СТАНЬ VIP
Десять европейских стран прекратили принимать заявки сирийских беженцев на убежищеЕС прогнозирует, что 2024 год станет самым жарким за всю историю наблюденийТАСС: Башар Асад прибыл с семьей в МосквуГлава дипломатии ЕС: Конец диктатуры Асада - это позитивное и долгожданное событиеРоссия запросила экстренные консультации СБ ООН по ситуации в СирииГлава МИД Армении допустил возможность транзита товаров между Арменией и Азербайджаном

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:49

***
Փողոցի ծառերը
Ծարավ էին ու անխնամ:
Ծառերը անտերության էին մատնվել,
Որովհետև նրանց տերը հեռվում էր,
Աստեղային հեռուներում
Ջրում էր իր ծիրանի Այգին
Եվ հրճվում`
Յուրաքանչյուր
Ճյուղ ու ծաղկով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 00:12

***
Սասուն Միքայելյանին

Արծվենի, անկոր ու հեռագնա,
Իսկ ստորոտում սադրանքն է եռում,
Եռում է քենը մլար ու քնատ,
Խեղված քերովբե, վեր հառնող նեռ,ու

Պարզիր դրոշը դու հաղթաբազուկ,
Կանգնած բարձունքում ամենավերին:
Քո առջեւ` վարմ ու ծուղակներ բազում,
Բայց դու` աննահանջ ու անդրդվելի:

Դու հայոց նորոգ երազի ասպետ,
Դու հայոց ոգու աննինջ ջահակիր:
Քո նախորդները ապրել են այդպես,
Եւ նրանց հրե շապիկն է հագիդ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 00:13

***
Նիկոլ Փաշինյանին

Դու խիզախության քո խաչը կրիր,
Թող այլոք կրեն սեւ խաչը իրենց:
Հայացքդ` լույսին տոկա՛, մաքառի՛ր,
Բայց քեզ ծանր խաչն այդ ո՞վ նվիրեց...

Հնարավոր է ձեռքը շղթայել,
Անհնարին է կալանել հոգին:
Օ՛, ոգորումի լուսաշող թելեր,
Օ՛, ըմբոստ ոգու թռիչքներ մոգիչ:

Ում կռիվն` արդար, խիղճը մաքուր է,
Նրան է տրվում հաղթության դափնին:
Հուրհրատում է Հուսո մատուռը,
Որ մեր կանթեղի յուղը չհատնի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 01:05

***

Դիմակների բե՛մ։ Ինչ-որ կարկատան,

Իսկ դիմակները` համա՛ռ, անզիջո՛ւմ։

Առկախ միջօրեն` նախշակար քաթան,

Եւ ներհյուսվում են կեղեւ ու միջուկ։



Ձանձրույթի միջով քարշ տալ ձանձրույթը,

Ապրել մի կյանք, որ զերծ է պատրանքից։

Մութն իր թեւերն է տարածել ձյութե,

Որ լույսի վերջին կայծը պատանքի։



Եւ մի նկարիչ հեզ ու գլխիկոր,

Անվերջ խփում է մեխին ու նալին,

Շիկամազ քրմի տեւական ճիգով,

Փորձում է որսալ ան-իմանալին։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 01:06

***

Խժռո՛ւմ են, լափո՛ւմ քափ քրտինք մտած,

Մնում է վերջին հատիկը շորթել։

Ե՛ւ թրթռո՛ւմ է քղանցքը մթա՛ն,

Սեղմված բռունցք, կծկված շուրթե՛ր։



Մի դավադիր ձեռք, կարծես թե, Տե՛ր իմ,

Սեւ նզովքով է խարանել հողն այս,

Հո՛ղն այն, որ կարծես ընծա էր վերին,

Հողն այն, որը մենք կարծել ենք օրհնած։



Եւ սին փառքերի ծանրությամբ ճկած

Գիրգ մարմինների տողանն է տոկում...

Ոտքի տակ հողն է երերում, թքա՛ծ,

Եւ վերջին, վերջին ծիլեր են պոկում։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 01:07

***

Քանի՞ դար անցավ ու քանի՞ տարի,

Եկանք ու հասանք կեռմանին այս սուղ.

