NOSTALGIE
Որքա՜ն գիշերներ չեմ քնում արդեն,
Որ քո կարոտով տվայտեմ, սե՜ր իմ,
Մտորեմ անդուլ, թե ե՞րբ ես գալու,
Արբունքով լցնես օրերս նանիր:
.
Ողջ գիշեր ձյուն է մաղում վերևից,
Սառնաշունչ քամին դռներն է ծեծում,
Հոգիս փլվել է, լուր չունի քեզնից,
Ու խո՜ր կարոտն է իմ մեջ հեծեծում…
.
Դու կա՜ս: Ինձ համար, ա՜խ, դա էլ չէ քիչ,
Ու թե չեմ կարող քեզ սիրով վառել,
Երջանկություն քեզ, թեկուզ առանց ինձ,
Թող քեզ չհուզի սերս բնավեր։
.
Կարոտն էլ գուցե բավ է ինձ համար,
Սրտիդ մասունքը՝ շղթայված սրտիս,
Եվ անուրջների շարա՜նն անհամար,
Որ դեռ ապրելու ուժ են տալիս ինձ։
.
Սոսկ վայելքը չէ երջանկությունը,
Կարոտած հոգու սպասումն է դա,
Երբ սերն ուզում է գտնել ի՛ր բույնը,
Եվ դեռ ապրում են հույսե՜րը մեր տաք…
.
Ս. Մալխասյան 10.01.2019
Вода на Луне: Новые открытия о происхождении и запасах льда в древних кратерахВладимир Путин объявил пасхальное перемирие на УкраинеБелый дом назвал Джорджа Клуни «военным преступником» за критику ТрампаЛига чемпионов: «Атлетико» шокирует «Камп Ноу», «ПСЖ» сильнее «Ливерпуля»«Сильная Армения» утвердила первых 36 кандидатов в депутатыАрбитр матча «Барселона» — «Атлетико» отстранен до конца сезона ЛЧМоё желание, чтобы люди жили хорошо. Я не хочу быть премьер-министром. Гагик ЦарукянМария Захарова призвала Ереван к предметной оценке вместо эмоциональных заявлений по ОДКБ и ЕАЭСИнститут Лемкина требует восстановить Эдиту Гзоян в должности директора Музея Геноцида армян
Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
ԱՅՍՊԵՍ էԼ ԱՊՐՈՒՄ ԵՄ
Մոլորությունը չի լքում դեռ ինձ,
Փորձություններս մնացին անհետք,
Մարեցի հոգուս հազար ու մի իղձ,
Բայց ձեռք բերածս լոկ ցավ էր ու վերք:
Բարի ծնվեցի, ապրեցի Բարի
Ու հիմա նորից գերին եմ Բարու՝
Ես ինձ դատում եմ ինչպես օտարի
Եվ ինձ եմ տեսնում ամեն օտարում:
Միշտ մտածում եմ այլոց փոխարեն,
Այլոց փոխարեն ինձ արգահատում,
Փորձում եմ նրանց տենչին սատարել
Եվ հանուն նրանց իմ տենչն եմ հատում:
Կեսդարյա կյանքով թրծված իմ ներկան,
Շարունակումն է ջինջ ակունքներիս,
Ու թեև վատն է պաշտվում աներկբա,
Չի լքում դեռ հին բարությունս ինձ:
Ս. Մալխասյան 16.04.2009
Մոլորությունը չի լքում դեռ ինձ,
Փորձություններս մնացին անհետք,
Մարեցի հոգուս հազար ու մի իղձ,
Բայց ձեռք բերածս լոկ ցավ էր ու վերք:
Բարի ծնվեցի, ապրեցի Բարի
Ու հիմա նորից գերին եմ Բարու՝
Ես ինձ դատում եմ ինչպես օտարի
Եվ ինձ եմ տեսնում ամեն օտարում:
Միշտ մտածում եմ այլոց փոխարեն,
Այլոց փոխարեն ինձ արգահատում,
Փորձում եմ նրանց տենչին սատարել
Եվ հանուն նրանց իմ տենչն եմ հատում:
Կեսդարյա կյանքով թրծված իմ ներկան,
Շարունակումն է ջինջ ակունքներիս,
Ու թեև վատն է պաշտվում աներկբա,
Չի լքում դեռ հին բարությունս ինձ:
Ս. Մալխասյան 16.04.2009

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
ՀԱՅՈՒՀԻ
Գերել ես հոգիս չքնաղ Հայուհի՝
Ժպիտով թովիչ, հայացքով լուսե...
Աստված թող քո Սուրբ Իղձը կատարի
Եվ քեզ ուղեկցեն Հույս, Հավատ ու Սեր։
Ս.Մալխասյան 14.01.2016
Գերել ես հոգիս չքնաղ Հայուհի՝
Ժպիտով թովիչ, հայացքով լուսե...
Աստված թող քո Սուրբ Իղձը կատարի
Եվ քեզ ուղեկցեն Հույս, Հավատ ու Սեր։
Ս.Մալխասյան 14.01.2016

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
ԴԺՎԱՐ ԳՏՆՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՀԵՇՏ ԿՈՐՑՆՈՒՄ
Մեր ամբողջ կյանքում որոնում ենք մենք,
Որոնում նրան, ով գուցե չկար,
Նրան, ում հոգին թախծում մերի պես,
Եվ մնում է դեռ նորեն անընկալ։
Մենք փնտրում էինք, որոնում անվերջ,
Մանկության վճիտ մեր երազանքը,
Որ մեր ողջ կյանքի փարոսն էր անշեջ,
Եվ դառնացնողը` մեր չԱպրած կյանքը…
Որոնում էինք հոգու անուրջներ,
Որ գուցե կյանքում չեն լինում բնավ,
Որոնում էինք սիրո կամուրջներ`
Իրար միացնող կարոտներն անմար..
Մի պահ մեզ թվաց` գտել ենք արդեն,
Եվ անեղծ սերն է եկել մեզ այցի,
Ու մենք կարող ենք սիրել անարգել`
Վերջ դնել հոգու անարցունք լացին...
Բայց, թվաց միայն…
Օրենքն է կյանքի.
Ինչ որոնում ես, չե՜ս գտնում երբեք,
Ու թե գտնում ես` կամոքն Կամքի,
Լքում է հոգիդ՝ թողնելով լոկ վերք…
Ս.Մալխասյան 13.01.2019
,
Մեր ամբողջ կյանքում որոնում ենք մենք,
Որոնում նրան, ով գուցե չկար,
Նրան, ում հոգին թախծում մերի պես,
Եվ մնում է դեռ նորեն անընկալ։
Մենք փնտրում էինք, որոնում անվերջ,
Մանկության վճիտ մեր երազանքը,
Որ մեր ողջ կյանքի փարոսն էր անշեջ,
Եվ դառնացնողը` մեր չԱպրած կյանքը…
Որոնում էինք հոգու անուրջներ,
Որ գուցե կյանքում չեն լինում բնավ,
Որոնում էինք սիրո կամուրջներ`
Իրար միացնող կարոտներն անմար..
Մի պահ մեզ թվաց` գտել ենք արդեն,
Եվ անեղծ սերն է եկել մեզ այցի,
Ու մենք կարող ենք սիրել անարգել`
Վերջ դնել հոգու անարցունք լացին...
Բայց, թվաց միայն…
Օրենքն է կյանքի.
Ինչ որոնում ես, չե՜ս գտնում երբեք,
Ու թե գտնում ես` կամոքն Կամքի,
Լքում է հոգիդ՝ թողնելով լոկ վերք…
Ս.Մալխասյան 13.01.2019
,

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐ
Քո պատասխանը երկար ուշացավ....
Ես այն իմացա տարիներ հետո,
Ու ճմլեց սիրտս անորոշ մի ցավ.
Չվայելված սեր, անավարտ մի տող....
Ժամանակ ու թիվ, կարոտ ու կսկիծ,
Անցյալս ապրած, անիմաստ դարձան:
Դեռ չէր հեռացել սերը մեր սրտից,
Բայց...
Էլ չկային ո’չ կիրք, ո’չ բաղձանք....
Ս.Մալխասյան 1993
Քո պատասխանը երկար ուշացավ....
Ես այն իմացա տարիներ հետո,
Ու ճմլեց սիրտս անորոշ մի ցավ.
Չվայելված սեր, անավարտ մի տող....
Ժամանակ ու թիվ, կարոտ ու կսկիծ,
Անցյալս ապրած, անիմաստ դարձան:
Դեռ չէր հեռացել սերը մեր սրտից,
Բայց...
Էլ չկային ո’չ կիրք, ո’չ բաղձանք....
Ս.Մալխասյան 1993

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
ՀԱՎԱՏՈՎ` ԸՆԿԵՐՆԵՐԻՍ
Հոգեկից եղբայր ապրելու ենք դեռ,
Վայելենք պիտի գալիքը պայծառ,
Թվում է թեև հույսը մշտահեռ,
Բայց Լույս կդառնա հավատը Մեծաց
Ես համոզված եմ և դու էլ ինձ հետ,
Որ մեր ձեռքում է մեր լավ ապագան,
Որ դեռ կբացվի մի նոր արահետ,
Որով նորանոր Դավիթներ կգան:
Կգան, մենք, անշուշտ, տեսնենք դա պիտի,
Կվերածնվի Հայրենիքը մեր,
Եկ, նեցուկ լինենք այդ արահետին
Եվ Ագռավաքար երբեք չմտնենք:
Սեյրան Մալխասյան
3.01.2013
Հոգեկից եղբայր ապրելու ենք դեռ,
Վայելենք պիտի գալիքը պայծառ,
Թվում է թեև հույսը մշտահեռ,
Բայց Լույս կդառնա հավատը Մեծաց
Ես համոզված եմ և դու էլ ինձ հետ,
Որ մեր ձեռքում է մեր լավ ապագան,
Որ դեռ կբացվի մի նոր արահետ,
Որով նորանոր Դավիթներ կգան:
Կգան, մենք, անշուշտ, տեսնենք դա պիտի,
Կվերածնվի Հայրենիքը մեր,
Եկ, նեցուկ լինենք այդ արահետին
Եվ Ագռավաքար երբեք չմտնենք:
Սեյրան Մալխասյան
3.01.2013

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
Ռ ՈՒ Բ Ի Կ Ո Ն
Արևը հոգնած գլուխը կախեց
Ու դանդաղորեն նիրհի մեջ մտավ,
Աստղեր ցոլացին երկնի ծովի մեջ,
Երկիրը գրկեց խավարն անհատակ…
Երեկոյի հետ ես էլ եմ մթնում,
Մարում է հույսիս Կանթեղը քիչ-քիչ,
Նայում եմ, նայում ու դեռ չեմ գտնում
Սևսաթ աչքերիդ առկայծները ջինջ…
Ա՜խ, չէիր կարող դու ինձ մոռանալ,
Սրտիդ է կառչել սերն իմ անհատնել
Խարույկվող սրտիս, որ սրտիդ հիմա,
Այրող բոցի հետ, նետում է վարդեր…
Դու վարանում ես` փախչե՞լ բոցերից,
Թե՞ հոգիդ շոյող վարդը վերցնել,
Երբ Անտես Մեկը ձայնում է վերից,
-“Ռուբիկոնն է դա, այն պե’տք է անցնել”:
…… …… ……
Կեսարի համար դժվար չէր այնքան,
Գիտեր, որ անցավ կլողա փառքում,
Բայց դու ոն՞ց լքես սիրտս արնաքամ,
Երբ դեռ կարող ես նրան ամոքել….
Ս. Մալխասյան 2014
Արևը հոգնած գլուխը կախեց
Ու դանդաղորեն նիրհի մեջ մտավ,
Աստղեր ցոլացին երկնի ծովի մեջ,
Երկիրը գրկեց խավարն անհատակ…
Երեկոյի հետ ես էլ եմ մթնում,
Մարում է հույսիս Կանթեղը քիչ-քիչ,
Նայում եմ, նայում ու դեռ չեմ գտնում
Սևսաթ աչքերիդ առկայծները ջինջ…
Ա՜խ, չէիր կարող դու ինձ մոռանալ,
Սրտիդ է կառչել սերն իմ անհատնել
Խարույկվող սրտիս, որ սրտիդ հիմա,
Այրող բոցի հետ, նետում է վարդեր…
Դու վարանում ես` փախչե՞լ բոցերից,
Թե՞ հոգիդ շոյող վարդը վերցնել,
Երբ Անտես Մեկը ձայնում է վերից,
-“Ռուբիկոնն է դա, այն պե’տք է անցնել”:
…… …… ……
Կեսարի համար դժվար չէր այնքան,
Գիտեր, որ անցավ կլողա փառքում,
Բայց դու ոն՞ց լքես սիրտս արնաքամ,
Երբ դեռ կարող ես նրան ամոքել….
Ս. Մալխասյան 2014

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
ՍԵՅՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՍԱՂՄՈՍ ԱՊԱՇԽԱՐՈՂԻ
Թողության հույսով դիմում եմ քեզ, Հայր,
Քո արարչագործ շնորհն աղերսում,
Զի հավատն է Քո կանթեղ ինձ համար,
Որ ամեն ժամ է առկա իմ ներսում:
Ես` լինելով մարդ, գործում եմ մեղքեր,
Դառնում մեղսավոր իմ կամքից անկախ...
Խնդրում եմ, Տեր իմ, տուր հոգուս աչքեր,
Գտնելու կյանքի լուսավոր ճամփան...
Զորությունը քո անափ է, Աստված,
Իսկ ես` աննշմար մասնիկն աշխարհի,
Օգնիր վերծանել ամեն մի վարկած,
Նշմարել կյանքում պայծառն ու բարին...
Թողությունդ թող ինձ մեղսազատի
Եվ ինձ մկրտի հավատի լույսով,
Հոգիս Բարիքը չարիքից զատի`
Երկնային ճամփի անաղարտ հույսով...
Երկվության ցավը տանջել է միշտ ինձ,
Հաճախ եմ հույզի մթում խարխափել,
Կուզեի լինել և' Մարդ, և' Անբիծ,
Չփորձել անգամ ինքս ինձ խաբել:
Թողություն տուր, Տեր, մեղքերիս բազում,
Տար ինձ ճշմարիտ կյանքի ճանապարհ:
Փրկության Հույսով Քեզ եմ աղերսում,
Հավատի ճամփին դառնալ ինձ սատար:
Տեր իմ, Արարիչ ամենայն Բանի,
Որ խավարի տեղ ստեղծել ես Լույս,
Փրկիչը դարձիր հոգուս Տապանի,
Զի Դու ես Միակ, Սեր, Հավատ ու Հույս...
Սեյրան Մալխասյան
**
ՍԱՂՄՈՍ ԱՊԱՇԽԱՐՈՂԻ
Թողության հույսով դիմում եմ քեզ, Հայր,
Քո արարչագործ շնորհն աղերսում,
Զի հավատն է Քո կանթեղ ինձ համար,
Որ ամեն ժամ է առկա իմ ներսում:
Ես` լինելով մարդ, գործում եմ մեղքեր,
Դառնում մեղսավոր իմ կամքից անկախ...
Խնդրում եմ, Տեր իմ, տուր հոգուս աչքեր,
Գտնելու կյանքի լուսավոր ճամփան...
Զորությունը քո անափ է, Աստված,
Իսկ ես` աննշմար մասնիկն աշխարհի,
Օգնիր վերծանել ամեն մի վարկած,
Նշմարել կյանքում պայծառն ու բարին...
Թողությունդ թող ինձ մեղսազատի
Եվ ինձ մկրտի հավատի լույսով,
Հոգիս Բարիքը չարիքից զատի`
Երկնային ճամփի անաղարտ հույսով...
Երկվության ցավը տանջել է միշտ ինձ,
Հաճախ եմ հույզի մթում խարխափել,
Կուզեի լինել և' Մարդ, և' Անբիծ,
Չփորձել անգամ ինքս ինձ խաբել:
Թողություն տուր, Տեր, մեղքերիս բազում,
Տար ինձ ճշմարիտ կյանքի ճանապարհ:
Փրկության Հույսով Քեզ եմ աղերսում,
Հավատի ճամփին դառնալ ինձ սատար:
Տեր իմ, Արարիչ ամենայն Բանի,
Որ խավարի տեղ ստեղծել ես Լույս,
Փրկիչը դարձիր հոգուս Տապանի,
Զի Դու ես Միակ, Սեր, Հավատ ու Հույս...
Սեյրան Մալխասյան
**

