* * *
Կամակատար շուրթերս
Մաշել են քեզ ծանօթ բոլոր բառերը...
Ժամանակը միշտ վերադառնում է քեզ մօտ,
Իսկ օրերիս ստւերները
Երկարում ու ձգւում են՝
Փորձելով գտնել այն,
Ինչ չկար ինձանից առաջ...
Ես քո աչքերի մէջ
Կանգնեցնում եմ ժամանակը,
Իսկ բառէ մոլորակները
Շարունակում են պտտւել
Եւ կործանել
Քո շուրթերին հասնող
Համբոյրիս շշուկները...