СТАНЬ VIP
Глава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событиеДесять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежищеТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюденийРоссия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в СирииГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и Азербайджаном

Գևորգ Էմին

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:28

ԶԳՈՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Գեվորգ Էմին
1962 թ.

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա´նք է տալիս հզոր,
Եւ քո Խոսքը հեռու տանում...

Թէ բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե´ր է քշում տանում...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկված,
Թե դաւով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած,
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,--

Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,
Եւ... արքա´ է ամեն մի հայ.
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եւ... սպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամեն մի հայ մի Հայաստան---
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եւ սակայն մի´,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:29

ԴՈՒ ՄԻ ՆԱՅԻՐ
Գևորգ Էմին

Դու մի´ նայիր,
Որ ես այսպես խե՜ղճ եմ թվում
Եվ մոլորվա՜ծ,
Եվ վշտահա՜ր,
Կախա´րդ եմ ես,
Համելնի հին ավանդության
Հրաշագործ սրնգահար...

Ո՜ւր ուզում ես հիմա ինձ տար,
Օտար երկի´ր, քաղա՜ք օտար՝
Նյու-Եորք լինի,
Բէյրո՜ւթ,
Փարի´զ.
Եւ...ո՜ւմ ուզում ես՝ հմայեմ,
Ո՜ւր ուզենամ՝ ինձ հետ տանեմ,
Կախարդանքով երգ ու բառիս:

Կուզե՞ս կանգնած Բրոդվէյում
Կամ Փարիզի, մեծ Բուլվարում
«Կռո՜ւնկ» ասեմ
Եւ կամ մի պարզ «Նուբա´ր-Նուբա´ր» ,

Եվ այս Մարին, Մարիամ դառնա,
Այս Պիեռը՝ Պողո´ս-Պետրո´ս,
Եվ այս Ժակը՝ Հակոբ աղբա՜ր...

Կուզե՞ս երգեմ «Քելե-քելե» ,
«Ով քնած է--- ասեմ--- ելե´ք,
Ով արթուն է՝ ելնի՝ տեղից...»
Եվ ինչքան հա´յ կա տարագիր,
Գերված ձայնով պատարագիս,
Հայաստա՜ն գան իմ ետևից...

Եվ եթէ ես,
Կախա՜րդս վես,
Մեկ-մեկ այսպես խե՜ղճ եմ թվում,
Այսպես վշտո՜տ, այսպես երե՜ր,

Նրա´ համար,
Համելնի հին սրնգահա´ր,
Որ մանուկներն էին հնում
Քո ետևից գերված գնում,
Իմ ետևից՝ միայն ծերե՜ր
Միայն ծերե՜ր...
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:29

ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գևորգ Էմին
1968-1969


«Պարույր Սևակը
Սրանից է այս տողը վերցրել,
Իսկ սա՝ նրանից ...»
Բայց դու ի՞նչ գիտես
Ի՞նչ ես հասկանում
Քեզ քո հայհոյած գրո՜ղը տանի ...
Մեղուն մի ծաղկից ա՜յս է վերցնում,
Իսկ այն՝ նրանի՜ց,
Բայծ նա փոշի է վերցնում միայն
Ծաղկից ու ծառից,
Իսկ մեղրն ստեղծում ... իր էությունի՜ց,
Իր ներքնաշխարհի՜ծ ...
Թե հե՜շտ է փոշուծ մեղր ստեղծել,
Դու՜ ել վերցրու՝
Կուզես սրանից,
Կուզես նրանի՜ց, -
Ո՞վ է արգելում և կամ քեզ նեղում ...
Բայց ... Վերցնես էլ, ի՜նչ պիտի անես,
Եթե պոետ չես,
Երգի մեղու չես,
Այլ ... Իշամեղու՜:
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:30

ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Գևորգ Էմին

1.

