Չկա քո բանալին
Չկա քո բանալին:
Երբեմն թվում է, թե ճանաչում եմ քեզ
Վաղուց, չափազանց վաղուց,
Բայց միևնույն է դու դեռ մնում ես
Չբացված մի զարդատուփ
Լեցուն առեղծվածներով,
Բայց սենտիմենտալ,
Աստվածներով լեցուն,
Բայց աթեիստական
Ու չափազանց գաղտնի,
Չափազանց բարդ
Իմ սահմանափակ
Ֆանտազիայի համար:
Ինձ մնում է հիշել
Միայն «Մալհոլանդ դրայվ»
Ու հասկանալ մի բան,
Որ ես, ինչ էլ լինեմ,
Որոշ բաներ ցավոք,
Չեմ կարող հասկանալ:
Դու մի հին վարպետի գլուխգործոց,
Դու այդքան պարզորոշ ու անհասկանալի,
Որ ես՝ վաղուց արդեն ստաժով փականագործ,
Ի զորու չեմ սարքել քո բանալին:
Здание спорткомплекса Царукяна перешло Ереванской мэрииТренер Англии Тухель рассказал, как команда планирует остановить Месси в полуфинале ЧМ-2026Иран обвиняет США в срыве меморандума и возобновлении агрессииТренер Испании назвал стратегию победы над Францией в полуфинале ЧМРоссельхознадзор подозревает реэкспорт армянских цветов через ИранApple подала в суд на OpenAI за хищение коммерческих тайн, OpenAI оспаривает обвиненияЭра 30-секундных шедевров: как алгоритмы укоротили песни - Gisher NewsТираннозавр «Гас» продан на аукционе за рекордную сумму, вызывая споры в научном сообществеПолитическая мозаика Армении: неопределенность в оппозиции и борьба за портфели в правящей партии
Դօրիան
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Դօրիան
Քո պատրանքի շիրայում
Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով վեր նայում`
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում:
Ու փակվելով խենթի պես հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից
Քո լռությունն եմ ծծում:
Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսեմ համրության հելունով
Քո գոյության լեգենդը:
Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով վեր նայում`
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում:
Ու փակվելով խենթի պես հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից
Քո լռությունն եմ ծծում:
Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսեմ համրության հելունով
Քո գոյության լեգենդը:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Դօրիան
Ես կհագնեմ տոն օրերին Աստծուն
Ես կհագնեմ տոն օրերին Աստծուն,
Գիտեմ, ինձ սազում է, շատ է սազում:
Միայն այդպես Աստված ինձ կարող է օգնել,
Եթե դեռ չի հոգնել
Մի կտոր լաթիկի իր կարգավիճակից:
Մի կտոր լաթիկի,
Մարդկանց համար տխուր, հուսահատ ու մենակ,
Որոնք այդ նույն Աստծուց կարում են թաշկինակ,
Պահում են գրպանում,
Մոռանում են այնտեղ
Եվ անգամ լվանում
Ներքնազգեստների հետ,
Ու հիշում են միայն դառնության պահերին:
Իսկ ես իմ բեմական հանդերձանքը ամբողջ
Կարող եմ այդ Աստծուց միայն կարել,
Հագնել տոն օրերին,
Չդարձնել թաշկինակ
Ու Աստված կների:
Ես կհագնեմ տոն օրերին Աստծուն,
Գիտեմ, ինձ սազում է, շատ է սազում:
Միայն այդպես Աստված ինձ կարող է օգնել,
Եթե դեռ չի հոգնել
Մի կտոր լաթիկի իր կարգավիճակից:
Մի կտոր լաթիկի,
Մարդկանց համար տխուր, հուսահատ ու մենակ,
Որոնք այդ նույն Աստծուց կարում են թաշկինակ,
Պահում են գրպանում,
Մոռանում են այնտեղ
Եվ անգամ լվանում
Ներքնազգեստների հետ,
Ու հիշում են միայն դառնության պահերին:
Իսկ ես իմ բեմական հանդերձանքը ամբողջ
Կարող եմ այդ Աստծուց միայն կարել,
Հագնել տոն օրերին,
Չդարձնել թաշկինակ
Ու Աստված կների:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Դօրիան
Կայարանային
Թե տնտղես, փնտրես հուշերիս խրցում
Անվերադարձ մի անցյալ,
Երկաթաձույլ գծերը քեզ
Կտանեն մեր կապույտ վակզալ:
Երգերով կտանեն, մտքերով վեհ,
Երազներով կտանեն մանկամիտ,
Աստղային ժամերի սպասումով կտանեն,
Դու կտեսնես, նայիր,
Ինձ ու մի նոր ժպիտ`
Անծանոթ քո հոգուն
Եվ ինձ օտարացած,
Դու շչակների սուլոցից վայրի կարծես խլացած
Ձայնս չես լսի…
Եվ կոպերիդ թարթումով մակերեսային
Կկորցնես ինձ
Ու կգտնեսվ երկաթաձող նստարանին…
Նորից գրելով:
Գուցե իմ կողքին ոմն Ջանիբակ Սահակյան լինի,
Մի բոմժ հարբեցող,
Մտքերս շեղի հին Երևանի
Մասին իր պատմած պատմություններով:
Կամ գուցե լինեն քույրս ու նրա…
Մեր ընկերուհին,
Որը տարված էր, կարծեմ, հիփ-հոփով,
Կամ թերևս մենակ լինեմ,
Դու կտեսնես, անշուշտ, ինձ երջանիկ:
Երբեմն թախծոտ, անտրամադիր,
Բայց… միշտ երջանիկ:
Դու կտեսնես այն, ինչ որ ես արդեն
Տեսնում եմ միայն արցունքի միջով:
Անձրևոտ կայարան, մարտը, կարծեմ,
Ես փայտե պատուհանագոգին
Ամսաթիվ գրեցի, որ տեսնելիս հիշեմ,
Բայց այժմ հիշում եմ առանց թվերի:
Լռությունս ներիր,
Բայց առավելի համար, թերևս,
Մնում է միայն հուշերս տնտղես:
Թե տնտղես, փնտրես հուշերիս խրցում
Անվերադարձ մի անցյալ,
Երկաթաձույլ գծերը քեզ
Կտանեն մեր կապույտ վակզալ:
Երգերով կտանեն, մտքերով վեհ,
Երազներով կտանեն մանկամիտ,
Աստղային ժամերի սպասումով կտանեն,
Դու կտեսնես, նայիր,
Ինձ ու մի նոր ժպիտ`
Անծանոթ քո հոգուն
Եվ ինձ օտարացած,
Դու շչակների սուլոցից վայրի կարծես խլացած
Ձայնս չես լսի…
Եվ կոպերիդ թարթումով մակերեսային
Կկորցնես ինձ
Ու կգտնեսվ երկաթաձող նստարանին…
Նորից գրելով:
Գուցե իմ կողքին ոմն Ջանիբակ Սահակյան լինի,
Մի բոմժ հարբեցող,
Մտքերս շեղի հին Երևանի
Մասին իր պատմած պատմություններով:
Կամ գուցե լինեն քույրս ու նրա…
Մեր ընկերուհին,
Որը տարված էր, կարծեմ, հիփ-հոփով,
Կամ թերևս մենակ լինեմ,
Դու կտեսնես, անշուշտ, ինձ երջանիկ:
Երբեմն թախծոտ, անտրամադիր,
Բայց… միշտ երջանիկ:
Դու կտեսնես այն, ինչ որ ես արդեն
Տեսնում եմ միայն արցունքի միջով:
Անձրևոտ կայարան, մարտը, կարծեմ,
