Բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը :
Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ 1966 թվականին:
1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին:
Աշխատել է Երևանի հեռուստատեսության ստուդիայում, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ շաբաթաթերթի խմբագրությունում, Հայաստանի գրքասերների ընկերությունում, ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐՈՂ և ԱՐԵՎԻԿ հրատարակչություններում:
Առաջին բանաստեղծությունը տպագրել է ՍՈՎԵՏԱԿԱՆ ՂԱՐԱԲԱՂ թերթում:
Առաջին գիրքը լույս է ընծայել 1966 թ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐՈՂ հրատարակչությունում:
Հայաստանի գրողների Միության անդամ է 1968 թվականից:
Ապրում և ստեղծագործում է Երևանում:
Հեղինակ է հետևյալ գրքերի.
1.ԱՐԵՎԸ ՔՈ ԴԵՄՔԻՆ, 1966, «Հայաստան» հրատ.
2.ԻՄ ՄԵՂԵԴԻՆ, 1974, «Հայաստան»
3.ԱՃՊԱՐԱՐ ԿԱՏՈՒՆ, 1977, «Սովետական գրող»
4.ՃԵՐՄԱԿ ՀԵՔԻԱԹ, 1979, «Սովետական գրող»
5.ԵՐԲ ԴՈՒ ԱԼԻՍ ԵՍ, 1980, «Սովետական գրող»
6.ԱՔԼՈՐԱԿՌԻՎ, 1984, «Սովետական գրող»
7.ՍԱՐԸ ՍԱՐԻՆ, 1986, «Սովետական գրող»
8.ՁԿՆՈՐՍ ԱՐՋՆ ՈՒ ՄԿՆՈՐՍ ԿԱՏՈՒՆ, 1987, «Արևիկ»
9.ԲԱՐԻ ԹԶՈՒԿՆ ՈՒ ՊԱՐԿԱՊԶՈՒԿԸ, 1990, «Արևիկ»
10.ԱՐԵՎ ԱՐԵՎ ԱՐԵՎԻԿ, 1992 «Հայատանի Բաց Համալսարան»
11.ԱՐՔԱ ՉԷ ԲԱՅՑ ԹԱԱՎՈՐ Է, 1992 «Նարեկացի»
12.ԵՏԸ ԱՆԵՏ ԹԵ ԼԻՆԵՐ, 1993 «Արևիկ»
13.ՉԱՐՆ ԻՐԵՆ ՏԵՐ ՉԿԱՐԾԻ, 1993, «Նաիրի»
14.ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ ԵՎ ԲԱՌԱԽԱՂԵՐ, 1995 , «Լույս»
15.ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՈՒՂԵԿԻՑ, 1998, «Զանգակ-97»
16.ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ, 1998, «Զանգակ-97»
17.ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ, 1998, «Առերեսում»
18.ՏՈՒԺԱԾ ՃԱՆՃՆ ՈՒ ԲՈՒԺԱԿ ԲՈՒՆ, 2000, «Անահիտ»
19.ՀԵՔԻԱԹԻ ԿՂԶԻՆ, 2000, «Խոսք»
20.ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՎՐԴԱԿԱՆ ԽԱՂԻԿՆԵՐ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ, 2001, «Ամարաս»
ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՈՒՂԵԿԻՑ մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար 1999 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության ՈՍԿԵ ԵՂԵԳՆ պետական գրական առաջին կարգի մրցանակի:
Բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանի անունը վաղուց է ծանոթ հայ ընթերցողներին և հայ ժամանակակից երգի երկրպագուներին՝ մեծերին ու մանուկներին։
Նրա խոսքերով են գրվել այնպիսի հանրաճանաչ երգեր ինչպիսիք են.
ԱՐՓԱ ՍԵՎԱՆ - երժշտ. Էդգար Հովհաննիսյանի
ԱՅԼ ԱՉԵՐ - երաժշտ.՝ էդուարդ Թումանյանի
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԺՊՏԱԼ - երաժշտ. Ռոբերտ Ամիրխանյանի
ԽՈՒՏՈՒՏ-ՄՈՒՏՈՒՏ , ՀՈՎԻԿ-ՀՈՎԻԿ - երաժշտ. Տիգրան Մանսուրյանի
ՉՔՆԵՔ, ՏՂԱՆԵՐ - երաժշտ. Գուրգեն Գաբրիելյանի
ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՎ ԾԱՂՐԱՁՈՒՆ - երաժշտ. Ստեփան Բաբաթորոսյանի
ԵՐԵՔ ԼՈԲԻ - երաժշտ. Ստեփան Շաքարյանի և այլն...
Ավելի ծանրակշիռ է բանաստեղծ-մանկագրի ներդրումը մանկական
երգի ասպարեզում։ Նրա խոսքերով բազմաթիվ երգեր են հորինել մեր
լավագույն երգահաններից շատերը։