-Ո՜վ հղացավ այս միտքը դիվական`
Մասիսը ճերմակ,
Մասիսը անբիծ
Այս լայն աշխարհում դնել այն տեղում,
Ուր դար ու դարեր
Պիտի արյունեն լանջերը նրա
Եւ գագաթն անգամ.

Ո՜վ միտք հղացավ
Դժոխք արարել
Եղյալ ու չեղյալ Դրախտի տեղում,
Արարատ լեռան հովանու ներքո,
Երկրի փոխարեն
Մեզ տալով մի հին,
Ոտնակոխ ճամփա,
Հողի տեղ` չոր քար,
Ջրի տեղ` արյուն...
Ո՜վ միտք հղացավ,
Դեռ մեր պատմության վաղ արշալույսին,
Այս արարչագործ,
Հին ժողովրդի
Գլուխը դնել մի հարևանի
(Բիրտ Պարսկաստանի)
Արնոտ սրի տակ.
Մյուսի աջով--
(Բյուզանդիո խաչով),
Պահանջելով,
Որ նա...ծախի իր հոգին,
Եթե ուզում է... մարմինը փրկել:

Եւ եթե դարերն
Անզոր են եղել նրան ազատել,
Եւ եթե
Գալիք դարերն անզոր են ազատել նրան
Եւ հրաշքն է լոկ
Հնարն անհնար,--

Տե՛ր,
Տուր ինձ Մովսես մարգարեի պես
Հանել ու տանել ցեղն իմ հալածված
Այս Հայաստանից,--
Ոչ -Մահաստանից,
Ոչ -Քարաստանից,
Դեպի ապահով, ուրիշ մի եզերք
(Կա՞ այդպիսի տեղ...) -
Ցեղն իմ մշտատև -
Նրա սերմը նոր
Արմատները հին,
Վեպ, կոթող ու երգ...

Տուր պերճաբանիս
Թլվատությունը նրա մոգական
Եւ սուրը նրա`
Աղբյուր հանելու հանդիպած քարից,
Եւ գավազանը`
Ճեղքելու Կարմիր ծովը մեր բախտի,
Լացի ու արյան,
Թեկուզև Մովսես մարգարեի պես
Իմ մահը գտնեմ,

Օտար հող մտնեմ,
Այդ երանելի ափին չհասած,
Բաղձալի սեմին նրա փակ դռան...

Տե՛ր,
Չե՞ս լսում դու
«Կարմիր լուրերը» ջարդի ու արյան...

2.

Ջնջվում է ,
Կորչում,
Իմ ազնիվ սերմը,
Տեսակն ու սեռը.

Եւ ինչպե՞ս մնար,
Ինչպե՞ս դիմանար.

Երբ մենք, թվով` քիչ,
Սակայն եզակի որակ ենք եղել,
Քանակի աշխարհ...

Նետ ու աղեղի փոխարեն` տավիղ
Եւ գիր ենք պաշտել սրի փոխարեն
Եւ զենքի տեղ` երգ,
Զորքի տեղ` ցնորք--
Զենքի, զորքի ու բանակի աշխարհ...

Մենք` մարդկության ու պատմության դոնոր
Ամեն մի դարի
Արդար պայքարին
Արյուն ենք տվել,
Արյունը մեր քիչ,
Արյունը մեր թանկ.
Դրա փոխարեն
Մեզ գովք շռայլող
Թանաքի՛ աշխարհ...

Ինչքան ել դժվար,
Հաճախ` անհնար,
Բայց, ինչ էլ լիներ,
Միշտ մարդ ենք եղել
Ու մարդ մնացել--
Տմարդի՛ աշխարհ.

Եղել ձիրք, տաղանդ,
Երբ վսեմ տաղանդն
Աղանդ է կոչվել,
Աղանդի՛ աշխարհ.

Նվիրվել բարուն ու գաղափարին--
Նեղ կաղապարի
Ու... չարի աշխարհ.

Երկրպագել ու խնկարկել միայն
Ներշնչումի ու արարման պահին--
Փողի, օգուտի
Ու շահի աշխարհ...

Ջնջվում է ,
Կորչում իմ ազնիվ սերմը,
Տեսակն ու սեռը,
Իմ անկրկնելի ցեղը հայկական.

Քսաներորդ դար,
Եւ դո՛ւ, մարդկություն,
Որ,
Իբրև բարի,
Եւ հոգատար ու խղճով ես այնքան,
Որ պահպանում ես
Ու փրկում մահից
Նույնիսկ գորշ գայլի
Կամ շնագայլի տոհմ ու ցեղերին,
Ամեն տեսակի
Գիշատիչներին ցեղի մարդկային,
(Օձից մինչև... Կայեն... )
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:31

Քո աչքե՞րը._
Նրանց միջով,
Ուրախության զվարթ ճիչով,
Աշխա~րհ տեսան իմ աչքերը:

Քո ձեռքե՞րը._
Քո հպումից,
Ինչ կորա~ծ էր` գտա նորից,
Ճարտարացա~ն իմ ձեռքերը:

Քո խենթ սի՞րտը._
Նրա զարկով
Սիրտըս մաքրե~ց մի հրաշքով,
Ինչ դաժա’ն էր ու ինչ բի’րտ էր…

Օրհներգու~մ եմ քո աչքե’րը,
Օրհներգու~մ եմ քո ձեռքե’րը
Եվ քո սի’րտը:
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:31

…Ես ա’յն եմ սիրում,
Երբ ձմեռ- ամառ… գարո~ւմ է թվում,
Անծանոթ մի վայր քեզ… տո~ւն է թվում.
Ոչ միայն նայում, այլ… տեսնո’ւմ ես դու,
Ոչ թե ունկնդրում, այլ… լսո’ւմ ես դու,
Երբ սլանո~ւմ ես
Եվ ոչ թե` քայլո’ւմ,
Երբ և այրվո’ւմ ես, և ի’նքըդ այրում…

Ա’յն, երբ աչքերը աչե~ր են դառնում,
Խոսքերը սիրո կանչե’ր են դառնում,
Սիրե’րգ է դառնում ամեն մի հնչյուն,
Եվ արտաշնչո~ւմն անգամ` Ներշնչում…

Սիրում եմ սիրո այն հրա~շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թևեր,
Երբ թվում է, թե շարժումից մի նուրբ,
Կարող ես մինչև աստղե~րը թևել.
Երբ կոշտ մատները թավի~շ են դառնում,
Արյունը գարնան ավի~շ է դառնում
Եվ ժամերն անգամ, հաշիվը խառնո~ւմ,
Մոռանո~ւմ են , թե… ինչքան են տևել…

…Զգացե՞լ եք դուք պահն այդ երբևէ..
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:32

****

Քո ինչի~ն էր պետք այս հաղթանակը.
Ինչու? շարժեցիր հույզիդ բանա'կը,_
Հեծելազո'րը հաճո խոսքերի,
Հետախույզ գո’ւնդը հարց ու փորձերի,
Գորշ հետևա'կը քո համառության,
Ծխածածկո~ւյթը մերժման տխրության,
Խանդի դիրքերի ոլո’ր- մոլո~րը…_
Ասա', ինչի~դ էր պետք այդ բոլորը,
Երբ դու անառիկ այս սիրտը գերել`
Սակայն չե~ս սիրում և չե~ս էլ սիրել,
Երբ անձնատո~ւր է նա վաղուց եղել,
Իսկ դու… ձանձրույթից արդեն սրտնեղե’լ,
Ե~տ ես քաշում քո հաղթած բանակը…


Քո ինչի~ն էր պետք այս հաղթանա
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:32

