СТАНЬ VIP
Трамп пообещал завершить конфликт на Украине и не допустить третьей мировойЦБ Армении: Банки обязаны обменивать банкноты и монетыСхема переправки наркотиков из Ирана в Армению была раскрытаSpace X впервые в мире запустила в космос спутник из дереваДональд Трамп победил на выборах президента СШАИспанская полиция конфисковала 13 тонн кокаина

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 28 июл 2011, 17:23

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՆԻ ՎՐԱ

պատվաստել եմ ես չափածո խաղաղություն՝
սաղարթահյուս, արմատաշեն հաղթանակի,
ուշի ուշով փաթաթել եմ վերքը նրա
վիրակապով ազատավուն տողատակի:
Հուսով եմ ես, որ ետ կգա տարագիրը,
սարյակն անգամ իմ խնամքը կարժեվորի,
բույն կդնի պանդխտության արագիլը,
փայտփորիկը կնմանվի մեղավորի:
Վերքի մասին չեմ մտածում, ոչ էլ բերքի,
հայեցի է բողբոջելու եւ ծաղկելու,
բերանքսիվայր քամին ի՞նչ է, որ իմ երգի
ճանապարհին ուղեփակոց դառնա հլու:
Չէ՛, ուրի՜շ է հաղթանակոտ իմ պատվաստը,
պատերազմի հայր-մայրը ես անիծել եմ,
պեգասիս դեմ էլ խաղ չունի էշ-գրաստը,
խաղաղության փառերգը ես ստեղծել եմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 28 июл 2011, 17:24

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Սիրո աչքերը ինչ գույն որ ունեն,
հայացքն էլ այդ է աչքից վերցընում
եւ տալիս սրտին, մտքին եւ հոգուն՝
ապաշխարելով սիրահարվածի,
որ մայթից մայթ է կյանքն իր գլորում,
իր սիրով լցնում միակ առօրյան:
Թե սայթաքի էլ, պաղ գիրկն է վազում՝
սիրո ետեւից քայլողն անպայման,
եւ սանձազերծում հույսն իր երազում,
շռայլ շաղ տալով արցունքը պահած՝
երանությունն է փաթաթում ցավով
ու բացականչում՝ վկա՜ է աստված:
ՈՒ պատուհանի տակ ծերանալով՝
ոչ մի սերենադ նա բաց չի թողնում,
աղջիկն էլ նրան չմոռանալով՝
մերթ Մամոնայի վզովն է ընկնում,
մերթ Ատրոպասի, Աստղիկի, բախտի՝
կարծելով ինքն է է տերը դրախտի...
Այսպես խաբվում են երկու սիրահար՝
քարշ տալով կրկեսն անընտանեկան,
ողբերգությունը դարձնում բնական:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 28 июл 2011, 17:24

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

Քեզ հորինել են, թե հնարել՝ ինձ լռեցնելու համար,
դեռեւս պարզ չի,
սխալվել է տատմերը, թե շտապել են մոգերը
նվերներով՝ հարց է,
ես արդեն գիտեմ, որ մասիդ անաղոթք խոսելը
այլեւս երազ չի,
ողջ երեսով եմ հառել անհատույց հայացքս առ քեզ,
անվերադարձ է:
Հացը մարմին չէ վաղուց եւ վաճառվում է այլուրեք
ու թանկանում,
ոչ էլ գինին է պուրպուր արյուն՝ գինեմոլի վերջին
խոստովանությամբ,
առակը խուսափում է անառակի առճակատումից
ու խեղճանում,
ափսոս, տողատակը եռաժանի չի, որ խոցի ականջը
հավիտենության:
Տասնյոթ դարում առաջինը ես եմ վառում մոմեր՝
հանուն քեզ,
սակյան արվամոլ եւ ստերջ քահանայի ձեռամբ էլ
չեմ կլլում նշխար,
կողքիդ ավազակներն իջել են եվ երկրում դարձել
անմեղ մեղավորներ,
դու մնացել ես ՄԵՆ-ակ, արեւն ինչպես, որ լույս է
երկնում դժվար:

Բոլորը գալիս են դեպի քեզ՝ իբրեւ որդու, որ քեզնով
Փարվեն հորը,
Խաչքարիդ նուռն ու խաղողն են փշրվում ոսոխի
ծանր մուրճից,
ժամանակի զրկանքով է անցնում աչքի փուշ դառած
հանճարի օրը,
օգնիր՝ թոթափեմ Նարեկացու բեռն ու լուսավորվեմ
քեզնով նորից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 28 июл 2011, 17:24

ՆՐԲՈՒԹՅՈՒՆ ՆՐԲՈՑ

Արեւկող ելած խլեզների պես՝
դու իմ գրկի մեջ լռում ես սիրուն,
ես վարդավառ եմ, իսկ դու ասում ես՝
գիրկս ձմեռ է ու ոչ թե գարուն:
Անխուսափելի նրբություն նրբոց,
լրբություն լրբոց ես քեզ չեմ ասում,
բայց ինչպե՞ս ասեմ՝ սրբություն սրբոց,
օտար գրկում էլ ինձ ես բամբասում:
Դու տաքացրած օձի ես նման՝
թունավորում ես քեզ տրված կյանքս,
ես նավարկում եմ ջրերում ելման՝
դեռ չափսոսալով զոհած տանջանքս:
Ինձ նման մի օր ջուրն էլ ետ կգա,
անձրեւներով կգրկի նա քեզ,
դու կզարմանաս, որ կողքիդ չկամ,
ես կնախանձեմ, որ անձրեւ չեմ ես
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение Harutin » 28 июл 2011, 17:25

BORN TO FLY
( ֆ ա ր ս )


Բոլոր թռչունները՝
ընտանի եւ վայրի,
լույս աշխարհ են գալիս
թռչելու համար:
Նրանք ծնվում են
հանուն ճախրանքի,
եթե հավ ու հնդկահավ
ու ջայլամ չեն:
Նրանց փետուրը`
գետնի վրա բարձ է,
երկնքում՝ ազատ եւ անկախ
անկման նախավկա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