СТАНЬ VIP
«Грапарак»: депутат Армен Хачатрян претендует на пост мэра ГорисаЧисло зафиксированных случаев незаконного оборота наркотиков в Армении сократилось на 29,3% - генпрокурорПашинян и Оверчук обсудили армяно-российские отношенияМинистр экономики Армении счел «Перекресток мира» выгодным для России, Турции и АзербайджанаДвижение «Всеармянский фронт» проводит акции у посольств РФ, Франции и США с требованием освобождения армянских пленных (прямое включение)Огромное облако пыли и угроза безопасности людей: многоэтажку в Ереване подорвали с нарушениями

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 10:59

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Hrachya Tamrazyan.jpg
Hrachya Tamrazyan.jpg (5.43 кб) Просмотров: 3260
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:00

ԲԱՌԱՐՄԱՏՆԵՐ

Բառարմատները – առավել հզոր,
Քան մեր պատմության անցքերը ահեղ,
Քան մեր կեցության խորքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել–

Որ կառչել են խոր բառարմատներից,
Որոնց մեջ այնքան ուժ է խտացած–
Նման են պայթող այն արևներին,
Որ տիեզերքի քուրմերը դարձած`

Աշխարհներ էին խոսքից արարում,
Խենթանում էին, որ երկներ երկիր…
Բայց պատմությունը մնաց անարյունԵ
վ ապարդյուն են և՛ երկունք, և՛ գիր-

Քանզի ծախու են մտքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել
Բանականության խռովքից հզորՔ
անզի աշխարհի սկիզբը Բանն էր,

Որ սերմանում էր բառարմատներով
Մի անապական ու անկոխ աշխարհՈր
մենք, կորստի իսկույն մատնելով,
Մեր ակունքներում հավետ մոռացանք:

Օˉ, հիշողության կորուսյալ դրախտ,
Օˉ, դեռ չպղծված, նախնական բառեր,
Օˉ, մեր պատմության, մեզանից խլված,
Օˉ, մեր գոյության քրմեր արնահեղ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:01

ԲՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

Բառե՛րը լոկ ժամանակի հոսքը գիտեն,
Բառերի՛ մեջ այդ հղացման գաղտնիքը կա,
Նրանք քանիˉ սերունդների երթ են դիտել–
Բառարմատներ - աշխարհների միջև ընկած,

Բառարմատներ – որ մեր հոգու մեջ են աճում,
Խրված հողում արարչագործ տիեզերքի –
Հոգիները մեր անպտուղ, անհող, անջուր,
Որ ամլություն են սերմանում և մաղձ, և կիրք–

Հոգու տունկեր, որ ջրվելու միայն ծարավ
Տարածվում են, սակայն արմատ չեն արձակում,
Չորանում են որոմի պես համատարած,
Ու նրանց հետ ամլանում է ամեն ակունք,

Ու չգիտենք մենք գոյության իմաստն անգամ–
Ասես ծնվել ենք ակամա՛, անճի՛չ, անցա՛վ,
Ու կորցրել ենք բառի իմաստը նախնական,
Որ մթագնած մեր խորքերում լույս հղացավ

Կայծակներո՛վ հզոր հոգու, որ ոգեղեն
Այս աշխարհն է հղացել մի բռնկումով –
Նա քո հուրը` ու դու նրա բոցն ես եղել,
Ու հոսել ես – հրաբուխի բացած հունով,

Ու ժայթքել ես դու նրա հետ – իբրև արև,
Ու սփռել ես քո շողերը դու ցիրուցան,
Մինչև այնտեղ, ուր տիեզերքն ինքն է սառել,
Մինչ ցրտաշունչ լեռները մեր իմացության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:01

ՍՊԻՏԱԿ ԷՋԵՐ

Սպիտակ էջեր, թերթեր սպիտակ,
Որ առանց գրիչ ու անձեռագիր
Աղերսում են –
ՙՄեզ փորձության մի՛ տար,
Մի՛ հանձնիր տանջող տողին ու հանգին:

Չէ՞ որ բյուրավոր երգեր են գրվել
Տխրության մասին` քո հոգին բանտող,
Ու տխրությանն ես դու հավետ տրվել–
Դեպի ճերմակը ճանապարհ հարթող:

Ահա ճերմակն է փռված քո առջև–
Իբրև ճերմակ թուղթ, ճերմակ ձեռագիր,
Ու քան մեզ այսպես հանգերով տանջես,
Այդ մեծ անդորրը վայելիր հանգիստ՚:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:02

***
Ու ճերմակ հագած մի կնոջ նման
Օրն է մեկնվում, և ես չգիտեմ
Աշակերտի պես – ինչ անել հիմա,
Ու ստիպված եմ անպատեհ, ի դեպ

Համակերպվել իմ առօրյա դերին
Ասես մի կին իր հետքերն է թողել
Օրերի լքված առագաստներին
Ու մահիճներին, որ դարձան տողեր:

Ու ձեռագիրն այդ անընթեռնելի
Դեռ չի կարդացել ոչ մի վերծանող,
Անծանոթ են այդ տողերը դեռ ինձ,
Միայն այդ կնոջ անունն է ծանոթ:

Ու նա խոսում է, ու ինձ թվում է,
Թե դեռ անապակ, մաքուր է այնքան,
Սպիտակ իմ էջ – հոլանի ու մերկ
Գալիքի առջև անկոխ, կուսական:

ՙՄի՛ թող, որ ուրիշ մարդ ինձ մոտենա,
Այդ քեզ քո խոնարհ ծառան է ասում,
Քեզ սպասում է մի նոր գոտեմարտ,
Քեզ վաղվա օրն է դրսում սպասում:

Ես ամենուրեք քեզ հետ կլինեմ,
Իբրև չընթերցված, մաքուր ձեռագիր,
Քանզի բառերն ու պատկերներն հին են–
Այն երգի նման, որ գիտենք անգիր…

Մտիր հորձանուտն – իբրև նավավար
Ու նավի՛ր ճերմակ այս առագաստով,
Ու դա կդառնա նոր երգի ավարտ,
Ու դա կդառնա հենց նոր գրված տող՚:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:04

ՆՎԱԳԱՐԱՆ

Քո ամեն ապրած պահի մեջ դարձյալ
Արտացոլանք է քո կյանքը տալիս,
Որ քեզ թվում է չապրված անցյալ,
Թափառող ներկա ու թաքուն գալիք,

Անվերջ հորինվող անավարտ վիպակ,
Քո մասին հյուսվող թաքուն բնագիր,
Ուր ամեն մի խոսք, ուր ամեն մի պահ
Դառնում է հոսող մի ճակատագիր,

Որ ընթանում է քո թարմ հետքերով
Եվ քո հետքերն է նշում գալիքում՝
Դեպի նշանն այդ ուղիդ թեքելով
Ու թաքցնելով թիրախներն իր կույր:

Այդ ամենը մի կյանք է զուգահեռ՝
Բոլոր թելերով քո կյանքին հյուսված՝
Հուզազեղումից խենթացող բառեր,
Արտակենտրոն ու արևահյուսակ:

Այնտեղ են կյանքի հղացքներն ահեղ,
Ու այդ արարման շունչն է քեզ գերում,
Ու այդ պահերն են, ու այդ բառերն են,
Որ բաբախում են քո տաք քունքերում:

Ու արարվում է մայր բնագիրը,
Որ մեզ բոլորիս իրար է կապում,
Որ քեզ թվում է, թե գիտես անգիր,
Թե վերապրում ես օրերդ անփույթ...

Ամենն անցնում է, ու միայն հետո
Հասկանում ես, որ դու չես արարել՝
Արևահյուսակ ու Արտակենտրոն,
Կույր զեղումներից խենթացած բառեր,

Այլ միացել ես մայր քներակին,
Ու քեզնից դուրս է քո կյանքը հոսում՝
Հորձանքի նման լայնահուն, հանգիստ,
Ու դու հեռացող ձայներ ես որսում

Ինքդ քո ետքից հասնելու համար,
Սակայն այդպես էլ երբեք չես հասնում,
Ու մնում է այդ վիպակն անավարտ,
Ու դու հեռացման խոսքեր ես ասում,

Որ հնչում են քո խոսքին հարակից,
Որ հոսում են քո կյանքին զուգահեռ,
Դառնալով արդեն մի այլ բնագիր,
Այլ մեկնության ու արթնության պահեր՝

Որ գոյությունդ նոր կյանք արարի
Այն թաքուն խորքում, որ սեր է համակ՝
Դիպչելով այն խոր նվագարանին,
Որ հնչելու է, բայց ոչ քեզ համար...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:05

ԿԱՂ ՍԱՏԱՆԱ

Անհնար է, որ մտքեր չլինեն
Օրվա մթագնած, խավար ուղեղում,
Ահա շարժվում է ձեռքդ ինքն իրեն
Ու բառերի մեջ մտքեր է պեղում:

Ու գրանցում է անուն առ անուն
Իր անցորդներին՝ ամեն ինչ հիշող,
Ու պատմությունն է ահա ծայր առնում
Իբրև բամբասանք կամ իբրև հիշոց:

Ու գրանցում է մտքերը ճապաղ,
Հետո հղկում է ու մաքրագրում,
Գրի է առնում ամեն գաղափար
Որոնք գայթում են, անվերջ կրկնվում:

Մինչ անցնող օրը այդ կաղ սատանան
Հեռանում է մի լրբենի երգով,
Որ այս պատմության ավարտը դառնա,
Եվ օրը թեքվի դեպի երեկո...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:05

ԱՆԿՇՌՈՒԹՅՈՒՆ

Դստերս՝ Շուշանիկին
Մենք նման ենք մի հոգնած նավորդի,
Որ դեգերում է կյանքում հեղհեղուկ...
Ու մի օր հանկարծ անձուկ կարոտից
Հին երգերի պես մեր կյանքն ենք պեղում:

Բայց ու՞մ ենք գտնում, արդյոք մե՞նք ենք դա -
Հին շերտերի տակ զառամած կյանքի՝
Արձանիկներն այդ՝ երբևէ կերտած՝
Իբրև հարացույց ու ճակատագիր:

Թե՞ վերադարձի խորհուրդը այլ է՝
Երբ մենք՝ կտրված կյանքից հողեղեն
Վերադառնում ենք այն հին վայրերը,
Ուր մենք ենք ապրել, ուր մենք ենք եղել:

Ասես անցնում ես ինքդ քո կողքից,
Ու քեզ տանջում է կարոտը անհուն.–
Ի՞նչ է անրջում այդ պահին հոգին,
Ծանրանո՞ւմ է նա, թե՞ թեթևանում:

ճակատագրի այս հողմերի մեջ
Մենք չգիտենք` մեզ բախտն ուր կքշի,
Մե՞նք Ենք հողեղեն այս խորշը հիմնել,
Որտեղ թախծում է հոգին անկշիռ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:06

ԵՐԳ

Եռաստիճան պատկերներ՝
Խրված խոսքի կառույցում,
Մնացածը՝ մտքեր են,
Խորհրդանիշ, հարացույց

Ու խոսքերի կեռմաններ
Աստղերի պես գիշակեր
Անհայտ գրեր ու բառեր,
Որ ոչ ոք չի գուշակել,

Եվ ոչ ոք դեռ չի տեսել
Այդ անդունդներն ահռելի,
Ու կրում ես դու քեզ հետ
Եռաժանին բառերի:

- Ես կխլե՛մ խավարից,
Մութ վիհերից կկորզեմ
Անգտնելի ավարն իմ,
Որ կստիպի ինձ խոսել

Ու կճեղքի հայացքով
Ժամանակները անթիվ,
Որպես լույսի միակ ցոլք,
Որ խավարին կհաղթի...

Այդ տարերքն է քեզ տրված,
Այդ տեսիլքն է քեզ գերել՝
Մեր սրտերի մեջ խրված
Եռաստիճան պատկերներ,

Մի երկնային սանդղաշար,
Որ հյուսվել է քո երգին
Իբրև մի նոր բառաշխարհ,
Նոր տիեզերք, նոր երկիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 11:06

ԲՆՈՐԴ

Ու ժամանակն՝ իբրև բնորդ
Մեկնվել է քո դեմ ահա -
Քո խոհերի ծնունդն է նոր,
Պիտի ապրի ու մահանա,

Կամ սպառվի՝ դեռ չծնված՝
Նման անխոհ, մեռած սաղմի,
Տարիների պես այս ծվատ
Ու ինքն իրեն իր մեջ թաղի:

Նա դեռ պիտի հասունանա,
Նա դեռ պիտի պտղավորվի,
Դու վրձնում ես հայացքն ունայն՝
Տնտղելով իր խորքը նորից:

Նա դեռ պիտի խոհակալի,
Որ բոլորին խոսքն իր ազդի,
Որ զատի սուտն իրականից՝
Նման զորեղ մի բնազդի

Ինքն իր համար հուներ բացի,
Բայց այդ հուներն ինչպե՞ս բացել,
Երբ զառամախտն՝ իբրև բացիլ
Իր արյան մեջ է թափանցել...

Դու հիշում ես տեսքն իր նախկին,
Մտաբերում, որ դեմք ուներ.–
Հիմա պետք են նոր ներարկիչ,
Նոր վրձիններ ու նոր գույներ:

Դեգերել է նա միշտ քեզ հետ՝
Հասակ առած՝ իբրև մի մարդ,
Ամենուր ես դեմքն իր տեսել,
Ու քանի դեռ ուշ չէ, հիմա

Փորձիր մի նոր ելք մոգոնել՝
Զառամախտին այդ անընտել,
Ժամանակը փրկել քո մեջ
Ու արյունը կրկին զտել

Քո խոսքի խոր խոռոչներում,
Հորձանքներում երազներիդ,
Որտեղ ոչինչ չի կորչելու,
Եվ հուները երակներիդ

Ընդվզում են, ճչում ցավից,
Շավղից դուրս են վիժել ասես՝
Մինչև գալիքը արշավի
Ու նահանջեն օրերն այս սև...

Հետո թերթես օրերն իբրև
Նոր Հայսմավուրք ու ժամագիրք,
Ու վերծանես՝ իբրև մի դեմք
Դիմակորույս ժամանակի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ
    1, 2Вложения Harutin » 02 окт 2010, 18:23
    15 Комментарии
    5779 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    28 мар 2011, 23:28
  • ՀՐԱՉՅԱ ԲԵՅԼԵՐՅԱՆ
    1, 2Вложения Harutin » 01 окт 2010, 20:38
    11 Комментарии
    1156 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    01 окт 2010, 20:49