СТАНЬ VIP
Трамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная Армения

Последние блоги

Քամի թռիչքում…

Քամի թռիչքում…

Քամի եմ ուզում…
Թող որ մոլեգնեն
Ալիքներն բոլոր
Օվկիանոսներում…
Թող մրրկահողմերն
Խենթացնեն հոգիս
Ու պոկեն ծառից
Տերևներն բոլոր…
Քամի եմ ուզում…
Թող խորանարդի
Կողմերը բոլոր
Բացվեն ու փակվեն
Աճպարարի պես
Հիմար ժպիտով…
Քամին թող լցվի
Իմ մեջ մակույկով
Անտեսանելի…
Ու թող սավառնեմ
Անբացատրելի
Սեթևեթությամբ…
Քամի եմ հիմա…
Մազերս վաղուց
Թափվել են ծառից
Իմ հրամանով…
Երազներս հին
Վերծանելու միտք
Չունեմ ես բնավ…
Մոխրամանի մեջ
Խորտակվեց ահա
Երեկվա
Սուրճի
Գավաթը,
Լցված
Երակիս միջից…
Ես չունեմ ոչինչ…
Ունեմ ամեն ինչ
Մոխրամանի մեջ…
Սառած մոխիրում
Ես վերածվում եմ
Սև տերևների
Ծառերից կառչած
Տաք սոսինձներով…
Խորանարդի մեջ,
Ուր քամի չկա
Մոլորվում եմ ես,
Աճպարարի պես,
Իմ իսկ հաքուստում…
Օվկիանոսն ահա
Իմ մեջ է
Լցված
Այնքան աստիճան,
Որ խորտակվում եմ
Ես մոխրամանում…
Պռնկեպռունկ
Մակույկս ահա
Վեր է բարձրանում…
Թրջվել եմ փորձում
Մոխրացած ջրում…
Ինձ քամուն տվեք,
Թռչել եմ ուզում…

09.02.2013

Փոշեհատիկ

Փոշեհատիկ

Մեկիկ մեկիկ
Փոշեհատիկ
Իջավ այսօր
Իմ շիրիմին
Քաղաքածին…
Ու քարկտիկ
Նշխարքի պես
Հրամցվեց
Իմ երեսին…
Երբ ասացին,
Թե կհիշեն
Երևույթը
Իմ անցյալի,
Ես կարծեցի,
Որ չեն ստում,
Կարիք չկար
Իմ կարծիքով
Դա ճշտելու…
Հատիկ հատիկ,
Կարմրատոտիկ,
Աքլորի պես
Կուտ համտեսող,
Տնգլաճակատ,
Տոտիկ տոտիկ,
Ես ստացա հարված
Զարկերակներում
Պայթյունին մոտիկ…
Հատնտիր եղած
Փոշեհատիկներն
Ես հավաքեցի
Ակնոցիս վրա…
Ես հավաքեցի
Հետքերը բոլոր…
Հետքերն անցյալի
Ինձ վերարտադրող
Փոշի մուրացող
Շիրմաքարերի…
Մեկիկ մեկիկ
Հացահատիկ
Հավաքելով
Ագարակից,
Ճտիկներին
Պարտքի դիմաց
Կերակրելու
Մտադրությամբ,
Ես շինեցի
Իմ շիրիմը,
Աքլորի պես,
Արտաքսնոցում…
Մեկիկ մեկիկ
Փողկապավոր
Արմատները
Վեր բարձրացող,
Պարտադրեցին
Դա կատարել
Կանոնավոր…
Հատիկ հատիկ
Կուտ են տալիս
Ամեն ամիս…
Կուլ են տալիս
Նաև ինձ լուռ…
Ու կամակոր
Մարմինը նրանց
Չի խեղդվում ջրում,
Չի այրվում նույնիսկ
Սերուցքում ցավի,
Մեկին մեկ դրվող
Քարին նժարի…

07.02.2013
2101 записей блогов • Страница 176 из 421