեր դեմ
ամեն արարքըդ` բութ աչքերով
նայելով չորս դին, որ իբր խաղի
ձեր կանոններին
չենթարկվելու համար վճարում են`
կյանքով:

2
"Այժմ հեռու եմ այն ամենից, ինչ կաղացող
քամու զգուշությամբ էր խուժել իմ կյանքից ներս. –
ներսում – իմ կյանքից ներս – ուրիշ էր կարոտը`
առ հայրենիք թավալ գլոր տվող` իմ, քո,
նրա շնորհիվ. ովքե՞ր էինք,
ատամնացավի սոսկումով էինք
կապալվում, երբ մեր բաժնեմասն էին խլում
մերոնք` ճիչ արձակող էգի տարպանքով:
Չորս դին մենք էինք
ու հարբած էր կյանքը`
վառվող սրունքներով մեզ քարշ տվող:
Դեպի ո՞ւր էինք տանում
այս երկրի արևը մորթելու:
Թույլ, ածիլված քայլերով
գնում էինք մեր հռհռոցին ընդառաջ.
մտախոհ էին ժայռերը, որ մի օր մեզ
անիծելու էին
քամիների անեծքով□:
Շուրջպարը հանկարծ չռվում էր`
զարմացած աչքերի պես տենդահար
ծառատունկի.
ոչինչ չէր լսվում,
գինին հոսում էր բարքերի ետնամուտքից`
խոշոր կաթիլներով: Այնտեղ մարդկանց քարեշուրթերից
աղոթք էր լսվում, այնտեղ հրաժարվում էին
իրենց որդիներից,
և հայրենիքը
գառան խորովածի ծուխ էր արձակում,
և վայրագ էր նրանց արցունքը` չծորող
կոպերի տակ պատմության…"

3
"Փորձեմ վերհիշել` փակ աչքերով,
որ տեսերանները ինձ չհալածեն`
արյունալի մթի ձայնը
վարդի պես կոկորդս խրած: Ով պիտի գթա.
այդ զգացումն ինձ համար եղել է
տնանկ մուրացիկի
փայլեցված ժպիտ:
Ո՞ւմ պիտի դիմեմ,
որ զգոն խորշանքով իր զայրույթը
չկաթեցնի աչքերիս մեջ ու չգոռա`
- Լռությունը փրկագինն է քո.
փոթորկվող կրծքիդ տակ
մահւ հարբածի չռված աչքերով չորս դին է նայում":


4
"Մեր ներկան գետնատարած
խժռել է այն ամենը,
ինչ թաքցրել էինք տարիներով.
նրանցից ոչ ոք չի ընդունել, որ ինքը
ճարահատյալ
ազգության ճենճի
հոտից ուժասպառ
փլվել է բազկաթոռին
և չի նկատել, թե ինչպես են
փրփրում կրծքերով կիսախավարում
կաշառքը` ողորմության
մտցրել իր կնոջ կրծկալի
խորքերը` եղբայրական խոսքեր
սահեցնելով մատների արանքով,
իբր այս վաստակը
այնքան էլ ժամանակին չի, և պետք է լինել
ավելի զգոն ուժասպառության մրցասպարեզում□.
բայց զղջման խոսքեր
արտաբերողը
տեսե՞լ էր արդյոք
հինավուրց երկրի արձանը ցատկող…
ինչո՞ւ լսեցի մորս ձայնը նորից


"Կեղծավոր դեմքերիս փայլեցնելով քծնանքի մետաղը մաշված,
չտեսնելով երկրի աչքերում վերքը
կուտակված, մուրացիկը դարձած մեր կրքերի`
դողում են մեր ձեռքերը
խաչակնքելիս.
բայց ում էինք հավատում
և ինչ էինք կամենում փրկել` շլացած հարբացությունից
մեր երբեմնի.
անվերջ հոխորտում էինք` թե միայն մեր
գլխավերևում երկինք կա".
հինավուրց երկրի երկինքն է կուրացել.
ինչո՞ւ լսեցի մորս ձայնը նորից

…բայց ո՞ւմ խաչված երազներն են նրանց
կոկորդում խրբում
և հասկանում են, որ լռությունը կաթվածահար
մի օր իրենց պարանոցի
ոսկե շղթաների պես
կտրվելու է միանգամից և սեղմվելու են
բռունցքներ
հոշոտված արևի կիսադեմի շուրջ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Արթուր Մեսչյան
    1, 2, 3Вложения Harutin » 16 апр 2011, 14:15
    22 Комментарии
    6889 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    16 апр 2011, 14:48