СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

Последние блоги

Կիլիկիո Հաճընը

hin-hachn.jpg

Լեռնային Կիլիկիայի խոշորագույն բնակավայրերից մեկն էր հայաշատ Հաճըն քաղաքը: Հաճըն քաղաքը գտնվում Էր Կիլիկիայի հյուսիսում:Այն ընկած է Տավրոս լեռների գրկում` Քերմես եռանկյունաձև լեռան լանջին:Հաճընը Լեռնային Կիլիկիայի հայաբնակ և ծաղկուն կարևորագույն քաղաքաներից մեկն էր: Հաճընը հանդիսանում է Ադանա նահանգի Մարաշ գավառի քաղաքներից մեկը:

Հաճընը հնագույն բնակավայր է: Հաճընում հայերը բնակվել են վաղ ժամանակներից: Հաճընցիներն այստեղ դարերով ապրել են խաղաղ ու ստեղծագործ կյանքով: 11-րդ դարում նրանք հիմնադրել են շրջանի գլխավոր հոգեւոր կենտրոնը` Սբ. Հակոբ վանքը, որը ուխտա­վայր էր, և այստեղից Էր գալիս քաղաքի կրոնական հեղինակությունը: Այս հրաշակերտ վկայականը,որ ամփոփում է իր մեջ հայ ազգի քրիստոնեական կենաց բազմադարյան հիշատակարանները, և որ երկար ժամանակ հարգվել Է այդ ժողովրդի կողմից թե՛ իբր դիցական պաշտպանած վեհավայր և թե՛ ինչպես քրիստոնեական կրոնի սրբարան,գտնվում էր քաղաքի հյուսիսային հատվածում .այն ...

[Продолжается]

Եզովպոս չեմ

Զարմանու՜մ ես՝
Չե'մ գանգատվում,
Չե'մ բողոքում, -
Ումի՞ց և ու՞մ:

Գիտե՞ս,
Ես այնքան էլ միամիտ չեմ,(կարծածիդ պես),
Նկատու՜մ եմ ու լռում եմ, այնուհանդերձ:

Ինչու՞,- ասե'մ.
Ասողին լսող է պետք:
Լսողին էլ՝ խելք:

Եվ,
Հետո էլ...
Հասկացել եմ.

Քչի միջի շատը՝ քի՜չ է,
Շատի միջի քիչն է շա՜տը...
Պիտի ԼԻՆԻ, որ ԵՐևԱ Մարդ-Անհատը:

Չե՞ս հասկանում...
Էհ, ի՜նչ ասեմ...
Ինչպե՞ս խոսեմ...


Այս աշխարհը խնոցի չէ,
Մարդն էլ՝ միջի թան-մածունը:-
Հարես, հարես, դես-դեն գցես,
Ու վերջում էլ՝ սերուցք սպասես:

Որպես կանոն,
Այդ հարումից
Արթնանում է մարդ-գազանը,
Որ... ննջում էր:

Էլ ո՞նց ասեմ,-
Եզովպոս չե'մ:

Ռ.Խաստյան

Անունը քո

Գիտեմ,
Կրկին անգամ տողերն իմ այս
Պիտի մնան անպատասխան:

Գիտեմ, այո,
Հնարավո'ր է, և...
Ո'չ մի գրածս չկարդաս:

Թեև... չեմ էլ ուզում, բնավ,
Խաղաղությունը քո
Լինեմ խախտած...

Ապրիր, անգի՜ն:
Հանգի՜ստ ապրի'ր:

Միայն հիշիր.
Ինչ-որ տեղ,

Անձրևների ներքո անդուր,
Ջրհեղեղին ճակատագրի,
Հանց խաղալիք,

Ճրագի պես
Կայծկլտում է...
Արդեն մարող
Անունը քո...

Լռեմ

ԼՌԵՄ...

Հարկա՜վ,
Հարկա'վ, ձոն կուզեյի գրել ես էլ:

Երգել ապրուստը գովական՝ հայրենիքում,
Բարքն ու վարքը գովերգել իմ եղբայրների
ՈՒ քույրերի,
Փառաբանել կուզենայի... թագավորի՜ս,
Ու լուսավոր միտքը նրա՝ նման հրի...-

Սակայն,
Կպապանձվի լեզուս՝ նման ստից:

Ու... չե'մ երգում,- ողբում եմ ես,
Ժողովուրդ, քե'զ:

Ու նաև, քեզ՝
Բախտի բերմամբ նրա գլխին բազմած՝ թագավորի՜դ...

Եվ,
Ի՞նչ է սա:
Ճակատագի՞ր, անմտությու՞ն, վախկոտությու՞ն, փոքրոգությու՞ն...

Երջանկության հանգրվանին հասնելու համար
Անհրաժեշտ է... քանի՞ գարուն...
Թագավոր իմ, (ապրա'ծ կենաս),- քե'զ եմ հարցնում...

Նույնիսկ աչքը մորե կույրի,- կնկատի՝
Այստեղ մի բանը՝ այնպես չի:

Հա, խորն եղած տեղն է ընտրում՝ ձուկը, ջրի:
Հա, ասում են, արժանի է ժողովուրդ էլ՝ ԻՐ ընտրյալին...

Էլ... չխոսենք ընտրյալներից...
Կա՝ ինչ որ կա:
Հիմա՝ դու ես. մի բան... չանե՞ս....

Էլ ի՞նչ ապրել,
Խոշտանգվել է երբեմնի կենսառատ ոգին ժողովրդիս,
Ո'չ թե ապրել,
Չի մնացել նրա ներսում ՇՆՉԵԼՈՒ հույս.
Չի ուզում նա ձեռքիդ ներքո հայրենական օդը շնչել,-
Էլ Ի՞ՆՉ ասեմ... ...

[Продолжается]
2101 записей блогов • Страница 82 из 421