СТАНЬ VIP
В Ереване заподозрили Баку в подготовке к возможной агрессииВ Армении вводят запреты и штрафы за нарушения правил вождения самокатовВице-президент Еврокомиссии посетит Ереван с целью запуска диалога по либерализации визового режимаГлава МИД Ирана назвал красной линией и абсолютно неприемлемым изменение границ соседних странМиграционная служба МВД анонсировала новую систему управления очередямиВ Армении седьмой месяц подряд сокращается рождаемость

Գևորգ Էմին

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 22:42

Հայոց սփյուռքը

Կիսված է հողը
Եվ ծառը՝ ինքը,
Արևի շողը,
Արմատն ու միրգը,
Երգն ու ժպիտը,
Տաճարն ու տունը,
ՈՒղեղը,
Սիրտը
Եվ պատմությունը...

Կիսված է կյանքը,
Կիսված է մահը,
Սխրանքն ու փառքը,
Կանթեղն ու ջահը,
Մաշտոցի տառը,
Վարդանի սուրը,
Արարատ սարը,
Արաքսի ջուրը...

Տոնը, հանդեսը,
Գրքերն ու թերթը,
Կնունքի ծեսը,
Թաղումի երթը.
Մյուռո՜ն է կիսված,
Խաչն ու սուրբ հացը,
Աղոթքն է կիսված
Եվ...ինքն...Աստվածը...
Կիսված է ճիշտը,
Սու՛տը,
Կռի՛վը.
Եվ միայն վի՛շտն է,
Որ միշտ... լրիվ է...
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 22:42

Ների՜ր դու ինձ, խենթի՛ս անհոգ,

Ես ի՛նքս եմ ինձ արդեն դատել,

Երբ ապրելով լոկ քեզանով,

Հաճախ քեզ... չե՜մ էլ նկատել...

Հիմա, երբ դու չկա՜ս արդեն,

Երբ հեռո՜ւ եմ ես քո մոտից,

Երբ ինչո՜վ ել ինձ կախարդեն,

Մորմոքու՛մ եմ քո կարոտից.

Նո՜ր եմ զգում ու հասկանում,

Որ... օ՜դ էիր դու ինձ համար,

Որ շնչելիս` չի՛ իմանում,

Իսկ երբ չկա... խեղդվո՜ւմ է մարդ:
Ծիծաղը դեմքի վարդն է:
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение Կարինե Կարինե » 25 мар 2019, 11:23

ԱՆԻՄԱՍՏ ՕՐ
֊Ի՞նչ ես անում...
֊Ես ի՞նչ գիտեմ`ի՜նչ եմ անում.֊
Իմ,ճերմակին տվող քունքից
Մեկ֊մեկ ճերմակ մ՜ազ եմ հանում.
Կուրծքըս ծանր քարին տված,
Գլորում ու սա՜րն եմ տանում.
Ձմռանը,տան դուռը բացել,
Շո՜ր եմ փնտրում..որ տաքանա՜մ.
Ուզում եմ նոր տո՜ւն կառուցել,
Երբ այս երկրից...պիտի գնա՜մ.
Բուժում եմ այն ատա՜մը սև,
Որ...վաղ թե ուշ պիտի հանե՜մ.
Խաշում եմ այն ցորե՜նն արդար,
Որ գարնանը պիտի...ցանե՜մ։
Երբ հեղե՜ղ է իջնում սարից,
Ստորոտում ա՜րտ եմ ցանում...
.......................................................
Երբ կարևորը չի՜ արվում,
Մեկ չէ՞,թե մարդ ի՜նչ է անում...
Аватара пользователя
Կարինե Կարինե
Постоянный участник
Постоянный участник

Գևորգ Էմին

Сообщение Կարինե Կարինե » 25 мар 2019, 11:24

Ծովին ի՜նչ, թե իր ջրերով
թեթև ու սեգ նա՛վ անցավ,
Ջրերին ի՜նչ, թե իր ճամփեն
նավը վա՞տ, թե՞ լա՛վ անցավ,
Ծո՜վ է հոգին բանաստեղծի,
ծովի նման լա՛յն ու խո՛ր,
Մեծ հոգուն ի՜նչ, թե իր միջով
հազար դավ ու ցավ անցավ:
Аватара пользователя
Կարինե Կարինե
Постоянный участник
Постоянный участник

Գևորգ Էմին

Сообщение Կարինե Կարինե » 25 мар 2019, 12:14

Երկա՜ր իրար մենք տանջեցինք-
Թիթեռային մի կյանք-
Դեպի լո՛ւյսը մոլեգնեցինք,
Բայց...ապակո՜ւն դիպանք:

Դիպա՜նք,
Դիպա՜նք
Ու չհասա՜նք
Սիրո լույսին անմար,
Եվ խավարում անհետացանք
Ու կորցրի՜նք իրար...

...Հանդիպե՜լ ենք հիմա կրկին
Հին երազի տենչով-
Թվում է ՝ նույն լո՜ւյսն է, անգի՜ն
Նույն կարո՛տը տանջող,

Նույն թիթեռնե՜րն ենք սիրավառ,-
Նո՜ւյն կրակին գերի...

Բայց թափվե՜լ է մեր թևերի
Ոսկեփոշին, ավա՜ղ...
Аватара пользователя
Կարինե Կարինե
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Գևորգ Սնխչյան
    Вложения Harutin » 19 июн 2011, 10:15
    2 Комментарии
    678 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 10:16