***
Քեզ գեղեցկության աստվածն է սիրել
Եւ օծել է քեզ հմայքի ոգին։
Քո պատվի համար ճոճվել են սրեր
Եւ վահաններ են փշրվել, օ՛, կին...
Իսկ հիմա նկուն, անօգ ու անսեր`
Ճակատագրի հողմերի առջեւ...
Բարին` զինավառ, իսկ չարը` անզեն,
Եւ կրակները դանդաղ կսառչեն։
Ո՛չ, մոխիրներից, մշուշներից վեր
Քո ձույլ պատկերը կհառնի կրկին։
Քո պատվի համար ճոճվել են սրեր,
Եւ վահաններ են փշրվել, օ՛, կին։
Apple после Тима Кука: Джон Тернус возглавит компанию, обещая новую эруМалхас Амоян поборется за свою 5-ю золотую медаль чемпионата ЕвропыАрам Вардеванян: Почему Антикоррупционный комитет не публикует записи членов «Гражданского договора»?Вэнс отправится в Пакистан для переговоров с Ираном: Трамп обвиняет Тегеран в несоблюдении договоренностейИранский конфликт увеличивает инфляционные риски для АрменииОбнаружены скрытые туннели внутри предполагаемого Ноева ковчега у горы Арарат«Майкл»: Биографический фильм о Короле поп-музыки выходит с серьезными изменениямиВодители «Ереван Автобус» угрожают уволиться из-за невыносимых условий трудаВенеции угрожает затопление: ученые предлагают перенести город
ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Сообщений: 31
• Страница 3 из 4 • 1, 2, 3, 4
ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
***
Վառվի՛ր, Գեղեցկությո՛ւն, թե ուզում
ես տեւել,
Թե չես ուզում կրել պիտակը այն «ունայն»։
Նա, ով չի ընդվզում, չի էլ կարող տեւել,
Վկան մեր հեթանոս աստվածներն
այն գունատ։
Վառվի՛ր, Գեղեցկությո՛ւն,
ինչպես հավքն այն Փյունիկ,
Վառվես, թե չվառվես, պիտի մոխիր
դառնաս։
Ձուլի՛ր տիեզերքին տրոփը ավյունիդ,
Եւ այնտեղից գուցե մի օր վերադառնաս։
Վառվի՛ր, Գեղեցկությո՛ւն, մոխիրը
քո շաղ տուր
Հավերժության ահեղ դարպասների վրա։
Այս անցողիկ կյանքում միայն նա է
հաղթում,
Նա՛, ով ճախրել գիտե անկանգ ու
անվարան։
Այս անցողիկ կյանքում լոկ թռիչքն է մնում,
Դու քո թեւերն այրիր հենց թռիչքի պահին։
Վառվիր ինչպես խունկն է վառվում
խնկամանում,
Եւ ներկային դու քո ապագայից նայիր։
Վառվի՛ր, Գեղեցկությո՛ւն, թե ուզում
ես տեւել,
Թե չես ուզում կրել պիտակը այն «ունայն»։
Նա, ով չի ընդվզում, չի էլ կարող տեւել,
Վկան մեր հեթանոս աստվածներն
այն գունատ։
Վառվի՛ր, Գեղեցկությո՛ւն,
ինչպես հավքն այն Փյունիկ,
Վառվես, թե չվառվես, պիտի մոխիր
դառնաս։
Ձուլի՛ր տիեզերքին տրոփը ավյունիդ,
Եւ այնտեղից գուցե մի օր վերադառնաս։
Վառվի՛ր, Գեղեցկությո՛ւն, մոխիրը
քո շաղ տուր
Հավերժության ահեղ դարպասների վրա։
Այս անցողիկ կյանքում միայն նա է
հաղթում,
Նա՛, ով ճախրել գիտե անկանգ ու
անվարան։
Այս անցողիկ կյանքում լոկ թռիչքն է մնում,
Դու քո թեւերն այրիր հենց թռիչքի պահին։
Վառվիր ինչպես խունկն է վառվում
խնկամանում,
Եւ ներկային դու քո ապագայից նայիր։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
***
Քեզ մոռացել են, քեզ չեն հիշում,
Դու` մութ տայգայում մոռացված գայլ։
Եւ սփոփանքի ոչ մի նշույլ,
Որքա՞ն քայլեցիր, մնաց որքա՞ն։
Ի՞նչ ճամփաներով հասել ես ո՞ւր,
Ի՞նչ ես կորցրել այս ցուրտ հեռվում։
Գլխիդ վերեւում` երկսայրի սուր,
Վերից մոխիր է կարծես հեղվում։
Չապրված սերեր, չարված գործեր,
Խորհուրդը` կյանքին թեթեւ նայիր։
Պետք չէ զրկանքը սրբագործել,
Հիշիր ժպիտը հեռուների։
Քեզ մոռացել են, քեզ չեն հիշում,
Դու` մութ տայգայում մոռացված գայլ։
Եւ սփոփանքի ոչ մի նշույլ,
Որքա՞ն քայլեցիր, մնաց որքա՞ն։
Ի՞նչ ճամփաներով հասել ես ո՞ւր,
Ի՞նչ ես կորցրել այս ցուրտ հեռվում։
Գլխիդ վերեւում` երկսայրի սուր,
Վերից մոխիր է կարծես հեղվում։
Չապրված սերեր, չարված գործեր,
Խորհուրդը` կյանքին թեթեւ նայիր։
Պետք չէ զրկանքը սրբագործել,
Հիշիր ժպիտը հեռուների։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
***
Սեր էիր երգում հիմարաբար
Ոխ ու կեղծիքի այդ զնդանում։
Ուրեմն ապրիր կյանքդ թափառ,
Տե՛ս, թե բախտը քեզ ո՞ւր է տանում։
Անիվների հե՛ւք, թագուհի՛, ճո՛րտ,
Միայնակ մի ձի, աներգ օրոր։
Նախանշված է քայլը հաջորդ,
Իզուր վատնվող ջանք ու կորով։
Մշուշը քաշվեց։ Նայիր ու տես,
Քո հացում իրոք, որ աղ չկար...
Գալիքից մի լույս կանչում է քեզ
Ու կարմիր հագած այն աղջկան։
Սեր էիր երգում հիմարաբար
Ոխ ու կեղծիքի այդ զնդանում։
Ուրեմն ապրիր կյանքդ թափառ,
Տե՛ս, թե բախտը քեզ ո՞ւր է տանում։
Անիվների հե՛ւք, թագուհի՛, ճո՛րտ,
Միայնակ մի ձի, աներգ օրոր։
Նախանշված է քայլը հաջորդ,
Իզուր վատնվող ջանք ու կորով։
Մշուշը քաշվեց։ Նայիր ու տես,
Քո հացում իրոք, որ աղ չկար...
Գալիքից մի լույս կանչում է քեզ
Ու կարմիր հագած այն աղջկան։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
***
Ծաղկազարդ քղանցք, սքողված ծունկեր,
Ծնկակապերի ճոճքը երգեցիկ...
Լե՛դի, կիրքը Ձեզ հալածո՞ւմ է դեռ
Եւ առաջվա պես պի՞նդ է Ձեր խեցին,
Մտքինս ա՛յլ էր, զուր մի չարացեք,
Ձեր հմայքն է ինձ խելքահան անում։
Ես նշմարում եմ, ինչ-որ չարի ձեռք
Ձեզ անդունդների եզրով է տանում։
Ծովահարսերը անգամ ջրածին,
Իրենց խոցելի գարշապարն ունեն։
Ահա գինը մեր արած-չարածի.
Լաբիրինթոսը` գորշապատ ու նեղ։
Ծաղկազարդ քղանցք, սքողված ծունկեր,
Ծնկակապերի ճոճքը երգեցիկ...
Լե՛դի, կիրքը Ձեզ հալածո՞ւմ է դեռ
Եւ առաջվա պես պի՞նդ է Ձեր խեցին,
Մտքինս ա՛յլ էր, զուր մի չարացեք,
Ձեր հմայքն է ինձ խելքահան անում։
Ես նշմարում եմ, ինչ-որ չարի ձեռք
Ձեզ անդունդների եզրով է տանում։
Ծովահարսերը անգամ ջրածին,
Իրենց խոցելի գարշապարն ունեն։
Ահա գինը մեր արած-չարածի.
