СТАНЬ VIP
Пашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»Мирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РАСело Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман ТатоянСК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства"Армения надеется подписать мирное соглашение с Азербайджаном в течение месяца: президент - Reuters"Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры Армении

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 12 июн 2011, 12:25

ԴԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ

Հորս հիշատակին


Արմատները սնվում են ավշահյութով հոգու,
կորուսյալների հառաչով ու արյամբ,
ցեղի ղողանջներով անլռելի:
Արմատներից սաղարթ`
մի անընդգրկելի կարճ տարածություն,
ուր ներամփոփվում են հարազատ կանչի անսահմանությունը
և հուշակալվածքը ժառանգական:-
Անչափելի, անարտածելի է մրմունջը սրտի,
անհանգիստ երազը թափառուն, քանզի
հող ու երկնքի միջև օթևան ենք փնտրում
անուղղելի վտարանդիների կտակարարմամբ.-
նրանք միախառնում են օթևանն ու հայրենիքը,
գերդաստանն ու հանրույթը պատեհածին`
ճակատագրի կարմիր ծալքերի տակ:-
Նույնական չէ ոչինչ, անգամ անվերջորեն
կրկնվող ոտնահետքը, որ միակերպ սիրով
հստակ դրոշմվում է տունդարձի արահետի և
մխացող հորիզոնների սահքի վրա:-

Մեր միակ գերազանցությունը` չընդգծել
տարբերությունները բախտի ու շնորհի,
երազի ու երանելի օրրանի միջև,
և մի գիշեր անխոս ճանապարհվել ուղիղ
դեպի երկրորդ կյանք,
ուր բնավորված-դադրած սիրելիներդ
դիմավորում են քեզ աղ ու հացով…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:02

VIP-Երազներ՝ Երևան - Փարիզ օդանավում

1.Կլոր նավակի պես է` ոչ արդիական օդանավի նման:
Պատրաստված է ոսկուց ու տուֆի խառնուրդից,
թե՞ քանդակված է ճարտարորեն:
Չունի նա ոչ ծածկ եւ ոչ կողապակի,
սակայն ապահով սավառնում ես նրա ներսում նստած.
չկա դիմահայաց քամի ու սառնություն,
իսկ ամպերից վեր երկինքը խավար չէ, այլ` ծիրանագույն:
2.Սիրտդ խփում է արքայական ռիթմով կամ` մոռացված դիցի
կապույտ զգայությամբ: Փոքրիկ ոստյունով
բարձրանում ես վեր եւ միառժամանկ կանգնում աներեւույթ
աշտարակի գլխին: Ձեռքի սահուն ու կոկիկ շարժումներով
փոփոխում ես քաղաքների տեղադրությունը`
ըստ տիեզերական համադաշնության: Փոփոխում ես եւ
բոլոր կառույցները, որ մարդակերտ են: Ձեռքդ հենց հպում ես
Աստծո արարվածքին` վառվում է քուրա ընկած
ռետինի պես:
3.Հիշողության կարմիր շերտավարագույրների ետեւից ահա
կիսամերկ հայտնվում է Նաիրի տղան`
ոսկյա խաչեր ձեռքին եւ պսպղացող սպիներով:
Նա շշնջում է հմայության հնչուն մի քանի բառ,
որ հաղորդակցվեմ Աստծո ու Բախտի հետ:
Ասաց. "Մի կանչիր ինձ, ես այնքան մոտ եմ էությանը քո,
որ անտեսանելի եմ այլեւս քեզ: Ահա մի տաճար`
քեզ ու ամենեցուն, բայց կրակից ու սառցից է շինված,
ինչպես ողջ կյանքը ամենտեղյա":
4.Մայրցամաքի դալար հովիտներից մեկում
հրեշտակները հանգանակում են
գթություն, սեր ու խաղաղություն:
Իսկ թռչունները երկինքներից կտցում, ցած էին բերում
հավատի բուրյան զանգակածաղիկներ:
5.Թռչում ես, եւ երկիրդ ամենուր է:
Ուր իջնում ես` հայրենի քաղաքդ է հանապազօրյա:
Խոսում եմ մայրենի բարբառով` անճիգ արձագանքում են քեզ
նույն առոգանությամբ:
Ես հասկանում եմ բոլոր օտար լեզուները:
Սակայն աղաչում են ինձ սրտապատառ`
դեռ չբարձրաձայնել այդ ամենի մասին:


07.02.2011
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 01:02

Ծիանագույն Լեզու
(ուրվապատկերներ ապագա ասքի համար)


-Թրթռում է միտքը ցեղի ու պատմության հախճապակու վրա,
ինչպես չվահյուր կռունկ` էլեկտրասյան գլխին...
-Տարին ետ է քաշվում` հայելու մեջ իրեն երկար տնտղելով,
եւ աչքերի մեջ նրա ցավի մարգարիտներ ու աղերսանքի բոց կա...
-Անվրդով ջրերի փափագը արծաթե գոտու պես
սեղմում է մարմինդ
եւ մղում նրան մի այլ թովչանքի...
-Ներսիդ կակաչները խմբերգում են սեր ու երջանկություն,
իսկ վագրը, վագրը հոգուդ թավուտներում
դեռ մռլտում է իր անհեռանկար ազատության ահից...
-Հոգին հակվում է գիշերվա վրա` ինչպես խավարման
արեգակ, սակայն կպարզվի շուտով ու կշողշողա
ապաշխարանքի ջահերի վառմամբ:
-Ապագան դարձի` հատու եւ այրող ոտքերով անվերջ
դոփապարում է Կանխազգացման բեմահարթակին -
ինչպես արու ճայն է վերեւներից սուրում ցած ու անհագորեն
զուգավորվում էգ ծովաշխարհի հետ...
-Աճում է վարդը երկնաթերթերով` բույրն իր պահ տալով
երկրաբնակ մեծ սիրեկանին...
-Դեպի վեր հառված միտք ու հայացքից սիրտը ահ ունի հազար:
Դեպի վար թեքված սեւեռումներից խորունկ դողահար են
սիրտ ու մարմին: Ետ նայելուց անուժ մղկտում ես կարկտահարվածի պես:
Եւ իբրեւ միակ ճիշտ փրկություն` առաջ ես նայում հուսավառված,
երբ Սրտին սպասող սարսափն իսկական առջեւում է հենց...
-Երկրի գեղոնները երամ-երամ իջան տանիքներին ու ալեհավաքներին`
ինչպես կորուսյալ դրախտից հղված
եւ նոր տեղ հասնող ավետիսներ...
-Մի հնչյունի վրա ուզում է պատկերվել նվաղած աշխարհը:
Իր բառն է տենչում սեփականել սլացիկ ժամանակը,
որ սաստիկ նեղվում է անցողիկությունից:
Բայց իրերի ու հոգու կամքը մշտածուփ կրկին դրոշմվում է
հառաչանքի կարմիր փայլաթիթեղներին...
-Այսքան բաղձանք եւ` բազմապատիկ է կենաց տրտմությունը:
Այքան հավատ եւ` քառապատիկ է անհավատությունը:
Հավասարակշռությունը հոգու ախոյանն է,
եւ լուսնահար մարդը կրկին շարժվում է դեպի եզրագծեր,
ուր Անկումն է փթթում եւ նույն անունը տրվում ամենեցուն:
-Ժամանակը բեղմնավորվում է աչքերի փայլով`
ինչպես կոբրայի նայվածքից դյութված կուրտիզանուհի:-
Հիպնոսներով են ի կյանք ոգեկոչվում առավոտները երկրատարած:
-Վթարային ինքնաթիռները ապահով վայրէջքում են
քո թախծի ազատ հրապարակում:
Մոլորված նավերը գալիս խարսխվում են քո անձկության լայնեղ
ծովածոցում: (Ես կճանապարհեմ նրանց մատղաշ խոսքերով):-
Մրրկահար երազը լույս է արձակում նորալեքսանդրյան
փարոսի շնչով, քանի դեռ չի շանթահարվել
հուսաբեկության սառը ֆոսֆորով...
-Ինչ խմորվում է ակնթարթորեն երգող հոգու մեջ,
գերհամակարգիչները մեկտեղ իսկ անգամ
անունակ են ստույգ հաշվարկել այդքան շարժ ու շրջադարձ,
պատկերագծել իրապաշտորեն...
-Երկրաշուրջ ուղեծրում կորած արբանյակի նման
քո սերն անհետացավ իմ տան մատույցներից.-
փոքրիկ խաղալիքն իսկ կհաստատի ճշտիվ երջանիկ անցյալը,
բայց ո՞ւմ փոխանցել վավերաթուղթը...
-Հոգեշշից ահա դուրս է ելնում հասուն շամպայնի պես`
ելեւէջումի իր տաք հորձանքում պարփակելով անցյալ խռովքները,
հրճվանքները վաղվա:-
Պայծառատես լեզու, որ հմայում ես տիեզերքի ցասկոտ ու խենթ ոգին...


2011թ..փետրվար
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:47

ԴԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ
Հորս հիշատակին


Արմատները սնվում են ավշահյութով հոգու,
կորուսյալների հառաչով ու արյամբ,
ցեղի ղողանջներով անլռելի:
Արմատներից սաղարթ`
մի անընդգրկելի կարճ տարածություն,
ուր ներամփոփվում են հարազատ կանչի անսահմանությունը
եւ հուշակալվածքը ժառանգական:-
Անչափելի, անարտածելի է մրմունջը սրտի,
անհանգիստ երազը թափառուն, քանզի
հող ու երկնքի միջեւ օթեւան ենք փնտրում
անուղղելի վտարանդիների կտակարարմամբ.-
նրանք միախառնում են օթեւանն ու հայրենիքը,
գերդաստանն ու հանրույթը պատեհածին`
ճակատագրի կարմիր ծալքերի տակ:-
Նույնական չէ ոչինչ, անգամ անվերջորեն
կրկնվող ոտնահետքը, որ միակերպ սիրով
հստակ դրոշմվում է տունդարձի արահետի եւ
մխացող հորիզոնների սահքի վրա:-
Մեր միակ գերազանցությունը` չընդգծել
տարբերությունները բախտի ու շնորհի,
երազի ու երանելի օրրանի միջեւ,
եւ մի գիշեր անխոս ճանապարհվել ուղիղ
դեպի երկրորդ կյանք,
ուր բնավորված-դադրած սիրելիներդ
դիմավորում են քեզ աղ ու հացով...
22.04.2010թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:48

ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ` ՄՈՏԻԿ, ԵՐԱԶԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Ի մոտո այնպես, մերձ ու զգայելի
քո դեմ բացվում է անքողարկելին`
Նա` անցավորաց զանգակ-ծաղիկն ու այրացուն կոչյալ,
անգիր ձոներգը լռության ծոցի,-
էակ է վճիտ, վառվռուն մատաղ,
ժպիտ ունի բիլ, ոչ` թագ ու պսակ,
բայց հոգին է բաց ու ծովատարած,-
Նա իր անունն է կամենում ասես
նվիրել ոմն արկածասերի,
որ անվերք կանցնի ցավի լեռներով...
Ինչ-որ տեղ` մոտիկ, կենաց տոն է, ուր
Նրա մարմինն են հուշով զմռսում
ընտրյալները շնչավոր դասի.-
թողեք, Նա շենշող կենդանին է ու անպարփակելին,
քո կորուսյալի հառնումն է հավերժ
այնտեղ, այս մեգում, երազից այն կողմ:
12.05.2010 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:48

ԱՆԱՑԻԿԼԱՅԻՆ ԵՂԵՐԵՐԳ

Պատմությունը խաղում է ազատ ու թեթեւ
անլուր հոգիներում եղեռնահարների`
ինչպես նժույգ սրարշավային:-
Մինչդեռ կարեկից ու ողջ ես, մխիթարված անչափ
եւ հեռվից ես գալիս սիրատոչոր, բայց
կրկին բանտված ես խորշերում անցյալի`
մահապարտի շնչով` պաղ ու սարսռալի...
Սարսռալի ու պաղ շնչով մահապարտի`
անցյալի խորշերում ես բանտված կրկին,
բայց սիրատոչոր գալիս ես հեռվից
եւ անչափ մխիթարված ես, ողջ ու կարեկից:
Մինչդեռ սրարշավային նժույգ ինչպես`
եղեռնահարների հոգիներում անլուր
թեթեւ ու ազատ Է խաղում պատմությունը...
12.05.2010 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:48

...
Երբ հրաշալիքները փլվում են քո թիկունքում
(ի կատարումն ծես ու պատվիրանի(,
ինչպես` տաճարակուռ մայրաքաղաքը երկրաշարժից կամ`
խոշորագեղ օդանավի պայթյունը թռիչքուղու վրա,
երբ թվում է` անկումը անցյալի սերն է լոկ
եւ քո տեսադաշտում ժամանակը շարժվում է
հեռահաշվարկներով նորաշխարհային,
մինչդեռ երազները ճռինչով տապալվում են աչքիդ առաջ,
ինչպես բյուրեղապակե ճաքած երկնաքեր կամ`
ատոմակայանի ուրանահար բուրգ,-
ուրեմն ժամն է Բանաստեղծության,
որի հետ թաքուն բանակցել է ուզում
աղետների աստված...
14.05.2010 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:48

ԿԱՆՏԱՏ

(Էլիտար երգչախմբերի եւ շանսոնիեների համար)
Ջրհեղեղները լիաշուք անցնում են առաջին, երկրորդ
եւ երրորդ կարգի երկրների միջով` որպես
հավասարության տարերք-զինանիշ,-
համաչափ կրքով բռնազավթում են
սրճարանները, ամառանոցները շիկ,
գործազուրկների ու օլիգարխների բնակարանները
եւ օժտում նրանց նույն բացիլներով դժբախտության:-
Մխիթարության մշուշն է լցվում
ներսը հանրույթի` հրճվանքի խառնակ թմրանյութ ինչպես:-
Եւ գաղտնախորհուրդ կրկներգում են թռչուն ու մեռյալ`
համամարդկային ուրախությունը
աղետագույն է եւ աղետաբույր...
Համաճարակները անաչառ են եւ
նույն հավատով ու կենսախնդությամբ
պիրկ փաթաթվում են կոչվածներին ու անանուններին,-
ՁԻԱՀ տարասփռող պչրուհու խաղով,-
քանզի գալիս են արդարության կպչուն թելադրությամբ`
ասես ինքնիշխան կամակատար:-
Միակերպ վախի սավանն է փռվում
ախտահարների ու մաքրամարմինների ամբոխի վրա`
իբրեւ հովանոց ցավատապի դեմ:-
Եւ գաղտնախորհուրդ կրկներգում են մարդ ու ուրվական`
ճշմարիտ վարքին` երկրպագություն,
օրհնություն, օրհնություն անսահման...
05.06.2010 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:49

ՍՊԻՏԱԿ ՇՐՋԱՆ

Ամեն "սեւ թուղթ" չէ վճիռ-մահագիր:
(Մահը կյանքի պես խայտաբղետ է, բազմալեզու եւ):
Ամեն "սեւ արկղ" կործանման խոսնակ չէ:
(Թեկուզ ավիաաղետ` չի լրագծվում ձայնագրությամբ):
Ամեն "սեւ անցք" չէ տիեզերքի անդունդ:
(Սրտի վիհերը երիցս անտակ են):
Ամեն "սեւ ռասա" օտարման զանգված չէ:
(Տերը երգում է նեգրական խռպոտ բաս-բարիտոնով):
Ամեն "սեւ հոգի" չէ չարության մառան:
(Քաշիր վշտի քողը` կհորդի լույս զվարթ):
Ամեն "սեւ քառակուսի" արվեստի ֆիգուր չէ:
(Գեղանկարային է սուպրեմատիստների անրջանքն ինքը):
Ամեն "սեւ ցուցակ" չէ հղի հալածանքով:
(Համակիրների որս է առավելս, ոչ` ախոյանաց):
Ամեն "սեւ ոսկի" բարիքամուղ չէ:
(Հրավտանգ են կայքն ու գանձերը` աէրոբենզին ինչպես):
Ամեն "սեւ բախտ" չէ Աստծո թողությամբ:
(Երջանկությունը ընտրում է նաեւ անհույս խաչվածին):
Ամեն սեւավոր խավարի զավակ չէ:
(Սեւը դարպաս է` Սպիտակ շրջանի վրա բացվող):
Ամեն:
16.06.2010 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 июн 2011, 10:49

ՀԸՄ...
(Բառարկումներ)


-Եռակի դիմակ է ձեր փաղաքուշ դեմքին,
միջուկային ճամպրուկ-վահանակով ընտրյալ տիրակալներ:
Անսահման դող կա ձեր փափկասուն ու զորեղ ձեռքերի մեջ...
-Ամենուր վախի ուրվականներ են: Նրանց շքերթներից
ցած են գլորվում գունդուկծիկ երկիրն ու ժամանակը...
-Չկա ազատություն, մարդը գերին է իր երազանքի...
-Երկրի խաղաղությունը ահով ծվարել է
ճարտասանների ժխորի տակ...
-Դուք էլ պակասը չեք, շողոմաժպիտ բանագնացներ,
երբեք չես կռահի` ինչ կա նոթ-բուքերում եւ մտքի մեջ ձեր...
-Ավերողները նմանակում են կառուցողներին`
դափնեկիր դերասանի մեծաշնորհությամբ...
-Այս Թատրոնը գոնե հանգիստ դիտելու հնար ունենայինք...
-Ձեռքներդ հեռու իմ տխրությունից...
-Թող խոսի ամառը նաեւ սառցակալ ձմեռվա փոխարեն...
-Բաժանեք իրար միջեւ, ճանկեք միմյանցից,
մի պատառ անգամ թող չհասնի հլու արդարներին...
-Իշխանությունը համախմբում է արկածախնդիրներին,
հետո նրանց միջեւ քաշում ատելության ցանցառ փշալարեր...
-Ձեզ ինչ` թե հիմա բուրյան վարդեր չկան
իմ անձկության փակ ու տրտմադալուկ այգում:
Հողին հարցրեք` ինչ վառ սերմեր է նա դեռ պարտակում...
-Առեք իմ խնայած օրհնանքներից մեկը, անիծված բոզեր...
-Տար քեզ հետ ավաղ-ափսոսանքս, քայլերթի դրոշակակիր,
դու սիրելի թիրախն ես անքուն դիպուկահարի...
-Ջահ է` չի լուսավորում,
ճամփա է` առանց հանգրվանների...
-Բաց թող քո ներսի դառնության բազեներին,
երկինքն է նրանց խնամակալը...
-Հեռվից գալիս եք աղմուկ-աղաղակով:
Հեռանում եք խայթված գող ու համրի պես:
-Ոգեղեն խոսքի ծաղկեփնջեր կան մտքիս պարտեզներում`
անցնող փոթորիկներին ի պատախան...
18.06.2010 թ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