СТАНЬ VIP
В России наблюдается рекордный рост стоимости аренды жильяБиография КомитасаВ Грузии расследуют 47 уголовных дел, связанных с нарушениями на выборахПогода в Армении 1 ноябряЭкспорт из Армении в долларовом эквиваленте увеличился почти на 220 процентовПамятник народному артисту Армении Ерванду Манаряну установлен в Ереване к его 100-летию

Ավետիք Իսահակյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 23 сен 2008, 11:41

Կենսագրություն

1875-1957
Ավետիք Իսահակյան

Текст:
ИзображениеԻսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուր գալուց հետո տպագրել է “Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող “Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը տարագվել է:

Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արեւմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներով: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:

XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:

1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու եւ մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ եւ ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք:

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է:

Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում:


  • Ավետիք Իսահակյան
    • Կենսագրություն
    • ՄԱՅՐԻԿԻՍ
    • ՄՈՐ ՍԻՐՏԸ
    • Մեկը չեղավ, որ իմանար վշտերս
    • Ցաված սիրտըս երգեր հյուսեց
    • Սիրեցի, յարս տարան
    • Թաթիկներըդ լուսեղեն
    • Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
    • Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
    • Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան
    • ԲԻՆԳԷՕԼ
    • Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված
    • Շղարշ-ամպերն երկինքն առան
    • Փշե-պսակը ճակտիս կըդնեմ
    • Հովերն առան սա՜ր ու դարե՜ր
    • Երազ տեսա — ձեր տան առաջ
    • Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար
    • ԱՆՏՈՒՆ ԳԻՇԵՐՆԵՐ
    • Կենսական ծովի հույզերի միջին
    • Էս ճամփեն ոլոր-մոլոր
    • Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ
    • Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ
    • Ընկե՛ր, միշտ հառա՛ջ
    • Սի՛րտըս երկինք է
    • Անհուն եթերից, աստղի՛կ լուսափայլ
    • Հոգնած եմ, անտա՛ռ, հոգնա՛ծ, ուժասպառ
    • Ա՜խ, ուռենի, վշտիս ընկե՛ր
    • Ես ծերացա... մի՛ զարմանար
    • Ցուրտ է օրը — բո՛ւք ու խավա՛ր
    • Սի՛րտ իմ, սպասի՛ր. գուցե արշալույս
    • Տոթը այրեց վարդըն անուշ
    • Արևն իջավ սարի գըլխուն
Последний раз редактировалось Армине 23 сен 2008, 11:41, всего редактировалось 3 раз(а).
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 23 сен 2008, 11:42

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան


ՄՈՐ ՍԻՐՏԸ
(հայկական ավանդավեպ)

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և “Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր”:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 29 сен 2008, 23:01

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 29 сен 2008, 23:02

Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:

Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:

Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:

Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 29 сен 2008, 23:03

Սիրեցի, յարս տարան

Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:

Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:

Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Meriko » 30 сен 2008, 12:08

Թաթիկներըդ լուսեղեն —
Լույս-թըռչնիկներ դրախտի.
Ճաճաչներով ոսկեղեն
Բույն կհյուսեն նոր բախտի։

Զմրուխտ թասով գինի ես,
Բույրըդ աշխարք է առել.

Շուրթըս դիպավ շրթունքիդ
Աշխարքիս տերն եմ դառել։

Մազերըդ մեղմ փայելով՝
Ինքս ինձեն հեռացա,
Աչերիդ մէջ նայելով՝
Ողջ տիեզերք մոռացա...
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Ավետիք Իսահակյան

Сообщение Meriko » 30 сен 2008, 12:10

Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա...
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 12:19

Քու՛յր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում,
Շա՛տ եմ լացել այս աշխարհում.
Այն աչքերը, որ չեն լացել,
Բան չեն տեսել այս աշխարհում:


* * *
Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:

Զառ փեշերդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չկար,
Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…

— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ
Կըսևնային, քանց գիշեր:

— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:

— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս
Ընկա գիկդ, Ալագյա՛զ.
Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ավետիք Իսահակյան

Сообщение Meriko » 30 сен 2008, 14:48

ԲԻՆԳԷՕԼ

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբիւրները Բինգէօլի.
Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը,
Եարս էլ գնաց եայլաները Բինգէօլի:

Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,
Նազուկ մէջքին, ծով-ծամերին կարօտ եմ.
Քաղցր լեզուին, անոյշ հոտին կարօտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Բինգէօլի:

Պա՜ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացուի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքըս չի բացուի,
Դեռ չտեսած եարիս,- սիրտըս չի բացուի,
Ինձ ի՜նչ, աւա՜ղ, բլբուլները Բինգէօլի:

Մոլորուել եմ, ճամբաներին ծանօթ չեմ,
Բիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ.
Քոյրիկ, ասա՛, ո՞րն է ճամբան Բինգէօլի:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Ավետիք Իսահակյան

Сообщение Армине » 30 сен 2008, 15:02

* * *
Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված.
Տես, ո՜րքան խորն են հոգուս վերքերը
Արնոտ ու խոցոտ:
Մի՞թե կարող ես վերքերըս բուժել,
Որ տիեզերքի հըսկա վերքերի
կաթիլներիցն են:

Մայրի՛կ, հիվանդ եմ երկընքի ցավով.
Տե՛ս, ի՜նչպես դառըն երգում եմ երգեր
Անհուն վըշտերի, տանջված մըտքերի.
Մի՞թե կարող ես երգերս մարել,
Որ տիեզերքի հսկա վերքերի
Ցավն ու կըսկիծն են...

Ա՜խ, թո՛ղ, մայրիկ իմ, վերքերս վառվին,
Թո՛ղ ես մըրմընջամ, անհույս մորմոքին.—
Ա՜խ, դու չե՛ս կարող խեղճ որդուդ կյանք տալ,
Ափսո՜ս, չես կարող բոցը արևի,
Շողքը աստղերի, թափը կայծակի
Հոգուս մեջ ձըգել — կյանք տալ իմ կյանքին:
Երբեք չե՛ս կարող ջնջել ու փըշրել
Երկինք ու երկիր — իմ մեծ վերքերը
Արնոտ ու խոցոտ...

Մայրի՛կ, իմ մայրի՛կ,
Թո՛ղ ես թափառեմ երկրի ոլորտում,
Ամբոխի վըրա, ուրվականի պես.
Ճակտիս՝ կընճիռներ,
Ձանձրույթը՝ շըրթնիս.
Մենակ ու մռայլ թափառեմ խոժոռ,
Որպեսզի միտքըս էլ անդո՛ւլ թափառե
Մինչ տիեզերքի հեռո՜ւ եզերքը —
Ա՜խ, հեռո՜ւ եզերք, որ չըկա՜... չըկա՜...
Թո՛ղ միայն այնտեղ - աստղերի ցանցում
Լսեմ լռության խո՛ր, մե՛ծ երգերը:
Եվ ես մըտատանջ, հըպարտ ու մենակ
Արտասվեմ լըռիկ ու հավերժ խորհեմ,
Ու հավերժ խոկամ:
— ...Մայրի՛կ, հիվանդ եմ...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱՎԵՏԻՔ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ
    1, 2 Harutin » 26 сен 2010, 09:01
    14 Комментарии
    4116 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    26 сен 2010, 09:16