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan
ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՍ
Խմենք կենացը մեր միասնության,
Մեր հզոր նահնյաց ավանդույթների,
Հիշենք, որ ոսկե դարը Հայության
Ոչ թե եղել է՝ նո՛ր պիտի լինի…
Թող ուրիշները մեզ երանի տան,
Եվ Հայաստան գան վարք սովորելու,
Եթե միանանք, դժվար չէ այնքան,
Չե որ օրենքը Հայքից է սերում:
Սովորենք հարգել արժանավորին,
Եվ տաղանդներին միշտ նեցուկ լինենք,
Երբ արգահատենք թալանչուն, գողին,
Մենք էլ տուն կանչող երկիր կհիմնենք:
Հարգենք օրենքը, թեկուզ և սխալ,
Սակայն բոլորիս համար պարտադիր,
Ու մի չքնաղ օր կդառնանք վկան,
Որ ստեղծել ենք բաղձալի երկիր:
Հայկից օրինակ վերցնենք, Տիգրանից,
Վարդանանց նման անկոտրում լինենք,
Փոխենք մեր վարքը, սկսենք մեզանից,
Մե'ր Հայաստանը ՀԱՅՐԵՆԻ՛Ք շինենք:
ՍԵՅՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ 1.01.2013
Խմենք կենացը մեր միասնության,
Մեր հզոր նահնյաց ավանդույթների,
Հիշենք, որ ոսկե դարը Հայության
Ոչ թե եղել է՝ նո՛ր պիտի լինի…
Թող ուրիշները մեզ երանի տան,
Եվ Հայաստան գան վարք սովորելու,
Եթե միանանք, դժվար չէ այնքան,
Չե որ օրենքը Հայքից է սերում:
Սովորենք հարգել արժանավորին,
Եվ տաղանդներին միշտ նեցուկ լինենք,
Երբ արգահատենք թալանչուն, գողին,
Մենք էլ տուն կանչող երկիր կհիմնենք:
Հարգենք օրենքը, թեկուզ և սխալ,
Սակայն բոլորիս համար պարտադիր,
Ու մի չքնաղ օր կդառնանք վկան,
Որ ստեղծել ենք բաղձալի երկիր:
Հայկից օրինակ վերցնենք, Տիգրանից,
Վարդանանց նման անկոտրում լինենք,
Փոխենք մեր վարքը, սկսենք մեզանից,
Մե'ր Հայաստանը ՀԱՅՐԵՆԻ՛Ք շինենք:
ՍԵՅՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ 1.01.2013

Կարինե Կարինե (Автор темы)- Постоянный участник

Вернуться в Բանաստեղծություններ