Լաբիրինթոսը` գորշապատ ու նեղ։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
***
Քո երկրում օտար ես,
Եւ ցավը հեղվում է։
Սփոփանք, օ՛, տա՛յր, ե՛ս
Փուչ բանից նեղվում եմ։
Եւ սիրտս` ելման գետ,
Մորս դեմքն եմ հիշում։
Տքնանքդ ո՞ւմ էր պետք,
Սարդենու որբ մի` շյուղ։
Այս ինչե՞ր են անում,
Խոսում են ինչերե՞ն։
Էլ ինչ` հուշ, ինչ` անուն,
Ինչ` Բակունց, ինչ` Չարենց։
Երազը` շնչահատ,
Պատռվի՛ր, հող ասված։
Էլ ի՞նչ սեր, ի՞նչ հավատ,
Որտե՞ղ ես, իմ Աստված։
Քո երկրում օտար ես,
Եւ ցավը հեղվում է։
Սփոփանք, օ՛, տա՛յր, ե՛ս
Փուչ բանից նեղվում եմ։
Եւ սիրտս` ելման գետ,
Մորս դեմքն եմ հիշում։
Տքնանքդ ո՞ւմ էր պետք,
Սարդենու որբ մի` շյուղ։
Այս ինչե՞ր են անում,
Խոսում են ինչերե՞ն։
Էլ ինչ` հուշ, ինչ` անուն,
Ինչ` Բակունց, ինչ` Չարենց։
Երազը` շնչահատ,
Պատռվի՛ր, հող ասված։
Էլ ի՞նչ սեր, ի՞նչ հավատ,
Որտե՞ղ ես, իմ Աստված։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
ՓԱՐՎԱՆԱ
«Մրսո՞ւմ ես», «Մրսո՛ւմ եմ», հեռվո՛ւմ են
Կարոտը, սերերն իմ թափառիկ։
Իսկ մեղքը ներվել ու ներվում է`
Երթի հետ` սեւաշուք թափորի։
«Մրսո՞ւմ ես», «Մրսո՛ւմ եմ», ցրտե՛լ է,
Չկա-ին ոչի՛նչ են գումարում։
Մոմի պես վառվում են սրտերը,
Մոմի պես վառվում են ու մարում։
Այս լիճը երկար է խորհել, ու
Իմ ապրած օրերն ու պահերը։
Մեզ համար իմ սրտի խորերում
Ինչ-որ բան գուցե թե պահել եմ։
«Մրսո՞ւմ ես», «Մրսո՛ւմ եմ», հեռվո՛ւմ են
Կարոտը, սերերն իմ թափառիկ։
Իսկ մեղքը ներվել ու ներվում է`
Երթի հետ` սեւաշուք թափորի։
«Մրսո՞ւմ ես», «Մրսո՛ւմ եմ», ցրտե՛լ է,
Չկա-ին ոչի՛նչ են գումարում։
Մոմի պես վառվում են սրտերը,
Մոմի պես վառվում են ու մարում։
Այս լիճը երկար է խորհել, ու
Իմ ապրած օրերն ու պահերը։
Մեզ համար իմ սրտի խորերում
Ինչ-որ բան գուցե թե պահել եմ։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
ՀԱՅԻ ԱՉՔԵՐ
Հայի աչքերը նման են
Ֆրանսիացու աչքերի,
Իսկ վերջինս
Իսպանացու աչքերի
Ճիշտ կրկնապատճենն է։
Իսպանացունը` իտալացու
Կամ նորզելանդացու
Աչքեր է հիշեցնում։
Նորզելանդացունը
Չես տարբերի
Սկանդինավցու աչքերից.
Երբեմն` ուրախ,
Երբեմն` թախծոտ
Աչքեր։
Աչքեր հղանալիս
Բարձրյալն անշուշտ
Ցանկացել է
Հայի աչքերը
Առանձնահատուկ գծագրել,
Բայց արդյունքում ստացվել են
Պարզ, սովորական, մարդկային
Աչքեր,
Այնպիսիք, որ անհրաժեշտ են
Մարդ էակին
Աշխարհին շիտակ ու անվեհեր
Նայելու համար։
Հայի աչքերը նման են
Ֆրանսիացու աչքերի,
Իսկ վերջինս
Իսպանացու աչքերի
Ճիշտ կրկնապատճենն է։
Իսպանացունը` իտալացու
Կամ նորզելանդացու
Աչքեր է հիշեցնում։
Նորզելանդացունը
Չես տարբերի
Սկանդինավցու աչքերից.
Երբեմն` ուրախ,
Երբեմն` թախծոտ
Աչքեր։
Աչքեր հղանալիս
Բարձրյալն անշուշտ
Ցանկացել է
Հայի աչքերը
Առանձնահատուկ գծագրել,
Բայց արդյունքում ստացվել են
Պարզ, սովորական, մարդկային
Աչքեր,
Այնպիսիք, որ անհրաժեշտ են
Մարդ էակին
Աշխարհին շիտակ ու անվեհեր
Նայելու համար։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
***
Ճերմակ թուղթ, որի վրա պետք է
Գրված լիներ աշխարհի ամենալավ
Բանաստեղծությունը...
Թո՛ւղթ, դու այնքան
Ճերմակ ես,
Մաքուր ու առինքնող, որ քեզ վրա
Կարծես ձյուն նստած լինի։
Մինչդեռ քեզ անգթորեն
Մրոտում են,
Մրոտում են անվերջ
Գրչակները մոլի։
Ճերմակ թուղթ, որի վրա պետք է
Գրված լիներ աշխարհի ամենալավ
Բանաստեղծությունը...
Թո՛ւղթ, դու այնքան
Ճերմակ ես,
Մաքուր ու առինքնող, որ քեզ վրա
Կարծես ձյուն նստած լինի։
Մինչդեռ քեզ անգթորեն
Մրոտում են,
Մրոտում են անվերջ
Գրչակները մոլի։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
***
Այնպես գեղեցիկ ու հեշտ էր մեռնում
Այգաթիթեռը Սանկտ Պետերբուրգում։
Դա հոգեվարք չէր, այլ` ծննդյան ծես,
Այդպես հեթանոս աստվածներն են լոկ
Մեռնում ու հառնում,
Զոհված զինվորի հոգին է այդպես
Մի օր կարոտած տուն վերադառնում։
Սանկտ Պետերբուրգում
Այգաթիթեռը
Այնպես գեղեցիկ ու հեշտ էր
Մեռնում։
Այնպես գեղեցիկ ու հեշտ էր մեռնում
Այգաթիթեռը Սանկտ Պետերբուրգում։
Դա հոգեվարք չէր, այլ` ծննդյան ծես,
Այդպես հեթանոս աստվածներն են լոկ
Մեռնում ու հառնում,
Զոհված զինվորի հոգին է այդպես
Մի օր կարոտած տուն վերադառնում։
Սանկտ Պետերբուրգում
Այգաթիթեռը
Այնպես գեղեցիկ ու հեշտ էր
Մեռնում։


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Сообщений: 31
• Страница 3 из 4 • 1, 2, 3, 4
Вернуться в Բանաստեղծություններ
- Похожие темы
- Ответы
- Просмотры
- Последнее сообщение
- ԱՐԱՄ ԳԱՌՈՆԵ
Harutin » 03 янв 2011, 00:43 - 2 Ответы
- 645 Просмотры
- Последнее сообщение Harutin

03 янв 2011, 00:45
- ԱՐԱՄ ԳԱՌՈՆԵ
- ԱՐԱՄ ՇԱՎԱՐՇ ՓԱՀԼևԱՆՅԱՆ
Harutin » 03 янв 2011, 00:55
- 1 Ответы
- 515 Просмотры
- Последнее сообщение Harutin

03 янв 2011, 00:56
- ԱՐԱՄ ՇԱՎԱՐՇ ՓԱՀԼևԱՆՅԱՆ
- ԱՐԱՄ ԳՅՈւՐՋՅԱՆ
Harutin » 28 мар 2011, 23:34
- 2 Ответы
- 486 Просмотры
- Последнее сообщение hasmikhasmik

10 апр 2011, 17:20
- ԱՐԱՄ ԳՅՈւՐՋՅԱՆ