Շոգ է, ու ուզում եմ նորից լինի ձմեռ, Ատում եմ էս անտեր գլոբալ տաքացումը, Հեռախոսս զանգեց. «Կուղե՞ք կոնդիցիոներ», Կարծեցի շահել եմ, իզուր` սոց. հարցում էր:
Իսկ աշխարհում արդեն գեղեցիկ է այնքան, Ա՜խ, որքան վաղուց է, ինչ աշխարհ չէի եկել, Ես սիրել եմ արդեն հազար միլիոն անգամ, Բայց այս անգամ կարծես առաջինն է, մեկ է...
Մոտեցեք փոքր ինչ ուշ` ազատ ցավ չունեմ Էս պահից մինչ հաջորդ աշխարհի արարում: Ակնոցներս կորցրել եմ, ներեք գույներ, Դուք բոլորդ էլ նույնն եք թվում խավարում: