Մ Ե Ն Ք
Մեզ սովորեցրին հինը մոռանալ,
Ջնջել պապերի ավանդույթները,
Անբարոյի դեմ դռները բանալ,
Եվ տես ու անտես հայհոյել մերը:
Մեր մեջ ցանեցին բարքերն օտարի
Ու մենք ընդառաջ ելանք գրկաբաց,
Բոլոր ցավերը տվին մեզ դարի,
Որ չչորանան մեր աչքերը թաց:
Մենք սովորեցինք քրտինք թափողից,
Փողը կորզելու բոլոր ձևերը,
Հարգել տգետին, վախենալ գողից,
Այլոց խորհրդով՝ կործանել մերը:
Մենք սովորեցինք անմիտ ու անհոգ՝
Դատարկ ուղեղով բուհն ավարտելը,
Ուժեղի առաջ` ներքուստ ատելով,
Ստորանալն ու շողոքորթելը:
Իրար խաբելն ենք սովորել արդեն,
Ամեն առիթով և ամեն վայրկյան,
Ձու գողացողին՝ ցմահ բանտարկել
Ու մարդասպանին՝ չհանել ական:
Անկոչ դրացու թելադրանքով՝
Մենք ընդունեցինք, որ փյունիկ ենք մենք,
Որ փառք է անդուլ ապրել տանջանքով`
Փլատակներից հառնելով մեկ-մեկ:
Մեզ սովորեցրին չհարգել իրար,
Ծուռ աչքով նայել մեր տուն դրախտին,
Պաշտել ուժեղի բարքերն անիրավ,
Երկրպագելով` հայհոյել բախտին:
Փութով յուրացրինք անկուշտ թալանը,
Ու ողորմություն մուրալն ուրիշից,
Արհամարհելով մեր գործն ու բանը`
Երանության մեջ ընկնել վերհուշից:
Մեզ սովորեցրին չհիշել վա՛ղը,
Ապրել կարճատես ա՛յս ակնթարթով,
Մոռանալ ի՞նչ են մուրճն ու մանգաղը
Եվ փողոց ու բակ հեղեղել լաթով:
Մեզ ստիպեցին դառնալ անճաշակ,
Ատել ազգայինն ու դասականը,
Սիրել երգերը խորթ ու անմշակ,
Ու կուռք դարձնել անասնականը:
Եվ չոր հողի պես, սպունգի նման,
Մենք կլանեցինք ինչ օտար էր մեզ,
Օտար գեները մեր գե՛նը տարան,
Ու դարձանք նրանց հպատակը հեզ:
Մեր բարությունը լուռ անհետանում
Ու վերածվում է դաժան բարքերի,
Մենք` հասկանալով մեզ ուր են տանում,
Տեղի ենք տալիս այլոց ջանքերին:
Վաղն ու՞ր կլինենք, հայտնի չէ վաղուց,
Վաղու՜ց անհայտ է մեր ուզեցածը,
Մեր հացխմորը թողնելով անհունց,
Գնում, թխում ենք ուրիշի հացը:
Ի՞նչ սովորեցրին, դեռ չենք ըմբռնել,
Դեռ ենթարկվում ենք հլու՜, հնազանդ,
Ա՜խ, մեկը լինե՛ր, մեր ձեռքը բռնե՛ր
Ու տար Արթնացմա՛ն հզոր համազարկ:
Մենք ի՞նչ ցանեցինք, որ ի՞նչ սպասենք,
Ում բարձրացնու՛մ ենք, ներքև չի՛ նայում,
Փորձությունները չեն դառնում դասեր,
Դիպվածն է տերը մեր խենթ աշխարհում:
Ս. Մալխասյան 11.05.2006
«Майкл»: Биографический фильм о Короле поп-музыки выходит с серьезными изменениямиАрам Вардеванян: Почему Антикоррупционный комитет не публикует записи членов «Гражданского договора»?Водители «Ереван Автобус» угрожают уволиться из-за невыносимых условий трудаApple после Тима Кука: Джон Тернус возглавит компанию, обещая новую эруВэнс отправится в Пакистан для переговоров с Ираном: Трамп обвиняет Тегеран в несоблюдении договоренностейОбнаружены скрытые туннели внутри предполагаемого Ноева ковчега у горы АраратИранский конфликт увеличивает инфляционные риски для АрменииВенеции угрожает затопление: ученые предлагают перенести городМалхас Амоян поборется за свою 5-ю золотую медаль чемпионата Европы
Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
ՔՈ ԲՈՒՅՐԸ
Նորից իջավ երեկոն,
Մութը փեշն է փռում իր,
Շուրջս միայն բույրն է քո,
Հեռավո՜ր ու մտերի՜մ:
Զարմանում ես դու հիմա,
Ո՞նց եմ զգում բույրդ ես,
Երբ հեռու՜ ես անսահման,
Ու չեմ տեսել վաղուց քեզ:
Բայց վերևում կա Աստված,
Բույրդ ինձ է փոխանցում,
Հայտնում խոսքերդ չասված,
Հոգուդ գաղտնիքը բացում:
Նորից իջավ երեկոն,
Նորի՛ց աստղեր ցոլացին,
Նոր շունչ տվեց բույրը քո
Կարոտներին իմ անծիր...
Սեյրան Մալխասյան
24.01.2013
Նորից իջավ երեկոն,
Մութը փեշն է փռում իր,
Շուրջս միայն բույրն է քո,
Հեռավո՜ր ու մտերի՜մ:
Զարմանում ես դու հիմա,
Ո՞նց եմ զգում բույրդ ես,
Երբ հեռու՜ ես անսահման,
Ու չեմ տեսել վաղուց քեզ:
Բայց վերևում կա Աստված,
Բույրդ ինձ է փոխանցում,
Հայտնում խոսքերդ չասված,
Հոգուդ գաղտնիքը բացում:
Նորից իջավ երեկոն,
Նորի՛ց աստղեր ցոլացին,
Նոր շունչ տվեց բույրը քո
Կարոտներին իմ անծիր...
Սեյրան Մալխասյան
24.01.2013

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
***
Որպես լուսացույց գալիք օրերի
Եվ կույր սպասման աղոթամատյան,
Հույսը պատգամ է դառնում կամովի,
Որ խենթ հույզերը չմտնեն պատյան...
Ու նոր հույսերի երթով կաթոգին
Գունեղ երազն է այցելում մեզ միշտ,
Որ ուժ հաղորդի մարող մեր հոգուն,
Մոռացման մատնի անձուկ ու կսկիծ...
Ս. Մալխասյան 25.12.2013

ՔՈ ՆԿԱՐԻՆ ՆԱՅԵԼԻՍ
Քո նկարին նայելիս սրտիրցս արցունք է գալիս,
Արտասվում է անհոգի՝ սիրուց մերժված իմ հոգին:
Քո նկարին նայելիս փոթորկվում եմ ու տրտմում,
Ուրախ, որ կաս, բայց տրտում, որ տեղ չունեմ քո սրտում։
Քո նկարին նայելիս վեհություն է պատում ինձ,
Քանզի ծվեն կա իմ մեջ, աստվածային քո սրտից:
Քո նկարին նայելիս թիթեռ դառնալ եմ ուզում,
Թռչել, հասնել քո սրտին ու մոխրանալ քո լույսում:
Քո նկարին նայելիս իմ արեգակ, իմ փերի,
Ես ամեն ինչ մոռանում ու դառնում եմ քեզ գերի:
Քո նկարին նայելիս Հրեղեն Հավք եմ դառնում,
Մտքով թռչում ծովից-ծով, քո անուշ բույրն եմ առնում:
Քո նկարին նայելիս , ախ իմ նայադ սևաչյա,
Սիրտս նիրհից արթնանում ու խենթանում է դարձյալ:
Քո նկարին նայելիս կարոտաբաղձն է լալիս,
Ու կարոտի ցունամուց հեգ սիրտս փուլ է գալիս:
Հիմա գուցե ինձ դանդաղ մոռանում ես սիրելիս,
Բոց է տալիս սերս մինչ քո նկարին նայելիս…
Ս.Մալխասյան 23.01.2013

ՆՐԱՆՔ ԵՎ ԵՍ
Իրենց խելքունայն գլուխներն անել,
Շատերն են իմից խելոք համարել,
Բայց, խոստովանեմ, կյանքի հարցերում,
Լավ միտքը նրանց շուտ էր այցելում:
Դե, մինչ իմ միտքը հաշվարկ էր անում,
Նրանցից մեկը վեր էր բարձրանում:
Շատերը հերթով մեծ դիրքի հասան,
Ես՝ միշտ մնացի Բարու սերմնացան...
Ս. Մալխասյան 2005

ՀՈԳԻՆ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ
Անակնկալ գալիս իմ հոգին ես մտնում,
Զգացմունք ես երկնում ահագնամած.
Հետո թողնում, գնում ուրիշին ես գտնում,
Իմ ալեհեր բախտի Նոր այգաբաց:
Հոգիս լքած, չքնաղ ճաճանչումից հետո,
Մթնշաղ է իջնում սրտիս վրա,
Որոնում եմ հույսն իմ ջինջ աստղերի ներքո՝
Մենությունից հոգնած Լուսնի նման:
Երջանկությունն էլ մեր մի ծաղիկ է ասես՝
Գարնան հետ է գալիս, աշնանն անէանում,
Մինչ մեր ահել հոգում գարուններ են անվերջ,
Սակայն ոչ մի ծաղիկ այն էլ չի զարդարում:
Մենք ամեն օր, գուցե, բախտի կողքով անցնում,
Չենք նկատում սակայն քնքշաբույրը նրա,
Իսկ տարիներ հետո կորած բախտն ենք լացում,
Թեև ո’չ գտել ենք, ո’չ կորցրել նրան:
Ս.Մալխասյան 20.01.2013

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԳԻՇԵՐ
Այսօր հոռի, վաղն անգո, մոլորության շղարշում,
Մի տեղ պարում են տանգո, մի տեղ աթոռ են մաշում:
Միևնույն է շատերին տերեվաթափ կամ Գարուն,
Մեկն ուզում է համբերի, մյուսն էլ չի համբերում:
Հոգսի առաջ դուռը բաց, Հույսի համար չկա դուռ,
Զատզատվել են խինդ ու լաց դղյակի մեջ կամ անտուն…
Գեների կապն ընդհատվել, թույնով է լոկ աչքը լի..
Հոգին դարձել է անտեր, չարն է և հաց, և գինի:
Այդ չարագույժ ոլորտում փրփրաբաշ է ամեն ցավ,
Հոգսն ալիքվող, անհատնում, նախանձն` անկուշտ, անկործան:
Անեզր է ու անվախճան երթն ալեկոծ օրերի,
Մտքերն անշունչ ու անկամ, հոգին` անբույր ու հոռի…,
Մարդիկ դառնում են մժեղ, նյութապաշտները` անհագ,
Կարոտախտ է ողջ գիշեր` աչքը ցայգին Անաղարտ...
Ս. Մալխասյան 2013

ՀԻՆ ԵՐԱԶԱՆՔ
Հայի դարավոր Հին Հույսը, ավաղ`
Հազարամյակներ չիրականացավ՝
Լքելով Լավի սպասումն անմահ,
Այսօր էլ դարձյալ, դառնում է անցյալ...
Ամեն հայ կյանքում մի հույս է փայում,
Որ անշեղ գործի օրենքի տառը,
Որ երկրում անհոգս ապրի ամեն տուն,
Հայը լավ ապրի Հայոց իր տանը,
Որ մարդիկ ոչ թե լքեն Հայրենին,
Փրկություն փնտրեն օտար ոստանում,
Այլ Ապրեն, Գործեն ու պաշտեն Լավին
Հայի՛ն Զորավիգ՝ Նոր Հայաստանում:
Ս Մալխասյան 31.12.2016

ԿԱՐՈՏԻ ԵՐԳ
Խաթարվեց հոգուս անդորրը կրկին,
Երազ է թվում հայտնությունը քո,
Անբիծ հմայքով տիրեցիր սրտիս,
Ժպիտով վճիտ` հոգուս անսքող:
Ասուպ աչքերիդ առկայծը ցնորք
Ննջացող հոգուս խավարը վանեց,
Նորից ինձ պատեց հուզումը ծանոթ,
Անհուն կարոտս հոգուդ դավանեց…
Դու, դու ես հիմա կարոտս թաքուն,
Քո անունով է տվայտում հոգիս,
Մոլոր Լուսնի պես դարձել եմ անքուն
Եվ քեզ եմ ձոնում երգը կարոտիս…
Սեյրան Մալխասյան
**

Այն օրից, երբ Հայն սկսեց վախենալ հայից, Հայաստանը դադարեց Հայրենիք և Պետություն լինելուց։
Հիշենք, որ Հայը երբեք չի վախեցել օտար թշնամուց և երբեք չի երկնչել նրա հետ առճակատումից, բայց ներքին թշնամու հանդեպ միշտ հանդուրժող է եղել և, առանձնապես վերջին 26 տարում, ստորաքարշ գոյություն է քարշ տվել։
Եթե այսպես շարունակվի` Հայաստանը երբեք չի կարող վեր բարձրանալ քաղաքակրթության ներքնահարկից։
Պաշտոնատար հայը պետք է հարգի իր ազգակիցներին, պետք է հոգա նրանց բարեկեցության և բարօրության մասին, որպեսզի Հայաստանը հզորանա, հարստանա և հպարտանալու արժանի` պաշտելի Հայրենիք դառնա, ոչ միայն իր ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի հայության համար։
Հարգենք իրար և անհրաժեշտության դեպքում սատարենք մեկս մեկիս։
Ս.Մալխասյան 17.01.2018

Вернуться в Բանաստեղծություններ