СТАНЬ VIP
Точка невозврата: США и Израиль атаковали ИранThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяМой брак с Николом Пашиняном завершен. Анна Акопян

Դօրիան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:30

Ես արդեն խաչի վրա եմ

Ես արդեն խաչի վրա եմ:
Լիակատար երջանկության,
Էքստազի հասնելու համար,
Մարդիկ, ձեզ մնում է միայն,
Որ ծարաված իմ ծուրթերին
Քացախով թաթախած սպունգ տաք:

Սակայն, անգամ մահվան մահճում,
Ինչ-որ մեկի թեթև ձեռքը չի իջեցնի կոպերը իմ,
Սակայն, անգամ լուռ շնթռած իրեն որջում,
Ինչ-որ մեկը պիտի բախվի իմ հայացքին:

Հա, ես պիտի լռեմ, անգամ,
Երբ վերքերս սկսեք լվալ
Դուք ջրածնի հիդրօքսիդով,
Դառը խոսքերի պատասխան
Ես պիտի տամ միշտ ժպիտով:

Սակայն երբեք ինչ-որ մեկի գրգռաճեղքը,
Դիպլոմները, ճառերը զիլ, անցյալը վեհ
Կամ կոշիկի երկար ճիտքը
Չեն կուրացնելու իմ միտքը:

Դուք ստոր, կամ արդար, ով էլ որ լինեք,
Ծամած-չհաշված կարծիքների դեմ
Սովոր եք հեզ-հեզ գլուխ խոնարհել:

Դուք հարազատ եք լոկ տոն օրերին,
Ճարտարախոս եք, բայց դատարկաբան,
Եվ բարդ ընտրության առաջ կանգնելով`
Պիտի միաձայն գոչեք. «Բարաբբան»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:31

Քո վարսերը թափվում են

Քո վարսերը թափվում են,
Ու էնքան լավ շամպուն է սկսել գովազդել
Առաջին ալիքը:
Ամսվա վերջերին
Ուրիշները հաշվում են ծախսերը իրենց,
Դու հաշվում ես տալիքդ:

Արդեն մոռացել ես,
Թե քանի օր է, ինչ մի ճաշ ես եփում,
Էն էլ` միշտ նույն ճաշը:
Դու ոչ վաղ անցյալում
Պայքարում էիր ավելորդ քաշի դեմ, իսկ հիմա
Պայքարում է քո դեմ քո իսկ քաշը:

Դու երազ էիր փնտրում,
Իսկ երազդ հին կարթը ձեռքին նստել էր ափին
Ու կապել էր խայծը,
Այն արդեն մարսել ես,
Վայելել ես քո փայ երազանքն ու հիմա
Վայելում ես չեղածը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:31

Քո հանկարծահաս գոյությունը մեղկ

Ես շոշափում եմ աչքերս փակած
Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
Ու լուսացնում են իմ փողոցների
Մթությունը քոռ լապտերներդ շեկ:

Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
Ներկայությանդ վերջին ասեղը,
Երանի աշխարհը մի պահ լռեր
Ու թողներ լսեի սրտիդ բասերը:

Անիծեի, արդեն որերորդ անգամ,
Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:32

Ո՞վ եմ ես, Աստված

Ո՞վ եմ ես, Աստված,
Երբ չլինելուս համար պետք էր լոկ
300 դրամ 20 տարի առաջ:

Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
Վայելքի լկտի անզգուշությունը,
Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
Մեկի հարամած, խանգարված քունը:

Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց,
Տեսնելու համար արու եմ, թե էգ,
Իմ էս չընդհատված անգոյությունը
Տեսնես ում էր պետք:

Ու քանի մեկը հղի էր ինձնով,
Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
Սրտխառնոցը իմ:

Անխուսափելի կյանքի զգացում էր,
Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
Լացով են ծնում, լացելով ծնվում:

Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
Ինձ էլ երևի բաժին է հասել
Էս աբորտ չարած դժգոհությունը:

Ո՞վ եմ ես, Աստված,
Երբ իմ լինելու համար հերիք էր
19 գրամ 20 տարի առաջ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:32

Կամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ

Կամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ,
Կամ կողքինդ է փոխվել, կամ հոգիդ,
Ինձ թվում էր, այնքան դժվար է
Կորցնել մեկին:

Կամ գնացքդ ես փոխել, կամ հայացքդ,
Կամ հավատդ ես փոխել, կամ ճամփադ,
Ցրտերից հեռացող երամում
Ես տեսա, որ չվում եմ մենակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:33

Ո՞ւր ես զվռնում, կյանքիս ուղեկից

Օրս է տխուր, անընկերակից,
Վիճակս մորթած քաշում եմ շշին,
Ո՞ւր ես զվռնում կյնքիս ուղեկից,
Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ:

Էդ ով պիտի քեզ հորիներ, ասա,
Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
Միթե պոեմը կյանքիդ չգրված
Ինձ հակառակվող սև գրողինն է:

Իզուր են միթե իմ մատաղ արած
Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
Որ Աստված նայեց, ծիծաղեց վրաս,
Մատաղս չառավ:

Դու կաս կամ չկաս, կգաս կամ չես գա,
Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
Ես իմ հորինած հին կայարանում
Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում:

Բայց, ցավոք սրտի, ճամփեդ լուսավոր
Դեռ որ չի անցնում կյանքիս տարածքով,
Ես մանիկյուրի շիշը տեսնելով,
Դեռ չեմ կարոտում եղունգները քո:

Եվ սենտիմենտալ խոհերի ցրտից
Ճաքում է սիրտը իմ սառույց դառած,
Ես դեռ չմեռած հերձում եմ հոգիս,
Չքվիր իմ կյանքից, հերդ էլ անիծած:

Տապակված նորից սեփական խելքից
Հին միայնության թարմացրած դարդում,
Ես իմ հուսահատ երազում այսօր
Կտրվեմ սիրուն մի տղամարդու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:33

Խելագար

Չմտածված շատ արարքներ
Թույլ տվեցի քեզ համար,
Իսկ դու միայն մեղմ ժպտալով,
Շշնջացիր` խելագար:

Քեզ փնտրելով չթողեցի
Ոչ մի օտար ճանապարհ,
Երբ ինձ տեսար, լոկ ժպտացիր
Ու ասեցիր` խելագար:

Երբ հեռացար հեռու-հեռու,
Իմ սիրտը քեզ հետ տարար,
Ես նայեցի հայելու մեջ,
Նկատեցի` խելագար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:34

Չակերթից չակերթ

Արդեն չորրորդ նամակը քո
Անպատասխան կմնա,
Տխրության ծափեր ներքո
Սիտս այն կմոռանա:

Հոգնած աչքերս սահել են
Արդեն քանի-քանի թերթ,
Կյանքս կարճ է դարձել ասես`
Չակերթից մինչև չակերթ:

Հոգիդ ծրարի մեջ դրած
Ինձ ես կրկին նվիրում,
Էլ չգիտեմ ինչպես վարվեմ,
Ի՞նչ անեմ, որ չեմ սիրում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:34

Տերևներ

Դու մթության երկնքի մեջ
Տերևներ ես լուռ հաշվում,
Ես տխրում եմ կողքիդ անվեջ
Եվ մենությունից տանջվում:

Մենք կշրջենք դեռ երեքով
Մենության հետ քաղաքում,
Չեմ էլ անցնում ես քո մտքով`
Տերևներ ես հավաքում…

Ու կիսում են զգացմունքներս
Տերևները սավառնող,
Պատմում եմ քեզ տխուր սերս
Տերևների հետ մեռնող:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Դօրիան

Сообщение Harutin » 23 июл 2011, 19:37

Հեռախոսով երբ գլխիս ես տալիս

Փորձանքը մենակ չի գալիս`
Փորձանքը գալիս է քեզ հետ, իմ Քեմփբլ,
Հեռախոսով երբ «գլխիս ես տալիս»,
Կյանքս կորցնում է իր տեմպը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