ԶՈՒՐ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐ - Ամուսնու հեռանալուց հետո տիկին Սիրանուշը միայնակ մեծացրեց 2 որդիներին` Անուշավանին և Արթուրին: Ամուսնացրեց նրանց ու սովորեցրեց իրենց երեխաների համար լավ հայր լինել: Չնայած բոլոր դժվարություններին` 54-ամյա կինն իրեն երջանիկ մայր էր համարում: Այսօր տղաներից մեկի` Արթուրի դուստրերը`13-ամյա Սիրանուշն և 8-ամյա Քրիստինեն չեն կարողանում թաքցնել իրենց արցունքները և շարունակ աղոթում են հոր համար: 2014 թվականի սեպտեմբերի 21-ը ճակատագրական եղավ Նազարեթյանների համար: Գիշերվա կեսին դուռը թակող օրինապահ մարմինները տիկին Սիրանուշին հայտնեցին, որ որդուն ձերբակալել են գողության մեղադրանքով: Այսօր Արթուրի մայրը, կինն ու երեխաները երազում են, որ երբեմնի երջանիկ ընտանիքը կարողանա հաղթահարել դժվարություններն ու ապագան ավելի մեծ հոգսեր չբերի, քան կան ներկայումս: