СТАНЬ VIP
В результате масштабной операции против сицилийской мафии было задержано около 130 человекПесков заявил, что Армения и Азербайджан обладают достаточным потенциалом, чтобы самостоятельно завершить данный процесс. В то же время Россия сохраняет готовность оказывать необходимое содействие в урегулировании ситуацииИзраиль сообщил о кибератаке, нацеленной на его Национальную платежную системуТрамп заявил о намерении возобновить переговоры с Россией и Китаем по вопросам контроля над ядерным оружиемКремль сообщил, что президенты России и США договорились о проведении встречи в нейтральной странеСША и Великобритания не стали подписывать декларацию, призывающую к развитию «инклюзивного» искусственного интеллекта

Ավետիք Իսահակյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:04

***
Շղարշ-ամպերն երկինքն առան,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:

Արագիլը՝ մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե՝ խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:

Մռայլ ափին մենակ նստած՝
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված՝
Քունն աչերիս կհանգչի...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:05

***
Փշե-պսակը ճակտիս կըդնեմ
Ու ջինջ սրտով ամբոխի մեջ,
Ու վեհ մտքերով նրա վրեն
Կթափառեմ ոլո՜ր-մոլո՜ր
Երկրի բոլոր ոլորտում...

— Եվ ի՞նչն է իմ նպատակը,
Աստղոտ, վսեմ ապագան,
Որ վառ, պայծառ կըշողա
Պղտոր կյանքի ափերից
Խորին, կապույտ հեռվում...

***

Հովերն առան սա՜ր ու դարե՜ր,
Ամպերն ելան, մութն ընկավ,
— Անգին մերի՛կ, հերիք հուսաս,
Քո շողշողուն աստղն ընկավ:
Լա՛ց, մերիկ ջան, որ էլ չե՜մ գա,
Վերքը սրտիս՝ տուն չե՜մ գա:

Կաթիլ-կաթիլ ամպն է ցողում
Սև ու պղտոր երկնքեն.
Մաղիկ-մաղիկ վերքս է ծողում
Իմ անգյուման, սև՛ սրտեն:
Լա՛ց, մերիկ ջան, որ էլ չե՜մ գա,
Վերքըս խորն է, ճար չըկա...

Անգութ կյանքում վերք ստացա
Սրտանց սիրած ընկերես.
Անխիղճ կյանքում վերք ստացա
Անուշ սիրած քուրիկես:
Լա՛ց, մերիկ ջան, որ էլ չե՜մ գա,
Ազիզ բալեդ էլ չըկա՜...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:06

***
Երազ տեսա — ձեր տան առաջ
Զուլալ աղբյուր կը բխեր.
Ձենը մեղմիկ, քաղցրակարկաչ,
Չորս դին ծո՛ւփ-ծո՛ւփ ծաղկունք էր:

Ջուր խմելու դուռըդ եկա,
Պապակ էի ու ծարավ,
Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա,
Ցամաք կտրավ, քար դառավ:

Քընից զարթնա,— սիրտս էր տրտում.
Ա՜խ, էս շա՜տ վատ երազ է.—
Ծարավն ես եմ, աղբյուրը՝ դուն.
Սերդ ինձ համար ցամքել է:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:07

***
Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար,
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում...

Իմ ընկերները — իմ խոր մըտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վըշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում...


ԱՆՏՈՒՆ ԳԻՇԵՐՆԵՐ

Անտուն գիշերնե՜ր,
Անքուն գիշերնե՜ր,
Քուրի՛կ, քեզ համար,
Այրված քո սիրով,
Կարոտիդ հըրով,
Ես շա՛տ լացեցի,
Ես շա՛տ տանջվեցի —
Անքուն գիշերնե՜ր,
Անտուն գիշերնե՜ր...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:08

Կենսական ծովի հույզերի միջին
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր.
Կայծակն է զարկում իմ վես ճակատին,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:

***
Էս ճամփեն ոլոր-մոլոր,
Սև ծովի բոլոր կերթա,—
Շուշան յարս ինձի թողել՝
Էն տղի հետ ո՞ւր կերթա:

Ա՜խ, ճամփեն — մահի բերան.
Օձի պես գալար կերթա.
Չոլերի մեջ, անգերեզման,
Ծովն է լալիս իմ վրա:

Սեգ արծիվը աչքըս է կտցում,
Աչքս կարոտ՝ Շուշանին.
Անգութ գայլը սիրտս է հանում,
Սիրտըս ծարավ՝ Շուշանին:

Ու ճամփեն, մութ-մոլորուն,
Սև ծովի բոլոր կերթա.
Շուշան յարս, վառ ու խնդուն,
Էն տղի հետ հարս կերթա:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:09

***
Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դարդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,
Ամպշող երկնուց զով-հովեր...

Երկինք-գետինք գլխուս մթնան,
Անտուն-անտեր կուլամ ես.
Յարիս տարա՜ն — ջանիս տարա՜ն,
Հոնգո՛ւր-հոնգո՛ւր կուլամ ես...

Ա՜խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գընաց.
Սըրտիս սավդեն — խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գընաց:

Դա՛րդըս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-Ալվան ծաղիկներ,
Դա՛րդըս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով-հովե՜ր...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:10

***
Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում.
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկում...

Եթե հոգուս ճոխ երգերից
Մի մեղմ հնչյուն, նազելի՛ս,
Քո ականջը միայն շոյե,—
Հիացքներով կը դյութվիս:

Եթե սիրուս վառ հրդեհից
Մի նսեմ կայծ, սևաչյա՛,
Վառ սրտումըդ միայն շողա,—
Բուռն հույզերով կայրվիս:

Եթե վշտիս ջերմ հեղեղից
Մի ջինջ կաթիլ, սիրելի՛ս,
Չքնաղ կըծքիդ միայն ծորե,—
Բյուր վշտերով կը լցվիս:

Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ,
Իմ մեջ երկինքն է երգում,
Բռնկում է սիրո հրդեհն,
Վշտի հեղերն աղմկում...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:12

***
Ընկե՛ր, միշտ հառա՛ջ,
մի՛ հուսահատվիր
Փոթորկի դիմաց,
Ծով-անապատում.
Անհաղթ հավատով
Կռվիր ու տանջվի՛ր,—
Թո՛ղ հոգիդ հանգչի
Կատաղի կռվում...
— Ընկե՛ր, միշտ հառա՛ջ,
Մի՛ հուսահատվիր.
Շողում է հույսը
Վառ հորիզոնում...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:12

***

— Սի՛րտըս երկինք է...
Ամեն արարած
Աստղ ունի այնտեղ —
Գահ ունի այնտեղ:

— Սի՛րտըս երկինք է...
Բո՛ւյր կուտա ծաղկին,
Սեր կուտա կույսին,
Կյանք կուտա անկյանք,
Չոր անապատին —
Ամայի սրտին...
— Սիրտըս երկինք է...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:14

***
Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ,
Երբ դու տեսնում ես մեր ոչնչություն,
Երկրային կյանքի խավարն ու մռայլ,
Անմեղ զոհերի հառաչն ու արյուն,—

Նըսեմանում է հայացքըդ փայլուն,
Ճնշում է և՛ քեզ թախիծ դառնագին,
Դու աղոթում ես և լուռ արտասվում.
— Օ՜, նախանձում եմ ես քո արցունքին:

***
Հոգնած եմ, անտա՛ռ, հոգնա՛ծ, ուժասպառ,
Խորտակված կրծքումս էլ չի բըռնկվում
Հոգիս թըռցնող սերը բոցավառ...
Ա՜խ, մայրի անտառ, քո մենիկ գրկում
Քընել եմ ուզում — անհո՛գ ու անդո՛րր.
Եվ թո՛ղ քո անո՜ւշ, թովիչ սոսափյուն
Խոնջացած հոգուս մըրմընջա օրո՛ր.
Եվ առվի խոխո՛ջ, ծառերի ստվե՜ր
Կախարդեն ուշքըս ինքնամոռացման
Չըքնա՜ղ երազով...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
    1, 2 Harutin » 26 сен 2010, 09:01
    14 Комментарии
    4233 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    26 сен 2010, 09:16