Քամի թռիչքում…
Քամի եմ ուզում…
Թող որ մոլեգնեն
Ալիքներն բոլոր
Օվկիանոսներում…
Թող մրրկահողմերն
Խենթացնեն հոգիս
Ու պոկեն ծառից
Տերևներն բոլոր…
Քամի եմ ուզում…
Թող խորանարդի
Կողմերը բոլոր
Բացվեն ու փակվեն
Աճպարարի պես
Հիմար ժպիտով…
Քամին թող լցվի
Իմ մեջ մակույկով
Անտեսանելի…
Ու թող սավառնեմ
Անբացատրելի
Սեթևեթությամբ…
Քամի եմ հիմա…
Մազերս վաղուց
Թափվել են ծառից
Իմ հրամանով…
Երազներս հին
Վերծանելու միտք
Չունեմ ես բնավ…
Մոխրամանի մեջ
Խորտակվեց ահա
Երեկվա
Սուրճի
Գավաթը,
Լցված
Երակիս միջից…
Ես չունեմ ոչինչ…
Ունեմ ամեն ինչ
Մոխրամանի մեջ…
Սառած մոխիրում
Ես վերածվում եմ
Սև տերևների
Ծառերից կառչած
Տաք սոսինձներով…
Խորանարդի մեջ,
Ուր քամի չկա
Մոլորվում եմ ես,
Աճպարարի պես,
Իմ իսկ հաքուստում…
Օվկիանոսն ահա
Իմ մեջ է
Լցված
Այնքան աստիճան,
Որ խորտակվում եմ
Ես մոխրամանում…
Պռնկեպռունկ
Մակույկս ահա
Վեր է բարձրանում…
Թրջվել եմ փորձում
Մոխրացած ջրում…
Ինձ քամուն տվեք,
Թռչել եմ ուզում…
09.02.2013