Ես փայտե պատուհանագոգին
Ամսաթիվ գրեցի, որ տեսնելիս հիշեմ,
Բայց այժմ հիշում եմ առանց թվերի:
Լռությունս ներիր,
Բայց առավելի համար, թերևս,
Մնում է միայն հուշերս տնտղես:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Դօրիան
Ես այլևս դադարում եմ երգել
Ես այլևս դադարում եմ երգել,
Սոխակները մեռան իմ հոգում,
Ինչ-որ մեկն ինձանից թաքուն ներկեց
Հոգիս մի ուրիշ գույն։
Ես արդեն իսկ դադարում եմ սիրել,
Սերս ծալում եմ դնում մի կողմ,
Ինձ վերջերս մի բան է նվիրել՝
Սիրահալած մի հողմ։
Ես վաղվանից կդադարեմ ժպտալ,
Կսովորեմ կրել թախիծ,
Դրանից հեշտ, կարծեմ, ոչինչ չկա,
Այդպես է ասել ինձ։
Պարզապես մի օր դադարել ապրել,
Երգել, սիրել, ժպտալ նույնիսկ,
Ես դրա պատճառը ինքս էլ չգիտեմ,
Բայց չգիտես ինչու դա է ուզում ինձնից։
Ես այլևս դադարում եմ երգել,
Սոխակները մեռան իմ հոգում,
Ինչ-որ մեկն ինձանից թաքուն ներկեց
Հոգիս մի ուրիշ գույն։
Ես արդեն իսկ դադարում եմ սիրել,
Սերս ծալում եմ դնում մի կողմ,
Ինձ վերջերս մի բան է նվիրել՝
Սիրահալած մի հողմ։
Ես վաղվանից կդադարեմ ժպտալ,
Կսովորեմ կրել թախիծ,
Դրանից հեշտ, կարծեմ, ոչինչ չկա,
Այդպես է ասել ինձ։
Պարզապես մի օր դադարել ապրել,
Երգել, սիրել, ժպտալ նույնիսկ,
Ես դրա պատճառը ինքս էլ չգիտեմ,
Բայց չգիտես ինչու դա է ուզում ինձնից։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Դօրիան
Դու այնքան նման ինքդ քեզ
Դու այնքան նման ինքդ քեզ,
Ինքդ քեզնից այնքան տարբեր,
Որ անգամ ես`
Կես իմաստուն ու կիսախենթ
Քեզ վերլուծելով եմ տարվել:
Եվ կոչելով ինքս ինձ պոետ,
Ավելի շատ դարձել եմ Ֆրեյդ`
Քո երազներում խճճված,
Անհաշտ իրականության հետ:
Ես քեզ վաղուց արած անգիր
Քո հասարակ, բայց նաև բարդ էության մեջ
Գտնում եմ միշտ նոր ծածկագիր:
«Եվ ով ես դու առհասարակ
Եվ ինձ համար»:
Գուցե ինքդ էլ հիմա մտքում
Տալիս ես ինձ նման մի հարց`
Շաղկապելով մտքերը իմ
Ու արարքները անշաղկապ,
Չես գտնում ընդհանուր մի բան,
«Վերլուծիր այս», «Վերլուծիր այն»,
Անընդհատ կրկնվող խնդիր
Տարրական թվաբանությամբ,
Բայց անհայտներով բազմաթիվ:
Կճանաչենք իրար մի՞թե,
Կհեշտացնենք ինքներս մեզ,
Թե մեզ սպասում է Վիլլեթեն,
Ինչպես Կոելյոյի վեպի մեջ:
Չէ որ այնտեղ մեզպեսները գտան իրար,
Չէ որ այնտեղ մեզպեսները
Իրար չէին կարծում խելագար,
Ապրում առանց վերլուծության,
Այլ սեփական հոգեբանի
Դեղատոմսերի համաձայն:
Իսկ ես ու դու մի տեղ` մտքում
Ունենք գերհզոր հոգեբան:
Դու այնքան նման ինքդ քեզ,
Ինքդ քեզնից այնքան տարբեր,
Որ անգամ ես`
Կես իմաստուն ու կիսախենթ
Քեզ վերլուծելով եմ տարվել:
Եվ կոչելով ինքս ինձ պոետ,
Ավելի շատ դարձել եմ Ֆրեյդ`
Քո երազներում խճճված,
Անհաշտ իրականության հետ:
Ես քեզ վաղուց արած անգիր
Քո հասարակ, բայց նաև բարդ էության մեջ
Գտնում եմ միշտ նոր ծածկագիր:
«Եվ ով ես դու առհասարակ
Եվ ինձ համար»:
Գուցե ինքդ էլ հիմա մտքում
Տալիս ես ինձ նման մի հարց`
Շաղկապելով մտքերը իմ
Ու արարքները անշաղկապ,
Չես գտնում ընդհանուր մի բան,
«Վերլուծիր այս», «Վերլուծիր այն»,
Անընդհատ կրկնվող խնդիր
Տարրական թվաբանությամբ,
Բայց անհայտներով բազմաթիվ:
Կճանաչենք իրար մի՞թե,
Կհեշտացնենք ինքներս մեզ,
Թե մեզ սպասում է Վիլլեթեն,
Ինչպես Կոելյոյի վեպի մեջ:
Չէ որ այնտեղ մեզպեսները գտան իրար,
Չէ որ այնտեղ մեզպեսները
Իրար չէին կարծում խելագար,
Ապրում առանց վերլուծության,
Այլ սեփական հոգեբանի
Դեղատոմսերի համաձայն:
Իսկ ես ու դու մի տեղ` մտքում
Ունենք գերհզոր հոգեբան:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Դօրիան
Դու հիշեցրիր օրերը հին, ներշնչանքի
(Ս.-ին)
Դու հիշեցրիր օրերը հին, ներշնչանքի
Եվ Իրինա Դուբցովային,
Որի երգերն գիտեի անգիր,
Բարձրացրեցիր հոգուս խորքերն հազարանիստ,
Ապրումներիս տվիր սպասված հոգեհանգիստ,
Եվ խռովքս դարձրեցիր ներում լալկան,
Եվ կարոտս վեհ փարատում,
Հրեշտակներին վաղուց մոռացված բերիր իմ տուն,
Եվ կորուստներից հետո բազմաթիվ
Ձեռքբերումս դարձար միակ,
Ես ոչինչ չէի խնդրել բախտից,
Բայց հիմա, չգիտես ինչու, ինձ թվում է,
Թե եղել ես հարափափագ:
(Ս.-ին)
Դու հիշեցրիր օրերը հին, ներշնչանքի
Եվ Իրինա Դուբցովային,
Որի երգերն գիտեի անգիր,
Բարձրացրեցիր հոգուս խորքերն հազարանիստ,
Ապրումներիս տվիր սպասված հոգեհանգիստ,
Եվ խռովքս դարձրեցիր ներում լալկան,
Եվ կարոտս վեհ փարատում,
Հրեշտակներին վաղուց մոռացված բերիր իմ տուն,
Եվ կորուստներից հետո բազմաթիվ
Ձեռքբերումս դարձար միակ,
Ես ոչինչ չէի խնդրել բախտից,
Բայց հիմա, չգիտես ինչու, ինձ թվում է,
Թե եղել ես հարափափագ:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Դօրիան
Անզգուշորեն և ամենքին
(Վ.-ին)
O, tres charmntes,
Որ գաղտնիքդ միմիայն ինձ վստահեցիր,
Ողջ աշխարհին վստահելուց հետո միայն:
Ես շոյված եմ,
Թեկուզ և դու շոյում ես շատ անզգուշորեն և ամենքին
Իսկական պոռնիկի նման:
Եվ վերջապես այդ ժպիտդ, dolce vita-դ
Ափսեյի վրա ինձ տալը քայլ էր հիմար,
Ախ, պարզապես դու չգիտես, դեռ տհաս ես,
Որ երբեմն մարդիկ գիտեն չհավատալով` հավատալ:
Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ,
Լոկ որպեսզի զգույշ հետևեն,
Թե ինչպես են ազդում դրանք:
Ստուգելու համար իրենց սեփական գերազանցությունն:
Քեզ թվացել է, սիրելիս,
Որ բավական է լինել կոկետ,
Քաղցրահունչ ձայնով,
Անգիր իմանալ մի քանի ճոռոմ,
Բայց շաբլոն դարձած արտահայտություն
Եվ քեզ կսիրեն:
Բայց, դե, ասեցի, որ մարդիկ միայն
Զբաղված են իրենց գերազանցությունն ապացուցելով,
Էհ, դու դեռ, ավաղ, տհաս ես, my love:
(Վ.-ին)
O, tres charmntes,
Որ գաղտնիքդ միմիայն ինձ վստահեցիր,
Ողջ աշխարհին վստահելուց հետո միայն:
Ես շոյված եմ,
