Կարինե Կարինե » 09 ноя 2019, 01:54
Ա. Ս. Պուշկին
ԾԱՂԻԿԸ
Ահա մի ծաղիկ, թոշնած ու հին,
Անբույր մի ծաղիկ, գրքում դրված:
Եվ նորեն մտքիս նավակն անթի
Երազիս թևով մղվեց առաջ...
Ե՞րբ, որտե՞ղ ծաղկեց, ո՞ր գարնանը,
Երկա՞ր է ապրել, ո՞վ գլխատեց,
Ծանո՞թն էր արդյոք, թե՞ օտարը,
Ո՞վ այս գրքի մեջ նրան փակեց...
Ջերմ հանդիպումի՞ հուշ է արդյոք,
Թե՞ բաժանումի` հավատազուրկ,
Տառապա՞նք է սիրո մի անամոք,
Թե՞ պուրակում գտած աշնան մասունք...
Ապրու՞մ են մինչ հիմա, նա՛, ապրու՞մ է,
Կորցրե՞լ են իրար, դարձա՞ն մի տուն,
Թե՞ հանդիպման հուշը դեռ անտուն է,
Ինչպես ծաղկաթերթն այս անհրապույր...
Թարգմանեց Ս.Մալխասյանը