СТАНЬ VIP
Россия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в СирииТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и АзербайджаномЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюденийДесять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежищеГлава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событие

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:43

Էքսպրոմտ - 2 0 1 0
( Մ. Տ. - ին )

քո
հայացքի
մեջ
անդունդ կա
մթին
որքա՜ն
աչքեր
են
այնտեղ
խորտակվում
բոցերն
են
անհերթ
տրվում
խրճիթին
սերերն
են
հերթով
լուռ
նահատակվում
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:44

Հո՞ղ
Ջո՞ւր
Կրա՞կ
Թե՞ օդ


ո՞րն ես դու,
խռովկանս,
որ չկաս կողքիս:
Հիշի՛ր,
ես Հողն եմ
մեծատառով:
Հայտնվիր
Ջրի
կերպարանքով,
որ արարիչ
սիրո
շնորհիվ
մեր միջեւ գոյացած
անապատը
մարգագետին դառնա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:45

Տա՛ր, ինձ

տա՜ր մինչեւ գագաթը լեռան,
արարչին մոտեցրու,
չթողնես ստորոտում, ուր
ստոր բաներ են ոթում,,,
Տա՜ր ինձ վերեւ,
որ բարձրանամ անդարձ,
երկնքի սպիները շոյեմ,
հարեւանեմ մաքուր ձյուներին,
մոլորակի գլխավերեւում մնամ՝
Եզոպոսի մարգերից հեռու,
սադրիչ աղտեղություններից զերծ,
զինված անդժոխք դրախտով,
վերեւում ապրեմ քեզ նման
անաղարտ եւ անհասանելի,
թե չէ ներքեւում կսկսեմ ատել ինձ
իբրեւ փորձակենդանի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:45

Փշրված

սրտի
բեկորն
էլ
է
սիրտ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:45

Նորից մենք

համով-հոտով
ձեռով-ոտով
պոզով-պոչով
պարապ կոչով
ժողովուրդ
ենք
ազգ չենք
էլի
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:46

«Գարուշալիա»՝
Սիրո աշխարհամաս


Ամենեւին էլ դժվար չէ
ինձ հասկանալը,
պարզապես
դու դա չես ուզում
անել հիմա,
որ ես մի քիչ էլ
մնամ քո կամակոր
սրտում...
որ հանկարծ
արտահերթ
դուրս չգամ-
չչվեմ-չկորչեմ,
իսկ ինձ որոնելը
չդառնա քեզ համար
անհույս
ճակատագիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:46

Քաղաքական կաթսա

Աշարհի հայերս
քաղաքական կաթսայի մեջ ենք,
որպես Աստծո
բացարձակ վտարանդիներ,
ձայնազուրկ արարածների պես
մի բան՝ թուջե խեցում,
կենդանաբանության դասի համար,
բուսաբանության աշխատասենյակի կողքին,
հավաքարարի պահեստից քիչ հեռու:
Եւ դեռ լավ է, որ երբեմն
միասնաբար կարողանում ենք
կափարիչը մի կողմ շպրտել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:46

Երկրագունդը

գերեզմանոցն
է
ամենայն
հայոց
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:47

Գժի նման

կառուցում եմ ես
աշխարհով մեկ.
Կանադայում՝
բազիլիկ եկեղեցի-ժամ,
Ավստրալիայում՝
տարեցների տուն-ծերանոց,
Ամերիկայում՝
վարժարան-դպրոց
Ֆրանսիայում՝
հիվանդանոց-հոսպիտալ,
Ռուսաստանում՝
Մանկատուն-որբանոց,
Անտարկտիդայում՝
Խաղատուն-հյուրանոց
Հայրենիքում էլ՝
Ժողովրդավարություն
ուշա-
ցած:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 19 июн 2011, 15:47

Թռչնաբուծարան

Մարդկությունից հույսներս կտրած՝
գրեթե բոլոր թռչուններին ենք պաղատում,
որ մեր կարգավիճակը բարելավվի դույզն-ինչ...
ԿՌՈՒՆԿԻՆ
հարցնում ենք, թե հայրենիքից ի՞նչ լուր է բերել,
ԱՐԱԳԻԼԻՆ
խնդրում ենք, որ բույն դնի մեր տան մոտ,
ԾԻԾԵՌՆԱԿԻՑ
փորձում ենք իմանալ, թե ու՞ր է թռչում արագ,
ՍՈԽԱԿԻՆ
աղաչում ենք, որ գա եւ տաղերով քուն բերի մանկան,
ԿԱՔԱՎԻՆ
հիշեցնում ենք, որ մեր ձեռքից է թռել- ջուրն ընկել...
Բա որ ագռավի՞ն հերթը հասնի, ի՞նչ ենք հայցելու,
աշխարհահռչակ կռռոցի փոխարեն դայլա՞յլ,
թե՞ պետական փառերգի վերամշակում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