Популярные блоги
Обнаружился новый вид неизлечимой болезни под названием "Синдром турецкой амнезии". Заражение выборочно, лишь среди представителей двух национальностей. Болезнь обычно протекает следующим образом: сначала режут, убивают, потом все это снимают, через некоторое время уничтожают архивы, а потом нападает амнезия на тему "Я этого не делал, а если делал, значит, сами довели".
Այսօր փողոցում
Ես նկատեցի,
Թե ինչպես հանեց
Ծերուկը վսեմ
Կաշվե, հնամաշ
Դրամապանակի
Անկյունում պահված
Թռչունը թղթե
Ու ինչպես գցեց,
Մկանոտ ձեռքով,
Փափուկ աղավնին
Երկինքը դեպի...
Առաջին պահին
Ես չհասկացա,
Թե ինչ էր անում
Մանկության բակում
Ընկերոջ բռնած
Սպիտակ աղավնին
Նրա գրպանում...
Հետո բացատրեց,
Որ արդեն վաղուց
Նա չի տրորվել
Փողոցից փողոց,
Որ չի վերապրել
Բնության գրկում
Դեռ չվերջացած
Էտյուդից փչող
Յուղի ու ներկի
Հոտը ապշեցնող...
Որ ընկերը իր
Նույնպես թռչել է
Երկինքը դեպի,
Առանց նամակի,
Բումերանգի պես,
Սակայն փչացած,
Առանց վերադարձ...
Որ այդ օրվանից,
Նա չի կամենում
Կտավին նաել,
Որ վախենում է,
Հաելու նման,
Այնտեղ կրկնվել...
Չգիտեմ ինչը
Ինձ ստիպեց գտնել
Դեղնած թռչունը
Թփերի տակից...
Երբ ետ բերեցի,
Նա վիրավորվեց,
Ասելով, որ ես
Ընկերը չեմ իր...
29.06.11
Ես նկատեցի,
Թե ինչպես հանեց
Ծերուկը վսեմ
Կաշվե, հնամաշ
Դրամապանակի
Անկյունում պահված
Թռչունը թղթե
Ու ինչպես գցեց,
Մկանոտ ձեռքով,
Փափուկ աղավնին
Երկինքը դեպի...
Առաջին պահին
Ես չհասկացա,
Թե ինչ էր անում
Մանկության բակում
Ընկերոջ բռնած
Սպիտակ աղավնին
Նրա գրպանում...
Հետո բացատրեց,
Որ արդեն վաղուց
Նա չի տրորվել
Փողոցից փողոց,
Որ չի վերապրել
Բնության գրկում
Դեռ չվերջացած
Էտյուդից փչող
Յուղի ու ներկի
Հոտը ապշեցնող...
Որ ընկերը իր
Նույնպես թռչել է
Երկինքը դեպի,
Առանց նամակի,
Բումերանգի պես,
Սակայն փչացած,
Առանց վերադարձ...
Որ այդ օրվանից,
Նա չի կամենում
Կտավին նաել,
Որ վախենում է,
Հաելու նման,
Այնտեղ կրկնվել...
Չգիտեմ ինչը
Ինձ ստիպեց գտնել
Դեղնած թռչունը
Թփերի տակից...
Երբ ետ բերեցի,
Նա վիրավորվեց,
Ասելով, որ ես
Ընկերը չեմ իր...
29.06.11
2101 записей блогов • Страница 271 из 421