****
Եկ այս գիշեր խնջու~յք անենք,_

Սեղա'ն փռիր,
Իմ մանկամա~րդ, իմ որոգա~յթ,
Իմ… խղճի խա~յթ,
Եվ սեղանի վրա դնենք`
Դալար ճյո'ւղը քո քնքշանքի,
Հասուն պտո'ւղն իմ տանջանքի,
Քո հավատի շքե~ղ սինին,
Իմ փորձության տտի'պ գինին,
Դեռ թարմ մաճա~ռը քո կրքի,
Իմ տենչանքի նո'ւռն արնաներկ…

Ու քե~ֆ անենք…
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 16:37

****


Այս էլ քանի~ անգամ ասեմ,
Որ քո սիրո ճախրին վսեմ
Կապույտ երկի~նք է հարկավոր.

Որ քո սիրտը երախտավոր
Զու~ր ես տալիս… ապերախտին.

Որ քո բախտին
Հարկավոր է ուրի~շ ճամփա.

Որ ես ամպած
Լոկ արցո~ւնք եմ աչքիդ բերում.

Որ քո գրկում,
Բայց գերվում եմ ես ուրիշո~վ.

Որ հին հուշով,
Ես ուրիշի տո~ւն եմ գնում.

Բո~ւյն եմ դնում,
Ինչպես ծաղկած վարդենուն… բո՛ւն.

Որ դու անքուն,
Զո~ւր ես անվերջ ինձ երազում.

Որ դու սարերն ի վեր վազո՛ւմ,
Իսկ ես` սարից ցա~ծ եմ գնում…

Էլի՞ ասեմ,
Սակայն մեկ չէ՞_ասե~մ- չասե~մ,_

Երբ ինչքան շա՛տ եմ քեզ տանջում,
Դու այնքան շա~տ ես ինձ կանչում.

Ինչքան սրտիդ ցա~վ եմ բերում,
Դու այնքան… լա~վ ես համբուրում.

Ինչքան ասո՛ւմ,_
Այնքան շա~տ ես ինձ երազում

Ու համբույրով
Կիսա~տ թողնում իմ խոսքն էլի…

Ինչքա~ն ասեմ քեզ… սիրելի՛ս…
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель

Գևորգ Էմին

Сообщение $violetta$ » 17 фев 2010, 21:12

****
Կյանքում հաճա~խ է այդպես պատահում._
Ինչքա~ն կանայք կան այս լայն աշխարհում,
Որ քո կողքի~ն են,
ձեր նու՛յն քաղաքում.
Հաճախ նու՛յն մայթում
Կամ նու՛յն տան բակում,
Բայց…
Այնքա~ն գիտես դու նրանց մասին,
Ինչքան որ Սի՛սը … Մասիսի՛ մասին…


Այո՛, հաճա~խ է այդպես պատահում._
Բայց մի գիշեր է լինում աշխարհում,
Որ, երբ նայում ես մեկի աչքերին,
Սիրո կարոտից ճաքաց շուրթեին,
Բռնում ես մեկի ձեռքը տագնապով.
Շոյու~մ այդ ձեռքը մատներիդ տապով,
Մի վայրկյանի մեջ,
կամ ակընթարթում,
Նրա ողջ կյա~նքն ես գրքի պես կարդում…

Եվ հեռու~- հեռու~ մի գյուղ, կամ քաղաք,
Լեռնային գետի մի խե~նթ աղաղակ,
Մի տուն` մոլորվա~ծ օտար քաղաքում,
Մի ծառ` խոնարհված անծանոթ մայթում.
Այնպե~ս են հանկարծ հարազատ դառնում,
Որ… զարմանու~մ ես
ու չե~ս հասկանում,
Թե մինչև այսօր
Դու առանց դրա
Ինչպե~ս ես ապրել այս փուչ աշխարհում…

…Ափսո՛ս, որ… քի~չ է այդպես պատահում:
Аватара пользователя
$violetta$
Посетитель
Посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Գևորգ Սնխչյան
    Вложения Harutin » 19 июн 2011, 10:15
    2 Комментарии
    698 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 10:16