Զարմանու՜մ ես՝
Չե'մ գանգատվում,
Չե'մ բողոքում, -
Ումի՞ց և ու՞մ:
Գիտե՞ս,
Ես այնքան էլ միամիտ չեմ,(կարծածիդ պես),
Նկատու՜մ եմ ու լռում եմ, այնուհանդերձ:
Ինչու՞,- ասե'մ.
Ասողին լսող է պետք:
Լսողին էլ՝ խելք:
Եվ,
Հետո էլ...
Հասկացել եմ.
Քչի միջի շատը՝ քի՜չ է,
Շատի միջի քիչն է շա՜տը...
Պիտի ԼԻՆԻ, որ ԵՐևԱ Մարդ-Անհատը:
Չե՞ս հասկանում...
Էհ, ի՜նչ ասեմ...
Ինչպե՞ս խոսեմ...
Այս աշխարհը խնոցի չէ,
Մարդն էլ՝ միջի թան-մածունը:-
Հարես, հարես, դես-դեն գցես,
Ու վերջում էլ՝ սերուցք սպասես:
Որպես կանոն,
Այդ հարումից
Արթնանում է մարդ-գազանը,
Որ... ննջում էր:
Էլ ո՞նց ասեմ,-
Եզովպոս չե'մ:
Ռ.Խաստյան