ԻՄ ՑԱՎԻ ՀԵՏ - Երջանիկ լինելու մեծ ցանկությամբ՝ Անին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղից հարս գնաց հարևան Ծաղկաշեն: Ամուսնության ընթացքում ծնված երեխան՝ Մարատը, նոր գույներ մտցրեց Անիի կյանք: Սակայն մայրության բերկրանքը դեռ չվայելած՝ Անիի մոտ սկսվեցին տեսողական խնդիրներ: Աչքերի առջև հայտնված մշուշը ցրելու համար՝ Անին ստիպված եղավ թակել բազմաթիվ դռներ: Ամուսնու հետ բազմաթիվ խոսակցություններից հետո Անին որոշում կայացրեց՝ հեռանալ ու չտանջել սիրելիին: Այսօր 25-ամյա կինն իր 3-ամյա որդու՝ Մարատի հետ ապրում է հայրական տանը՝ ծնողների հոգածության ներքո: Գնալով վատթարացող տեսողական խնդիրներին, սոցիալական ծանր պայմաններին ու դժվարություններին միայնակ պայքարելը հուսահատության են հասցրել նրան: