Միսաք Մեծարենց
Կենսագրություն
Միսաք Մեծարենց
1886-1908
...
Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ կոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստիկացող հիվանդության պատճառով։
Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝«Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյքր», «Բյուզանդիոն»։ Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։
Մահացել է թոքախտից։
Ստեղծագործական աշխատանք
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մ.Պեշիկթաշյանից և Պ.Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը», Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։ Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»)։
Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավերի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։

- Միսաք Մեծարենց
- Կենսագրություն
- Անանուն
- Մերժում
- Երազի օրեր
- Վայրկյան
- Այգերգ
- Առտվան արևի մեջ
- Արևին
- Աքասիաներու շուքին տակ
- Բյուրեղի դյութանք
- Գարունը կ’ապրեցնե
- Գետափի երազանք
- Երազի պահեր
- Թրթռումներ
- Իրիկվան ձայներ
- Իրիկունը
- Խոնջ իրիկունն արագորեն
- Կայծեր
- Կիրակմուտք
- Հիւղը
- Հովին անցքը
- Ձմրան պարզ գիշեր
- Ճերմակ վարդեր
- Մանիշակ ու մամուռ
- Մեղուները
- Մեռելոց
- Մթնշաղներ
- Մտերմիկ տեսիլներ
- Նոպաները
- Նավակները
- Շերամին նինջը
- Ջուրէն դարձին
- Սոնադին
- Վայրկեան
- Վերադարձի երգ
- Տապի նոպաներ
- Ուռիներու շուքին տակ
- Լուսնի մահիկն
- Համատարած անդորրություն
- Կուգա սիրերգն հեղեղատին
- Ցայգն է պայծառ
- Քոյր, մօտեցիր կըրակին
- Ցնորոտ անդորրություններ
- ՍԻՐԵՐԳ
- ՄԱՐՄՆԻ ՎԵՐՔ, ՍՐՏԻ ՎԵՐՔ
- ԳԻՇԵՐԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ
- ՀԻՇԱՏԱԿԸ
- ՆՈՐ ՏԱՐԻՆ
- ԱՍՏՂԵՐԸ
- ԿՅԱՆՔԻ ԵՐԳԸ
- ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ
- ՀԻՇԱՏԱԿ
- ԱՆԴԱՐՁ
- ՏԵՂԱՏԱՐԱՓ
- ԿԱՅԾԵՐ
- ՑԱՅԳԱՆՎԱԳ
- ԵՐԱԶԻ ՊԱՀԵՐ
- Ճառագայթի պես ոսկեվարս ու նրբին
- ՔՈՒՆ
- Վայրկյաններ
- ԿԱՊՈՒՅՏ ՀԱԾՈՒՄՆԵՐ

Армине (Автор темы)- Супермодератор