Դեր` չկայացա՛ծ, չլրվա՛ծ, թերի՛,

Եւ անչափելի մեղքերի` հասույթ։



Ոգու սակարկում, աճուրդ է խղճի,

Թունելի վերջին լույսը չերեւաց։

Օ՛, մարդ էակի քրտնաշաղախ ճիգ,

Եւ աղարտվում է դեմքդ, Երեւա՛ն։



Հողմերի շնչից կանթեղն է մարում,

Հացն անալի է, իսկ ջուրը` աղի։

Ես մղձավանջն այս խաղ եմ համարում

Եւ դուրս եմ գալիս այս դժնի խաղից։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 01:07

***

Լինել, թե չլինելը

Խնդիր չէ այլեւս։

Հարցն այն է, թե ինչպե՞ս լինել

Եւ ի՞նչ կյանքով ապրել։

Հարցն այն է, թե ի՞նչ ես արել,

Որ կյանքը չկորցնի իր իմաստը,

Որ առաքինությունն ու կարեկցանքը,

Արդարությունն ու ճշմարտությունը

Թիարան չտարվեն,

Որ խիղճը չլքվի,

Որ սերը չծանակվի ու պատվազուրկ չարվի,

Որ կեղծիքն ու բռնությունը

Իրենց ամենուր տեր չհռչակեն...

ժամանակն իր փայաբաժինն է պահանջում,

Դիպվածն` իրենը։

Ճակատագիրը իր կնիքն է դնում,

Աստված հսկում է,

Իսկ դու ի՞նչ ես անում,

Մարդ արարած։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 01:07

***

Այսպե՛ս։ Այսքա՛նը։ Դո՛ւ եւ քո հեռուն,

Ի՞նչ է, հո հրաշք չէր կատարվելու։

Պահեր մարջանե եւ ոսկեհեռ, ու

Ես այս անգամ էլ չեմ կոտրվելու։



Խզո՛ւմ։ Բաժանո՛ւմ։ Եւ սրտին դարձյալ

Ավելանում են ծալքեր ու կնճիռ։

Ես գիտե՛մ, գիտե՛մ, դու թռչուն դարձար,

Արձագանքեցիր երկնքի կանչին։



Հորիզոնները էլ չեն երեւում,

Էլ չի բոցկլտում հրաշքը ծավի։

Առաջվա նման էլ չեմ երերում,

Էլ չեմ երկնչում բաժանման ցավից։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 01:07

***

Հնչեց երկնքի սոպրանոն զնգուն,

Ձգվեց տողանը յուղաբեր կանանց։

Մշուշն անդունդում շաղ եկած սնգույր,

Սառույցն արեւկող հալվում է կամաց։



Այնքան երազված տողը չգրվեց,

Չապրվեց նաեւ պահը երազված։

Իսկ մղձավանջին կարծես չկար վերջ,

Անդորրը հոգու կորել էր անդարձ։



Բայց հնչեց կանչը եղջերափողի,

Երկնքի զնգուն սոպրանոն հնչեց,

Եւ քեզ տեր կարգեց քո մի ափ հողին

Եւ քեզ վերնային լույսին առնչեց։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 29 мар 2011, 01:07

***

Հուսա՛։ Հուսալուց դյուրին բան չկա,

Հավերժ են միայն հույսը եւ ոգին։

Հուսա, թե ծածուկ ցավն առաջիկա

Չի շամփրելու սիրտդ ու հոգիդ։



Հուսա անտառում մոլորվածի պես,

Հուսա՛ (հուսալը ջանք չի պահանջում)

Թե շուտով դարձի ճամփան կգտնես,

Թե քեզ մոտիկից մի ձայն է կանչում։



Ինչ-որ` աստղանիշ եւ ինչ-որ` կետ-գիծ,

Թող հույսը ճախրի եթեր առ եթեր։

Հուսա, թե վերջին կեռմանը կյանքիդ

Մի հավերժի չափ ձգվելու է դեռ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