СТАНЬ VIP
Путин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомИлон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию УкраиныТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяТегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявлений

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:33

ԻՄ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Ես նա եմ, ով իր խիղճը չի ծախում
Ու չի սակարկում իր էության հետ,
Նա, ով և' դրսում, և' իր օջախում,
Փնտրում է միայն բարու արահետ:

Ես նա եմ, ով հին քանդվածի տեղում,
Մի նոր տաճար է ուզում կանգնեցնել,
Ամեն առիթով իրեն է նեղում,
Որ ոգեկոչի այլ ջրաղացներ:

Նա, ով իր ձեռքով կրակից հանած
Շագանակներն է տալիս ուրիշին,
Սեփական հոգին պահում է փակված
Ու կուլ է գնում ուրիշի հուշին:

Ես նա եմ, ով իր խոտորնակն անմեղ`
Սեփական խղճի դատին հանձնելով,
Բոլոր պարտքերը ճգնում է մարել`
Այլոց պարտքի դեմ մնալով ներող:

Նա, ով իր ցավը պահում է հաճախ,
Որ իր թախիծը այլոց չպատի,
Եվ հույս է տալիս, երբ ուրիշն անճար
Հոգսերի բեռն է հանձնում իր դատին:

Ես նա եմ, գուցե ինձ չհավատաք,
Ով ամեն ինչում փնտրում է արև,
Անկյուն է նետում իղձերը իր տաք,
Որ կյանքի կոչի հոգիներն ավեր:

Նա եմ, ով Աստծո ամեն մի գիշեր,
Ուրիշի համար աչքը չի փակում,
Երբ այդ ուրիշին տրված չէ հիշել,
Որ հոգսը նաև իմ դուռն է թակում…

Ես նա եմ, ումից քաղում անհատնում
Ու հոխորտում են հաճախ նրա դեմ,
Ում, ոնց էլ նստեն, միշտ ծուռ են դատում`
Փորձելով կարող ձեռքերը հատել:

Ում սփոփանքը արևն է եղել
Կամ վառ լուսինը գիշերվա կեսին,
Ով իր անհատնում տենչերը նեղել,
Սատար է կանգնել ընկերոջ "ես" -ին:

Նա, ով տքնանքով վաստակած հացը
Բերանից կտրել տվել է այլին,
Խեղդել է անդուլ իր հոգու լացը,
Որ ուրիշ մեկի խինդը չմարի:

Ես նա եմ, ով դեռ չի ծնվել գուցե
Եվ ինքն է իրեն բարեգութ թվում,
Ով իր խնդիրը չի կարող լուծել,
Սակայն ուրիշի համար է կռվում:

Ես նա եմ, ով իր մտքի մեջ անգամ
Որևէ մեկին դեռ չի նախանձել,
Ում դեմ շատ հաճախ եղան չարակամ,
Հոգու թռիչքն են անդադրում սանձել:

Ես այլոց տեղը միշտ ապաշխարում
Եվ քող եմ նետում միշտ նրանց բացին,
Խենթ եմ, թե խելառ, դեռ չեմ հասկանում,
Պատասխան չկա այս առեղծվածին:

Ու չեղավ, չեղավ մեկը աշխարհում,
Գոնե աղ ցաներ իմ արդար հացին,
Չէ, չմեղանչեմ, մարդիկ ի՞նչ անեն,
Երբ արտասվում եմ միշտ առանց լացի…

Ս.Մալխասյան 10.01.2007
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:35

էՍ ԵՄ

Ես այն եմ, ինչ կամ`
Մեկից մի քիչ ցած, մեկից առավել,
Արտառոց չեմ ես իմ լավ բարեկամ,
Ունեմ այն, ինչն ինձ Աստված է կամել.
Տեսքով` երևի լավն եմ
կապիկից,
Խելքո՞վ, ո՞վ գիտե, կա՞րճ է, թե՞ երկար…
Դեռ գործիք չկա
Մարդկային խելքը չափելու համար:
Համեմատում են ամենքն իրենցին
Ու եզրակացնում միշտ անվերապահ,
Որ իրենք անչափ խելոք են քեզնից...

Առաքինության չափը չափում են
Ուժով, պաշտոնով և ունեցվածքով։
Լեզուս փորձում է մեկ մեկ կատակել
Եվ մարդկանց ցավը դույզն ինչ փարատել…
Բայց պապանձվում եմ`
Հիշելով այլոց և իմ հոգսերը,
Քանզի մեր կյանքից
Չքվել են իսպառ Բարին ու Սերը…


Միշտ ունկ եմ դնում ուրիշի խոսքին,
Ինձ տալով նրանց տրտունջի հոսքին,
Ու կուլ եմ տալիս ցավը ուրիշի,
Իմը` պահ տալով անամոք հուշին…

Խոսում են մարդիկ սրա-նրանից,
Ծանր հոգսերից անվերջ բողոքում,
Ոչ ոք չի ուզում խոսել լավ բանից,
Կամ բարի խոսքով դրվատել մարդուն…

Բայց գովերգումը թեկուզ և օտար
Մարդու լավ գործի, նման է լույսի,
Եվ մեր ստնտուն օրերում մթար,
Երբ մարդիկ նույնիսկ հույս չունեն հույսի...

Վերուստ եմ պատրաստ նկատել լավը,
Ու բարեբանել Մարդուն ամենուր,
Միշտ հաղթահարել մեզ այրող ցավը`
Օգնելով այլոց բարությամբ մաքուր…

Ոմանք սիրում են ականջը կախել,
Պատրաստ լսելու գովեստներ տարբեր`
Չունեցած խելքի, անմեղ բնության,
(Երբ հենց իրենք են սերմը բռնության)
Եվ իրենց բարի գործերի մասին,
Թեև այդ գործում երբևէ չկան:

Ես լեզու չունեմ, ինձ գովերգելու,
Եվ իմ գործն առաջ տանելու համար,
Նույնիսկ, երբ մարդիկ պատրաստ են լսել
Եվ պահն է հարմար…
Ամոթ է ծանոթ ու անծանոթի
Լոկ իմ հոգսերով խեղդամահ անել,
Երբ հենց նա ինքն է գուցե անոթի
Կամ ուրիշն արդեն գլուխն է տարել…

Դժվարինն այն է, որ այդ ամենը,
Դեռ ի վերուստ եմ հասկացել, գիտեմ,
Սակայն չեմ կարող ինքս ինձ փոխել,
Ինչպես չեն կարող փոթորկի պահին,
Փոխել մաքառող նավի կայմերը:

Իմ ուսուցիչը կրկնում էր հաճախ,
Որ "Կարմիր կովը կաշին չի փոխում",
Ինչ արած, թող ես կարմիր էլ մնամ,
Բայց ոչ քամելոեոն շատերի նման,
Որոնք անընդհատ գույներն են փոխում,
Ամեն առիթով, երբ պահն է հարմար…

Այսինքն Կով եմ ծնվել երևի,
Թեև Վարազի առաքելությամբ
Ճամփան եմ հարթում գունափոխների,
Անշահախնդիր իմ մերկ գոյությամբ:

Պապս ասում էր, «Լավություն արա
Ու ջուրը գցիր, մի տեղ դուրս կգա"
Բայց մինչև հիմա
Ամեն, ամեն օր օգնում եմ մարդկանց,
Բայց չեմ զգացել, որ ինչ-որ մեկը,
Երբևէ նման պատասխան տա ինձ,
Անհանգստանա մեկի դրությամբ,
Թե ինքը ծածուկ նպատակ չունի,
Եէվ դու թիրախ չես իր ընտրած նետին….

Միայն տանում են, տանում բոլորից,
Առանց խղճի և դույզն ինչ ամոթի…

Բայց փույթ չէ, քանզի
Մարդիկ նման են անբացատրելի
Մի առեղծվածի.
Ում դու լավություն երբեք չես արել,
Նա օգնում է քեզ և ընդառաջում,
Իսկ նա ում համար կյանքդ ես դրել,
Անհրաժեշտ պահին քեզ չի ճանաչում:
Եվ հայտնի չէ դեռ,
Մոտ բարեկամին ծառայե՞լն է հեշտ,
Թե՞ դիմանալը չարի հարվածին:

Թեև այս բառը մարդուն չի սազում,
Ամոլ եզի պես իմ լուծն եմ քաշում…

Շատերին հաճախ թվում է ճիշտ չէ իմ ընտրած ուղին,
Եվ կյանքիս ուղին ճշտել են ուզում`
Խոսքով ուզում են, որ ես էլ հասնեմ
Իրենց դավանած ինչ-որ արդյունքի,
Բայց հաճախ, հաճախ,
Ճամփաս են փակում
Տանող բաձունքին….

Կով եմ, թե եզ եմ,
Ինչ-որ կամ ԷՍ ԵՄ…

Ս. Մալխասյան 12.07.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:36

***
Սպասումի ծուխը բարակում է ու խուլ
Հառաչանքի նման ալեկոծվում օդում,
Հոգսը` դառնում ծուղակ, միտքը` դառնում ամուլ,
Կասկածանքի որդն է ձաղկում մարդու հոգին…

Ս. Մալխասյան 2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:37

Մ.Յու. Լերմոնտով

***

Ցոլում է ճերմակ առագաստը
Ծովի երկնագույն մշուշի մեջ,
Եվ ի՞նչն է նրա որոնածը,
Ինչ՞ու է լքում եզերքն իր պերճ:

Քամին ցնցում է ալիքն ընդոստ,
Ճկվում է կայմը ու ճռնչում,
Ավաղ, նա բախտ չի լքել անհույս,
Եվ ոչ էլ հուսո ափ է փնտրում:

Նրա դեմ լույսն է լազուր ծովի,
Վերում` արևի ճաճանչը լուրթ,
Նա փոթորիկ է խնդրում մոլի,
Կարծես հողմում կա հանգիստ ու գութ...

Թարգմ. Սեյրան Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:38

Մ.Յու.Լերմոնտով

* * *

Բաժանված ենք, բայց պատկերդ
Ակոսվել է սրտիս մեջ:
Ուրվականն այդ, աղոտ ու հեզ
Խինդ է բերում ինձ անվերջ:

Ես տրվեցի կրքին անսանձ,
Հուրն այդ մարել չստացվեց.
Լքված էլ է վանքը Տաճար,
Կուռքն ընկած էլ է Աստված...

Թարգմանեց Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:38

Միխաիլ Լերմոնտով

ՁԱՆՁՐԱԼԻ Է, ՏԽՈՒՐ

Ձանձրալի է, տխուր և ձեռք մեկնող չկա
Տառապանքի ժամին հոգուդ ցավի:
Անօգուտ է անվերջ երազել ու տոկալ.
Կորան տարիները լավ ու բարի...
Սիրե՞լ, բայց ու՞մ, ասե'ք...
Կարճ սերն անիմաստ է,
Բայց և անհնար է հավերժ սիրել:
Անցյալի հետք չկա մեր հոգում, դա փաստ է,
Տառապանքն էլ, խինդն էլ մեզ չեն տիրել:
Կրքերը ի՞նչ արժեն.
Չէ՞ որ օրից մի օր
Կորչելու են հոսքում մտորումի...
Եվ որ կողմ էլ նայես` քո մեջ, թե շուրջբոլոր,
Հիմար ու փուչ խաղ է կյանքն ամենի...
1840

Թարգմանեց` Ս.Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:39

Անտիպ տետրերից

* * *

Դու որքան պարզ, այնքան բարդ ես` իմ անմար,
Քո հայացքը թեկուզ ջինջ է ու անբիծ,
Բայց ինձ համար այն մեկ լույս է, մեկ խավար`
Մեկ սարսռում, մեկ այրվում եմ կարոտից...

Դու մեկ ժպտում, մեկ անտարբեր ես, օտար,
Մեկ ինձ թովում, հաճախ չես էլ նկատում,
Քո վարմունքը պտտահողմ է մոլագար,
Մինչ քո դեմքից անմեղություն է կաթում...

Հոգիս դարձյալ անրջում է հուզաթով,
Եվ կարոտդ վաղու՜ց իմ սիրտն է մաշում,
Ես ապրում եմ մեր հանդիպման հեքիաթով,
Ավա՜ղ, հույսս դեռ թևում է մշուշում…

Ս.Մալխասյան
1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:40

ԿԱՐՈՏԻ ԵՐԳ

Խաթարվեց հոգուս անդորրը կրկին,
Երազ է թվում հայտնությունը քո,
Անբիծ հմայքով տիրեցիր սրտիս,
Ժպիտով վճիտ` հոգուս անսքող:

Ասուպ աչքերիդ առկայծը ցնորք
Ննջացող հոգուս խավարը վանեց,
Նորից ինձ պատեց հուզումը ծանոթ,
Անհուն կարոտս հոգուդ դավանեց…

Դու, դու ես հիմա կարոտս թաքուն,
Քո անունով է տվայտում հոգիս,
Մոլոր Լուսնի պես դարձել եմ անքուն
Եվ քեզ եմ ձոնում երգը կարոտիս…

Ս. Մալխասյան 6.12.1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:42

Մ.Յու. Լերմոնտով

***

Ցոլում է ճերմակ առագաստը
Ծովի երկնագույն մշուշի մեջ,
Բայց ի՞նչ է նրա որոնածը,
Ինչ՞ու է լքում եզերքն իր պերճ:

Քամին ցնցում է ալիքն ընդոստ,
Ճկվում է կայմը ու ճռնչում,
Ավաղ, նա բախտ չի լքել անհույս,
Եվ ոչ էլ հուսո ափ է փնտրում:

Նրա դեմ լույսն է լազուր ծովի,
Վերում` արևի ճաճանչը լուրթ,
Նա փոթորիկ է խնդրում մոլի,
Կարծես հողմում կա հանգիստ ու գութ...

Թարգմանեց` Սեյրան Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:43

ՍԱՂՄՈՍ ԱՊԱՇԽԱՐՈՂԻ

Թողության հույսով դիմում եմ քեզ, Հայր,
Քո արարչագործ շնորհն աղերսում,
Զի հավատն է Քո կանթեղ ինձ համար,
Որ ամեն ժամ է առկա իմ ներսում:

Ես` լինելով մարդ, գործում եմ մեղքեր,
Դառնում մեղսավոր իմ կամքից անկախ...
Խնդրում եմ, Տեր իմ, տուր հոգուս աչքեր,
Գտնելու կյանքի լուսավոր ճամփան...

Զորությունը քո անափ է, Աստված,
Իսկ ես` աննշմար մասնիկն աշխարհի,
Օգնիր վերծանել ամեն մի վարկած,
Նշմարել կյանքում պայծառն ու բարին...

Թողությունդ թող ինձ մեղսազատի
Եվ ինձ մկրտի հավատի լույսով,
Հոգիս Բարիքը չարիքից զատի`
Երկնային ճամփի անաղարտ հույսով...

Երկվության ցավը տանջել է միշտ ինձ,
Հաճախ եմ հույզի մթում խարխափել,
Կուզեի լինել և' Մարդ, և' Անբիծ,
Չփորձել անգամ ինքս ինձ խաբել:

Թողություն տուր, Տեր, մեղքերիս բազում,
Տար ինձ ճշմարիտ կյանքի ճանապարհ:
Փրկության Հույսով Քեզ եմ աղերսում,
Հավատի ճամփին դառնալ ինձ սատար:

Տեր իմ, Արարիչ ամենայն Բանի,
Որ խավարի տեղ ստեղծել ես Լույս,
Փրկիչը դարձիր հոգուս Տապանի,
Զի Դու ես Միակ, Սեր, Հավատ ու Հույս...

Սեյրան Մալխասյան 1999
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Բանաստեղծություններ