Թեկուզ և դու շոյում ես շատ անզգուշորեն և ամենքին
Իսկական պոռնիկի նման:
Եվ վերջապես այդ ժպիտդ, dolce vita-դ
Ափսեյի վրա ինձ տալը քայլ էր հիմար,
Ախ, պարզապես դու չգիտես, դեռ տհաս ես,
Որ երբեմն մարդիկ գիտեն չհավատալով` հավատալ:
Որ երբեմն մարդիկ գիտեն խորհուրդներ տալ,
Լոկ որպեսզի զգույշ հետևեն,
Թե ինչպես են ազդում դրանք:
Ստուգելու համար իրենց սեփական գերազանցությունն:
Քեզ թվացել է, սիրելիս,
Որ բավական է լինել կոկետ,
Քաղցրահունչ ձայնով,
Անգիր իմանալ մի քանի ճոռոմ,
Բայց շաբլոն դարձած արտահայտություն
Եվ քեզ կսիրեն:
Բայց, դե, ասեցի, որ մարդիկ միայն
Զբաղված են իրենց գերազանցությունն ապացուցելով,
Էհ, դու դեռ, ավաղ, տհաս ես, my love:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Դօրիան
Շնորհակալ եմ մենություն
Շնորհակալ եմ մենություն,
Որ տալիս ես ինձ հանգեր,
Որ դառնում ես ինձ ընկեր:
Ինձ խղճալուդ,
Բայց երբեք չտրտնջալուդ,
Ինձ սիրելու,
Բայց հավերժ քեզ չկապելու
Եվ անգամ ապրելուս համար
Շնորհակալ եմ քեզ, մենություն:
Խոսքս լսի,
Երջանկության համար նույնպես
Քեզ հազար միլիոն մերսի:
Շնորհակալ եմ մենություն,
Որ տալիս ես ինձ հանգեր,
Որ դառնում ես ինձ ընկեր:
Ինձ խղճալուդ,
Բայց երբեք չտրտնջալուդ,
Ինձ սիրելու,
Բայց հավերժ քեզ չկապելու
Եվ անգամ ապրելուս համար
Շնորհակալ եմ քեզ, մենություն:
Խոսքս լսի,
Երջանկության համար նույնպես
Քեզ հազար միլիոն մերսի:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Դօրիան
Ջրեմարդը
Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր,
բերել է իր հետ վաղեմի դարդս,
իմ ու քո միջև մետաքսե լճեր
հյուսել է թաքուն իմ ջրեմարդը։
Անիմաստ հարց է, թե խի ես կարծել,
որ ես չափազանց խառը ու բարդ եմ,
ահերս դարսել, պահերս թարսել
խառնել է, հոսել, իմ ջրեմարդը։
Ինձ նորից քեզ հետ մտքիս մեջ տեսել
ճարել է, լարել իր հին թակարդը,
անցյալով տանջել, խաբել ինձ կանչել,
իր մոտ է տարել իմ ջրեմարդը։
Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր,
բերել է իր հետ վաղեմի դարդս,
էս թուղթուգիր է՝ մեկն էլ ինձ սիրեց,
իսկ ես սիրում եմ իմ ջրեմարդը։
Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր,
բերել է իր հետ վաղեմի դարդս,
իմ ու քո միջև մետաքսե լճեր
հյուսել է թաքուն իմ ջրեմարդը։
Անիմաստ հարց է, թե խի ես կարծել,
որ ես չափազանց խառը ու բարդ եմ,
ահերս դարսել, պահերս թարսել
խառնել է, հոսել, իմ ջրեմարդը։
Ինձ նորից քեզ հետ մտքիս մեջ տեսել
ճարել է, լարել իր հին թակարդը,
անցյալով տանջել, խաբել ինձ կանչել,
իր մոտ է տարել իմ ջրեմարդը։
Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր,
բերել է իր հետ վաղեմի դարդս,
էս թուղթուգիր է՝ մեկն էլ ինձ սիրեց,
իսկ ես սիրում եմ իմ ջրեմարդը։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Вернуться в Բանաստեղծություններ