СТАНЬ VIP
Пашинян: Армения готова подписать мирный договор с Азербайджаном «уже в этом месяце»Мирный договор между Арменией и Азербайджаном может быть подписан до саммита COP29 – МИД РАСело Неркин Ханд в Сюнике с трех сторон незаконно окружено 25-ью азербайджанским военными постами - Арман ТатоянСК Армении: в связи с гибелью солдата дело возбуждено по признакам "доведения до самоубийства""Требуем добиться освобождения армян из бакинских тюрем": архиепископ Баграт проводит акцию у генпрокуратуры АрменииАрмения надеется подписать мирное соглашение с Азербайджаном в течение месяца: президент - Reuters

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:44

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Artashes Aram.jpg
Artashes Aram.jpg (7.01 кб) Просмотров: 1007

Artashes Aram 1.jpg
Artashes Aram 1.jpg (4.93 кб) Просмотров: 950
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:44

***
Արագածը ձյունել, սառցե ծաղիկ դարձած,
Աղջամուղջի մեջ պաղ ասուպներ է ցրում:
Եվ ինձ թվում է, թե կհանդիպենք դարձյալ
Հեռու ինչ-որ մի օր, գիսաստղային ծիրում:

Հետո ուրիշ մի կյանք, ուրիշ շրջապտույտ,
Ես` թափառիկ երգիչ, իսկ դու` դշխո անհաս…
Հետո տարտամ բառեր, դեղին շեղջ ու փետուր,
Երբ ուրիշ ելք չկա, պիտի անմահանաս:

Արագածը ձյունել ու ինձ կանչում է վեր
Ձնաբուքը ահեղ ինձ կուղեկցի, գիտե՛մ:
Եվ թող հրեշտակներն այն խենթ ու ավետաբեր,
Լեռան սեգ գագաթից իմ վերելքը դիտեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:44

***
Սասնա լանջերին ծաղկել է ձյունը,
Եվ Խաչփողանում ձնհալ է հիմա:
Աշխարհը որբ է, դատարկ է Տունը,
Եվ դեգերում է անտուն մի հմա:

Այն կեռ դաշյունի ցոլքը չարագույժ,
Անպատիժ չարն է ամենուր վխտում:
Մեռնող խղճի պես առկայծ ճրագ, ու
Կենաց օրենք է ինքն իրեն ժխտում:

Ձյունը ծաղկել է Սասնա լանջերին,
Եվ Խաչփողանում ձնհալ է, գիտե՛մ:
Ունկս պահել եմ կորած կանչերին,
Փորձում եմ հեռվից ինքս ինձ դիտել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:47

***
Արար առաջին: Թող վայրի կատուն
Մի լավ նեղսրտի ինքը իր բախտից,
Թող տեղակայվի մի նոր մաքսատուն
Սահմանագոտում նախադրախտի:

Արար միջանկյալ: Նկարիչը ծեր
Կեռեր է մեխում փայտե օճորքին:
Նորից հորանց է կարծես գնացել
Մուսա կոչվածը` սիրատոչոր կին:

Արար վեցերորդ: Մանեկենուհին
Պարապն է ցրում ափով իր նազուկ…
Սա խաղ է, խաղ է մանկական ու հին,
Խաղ, որ խաղում են միայն երազում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:47

***
Հագին քաթանե, երկար բալախոն,
Բացվեց դարպասը և թույլ ճռնչաց:
Երկու ոսկե եզ, պարաբոլ, ա՜խ, ո՞վ
Իր հավատի մեջ խաբվեց չարաչար:

Հետո դիպվածի թափանիվը սև
Գործեց անդադրում, գործեց անողոք:
Եվ հետո գույժն էր անցնում հևիհև,
Եվ զնդանվեցին մռունչ ու բողոք:

Կոչնակը լռեց, վերջին զնգոցը
Մարեց, բախվելով պարսպապատին:
Եվ երազանքի դռները գոց են,
Եվ խուլ քրքիջն է հնչում կավատի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:47

***
Ծիրանի թիկնոց, խունացած քրձեր,
Հաղթ մի` ըմբիշ և մի կուզ` մուրացիկ:
Խճանկարն այն լրվում է կարծես`
Անցնող օրերի որմին ուղղաձիգ:

Եվ հուշ աստվածը ինքնահնար` գոյ,
Խավարի ֆոնին` լուսապայծառ վեմ:
Եվ թուխպ ու թոնի ծանրության ներքո
Սրբորեն տոկուն խաչերն են ծռվել:

Մեր երազները` տեղահան քոչ, ու
Ծեղ ու ծղան է թափվում երկնքից:
Պտտահողմը իբրև անկոչ հյուր,
Եվ ճաք է տալիս ծեփը մեր կյանքի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:48

***
Ինչ է հարկավոր, մի` դուռ, մի` ճամփա,
Եվ բաց կթվան ելքերը բոլոր:
Կա կյա՛նք, կա մա՛հ և ինչ-որ` միջանկայլ,
Եվ նոր մի շրջայց` հին պարաբոլով:

Աղոթքից առաջ կծկված շուրթեր,
Եվ տարուբերվող, անզոր մի բռունցք:
Գալիքն ափ ի վար` կորացած շյուղ, թե`
Մի սև թռչուն, որ թևերն է փռում:

Եվ սիրտը իբրև արծաթե բոժոժ,
Զնգում է, շուրջը` կոծ ու աղաղակ:
Հին լուսանկար` երեզված փողով,
Եվ ավազանում սուզվող մի քաղաք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:48

Փոքրիկ տղայի երգը
Լևոնիկին


Ես գիտեի,
Որ բոլոր ձկները
Համր են,
Համր էր նաև
Իմ սիրելի ձկնիկը,
Բայց ես համառորեն
Լողում էի
Նրան ընդառաջ,
Ճչում, կանչում
Ու պահանջում էի,
Որ նա խոսի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:48

***
Ամեն ինչ մի կողմ ձգիր
Եվ տուն կառուցիր:
Կառուցիր թեկուզ ավազի վրա,
Ձյան վրա կամ սառույցի,
Բայց կառուցիր
Անդուլ ու անդադրում:
Թեև ամեն ինչ անկայուն է,
Եվ ավերիչ են ժամանակի հողմերը,
Բայց դու կառուցիր քո տունը անկարգ:
Աշխարհի մեծագույն չարիքը
Անտուն ու անհանգրվան լինելն է,
Եվ դու կառուցիր քո տունը:
Կառուցիր, և չարը կվանվի,
Բարին կշատանա
Եվ դու կդառնաս անխորտակ
Ու անխոցելի:
Կառուցիր, և լույսը
Դրասանգի պես կզարդարի
Քո նորակառույց
Տան կամարները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Сообщение Harutin » 15 окт 2010, 10:49

***
Քեզ վիճակված են թռիչքներ ընդհատ,
Նման` աջ թևը կոտրած թռչունի.
Սրըթաց անկում, հետո` վերընթաց,
Այստեղ գուշակը ոչ մի դեր չունի:

Ետ ես շրջվել, նայում ես, թեև
Մոտեցողն ո՞վ է, մազաթափ մի շուն:
Պանծացրու կյանքի մնացորդը, և
Հուշը` գանձատուփ, տուփում` որբ մի շյուղ…

Անհյուրընկալ ծով` մարդախույս ափով,
Եվ վայրկենական թռիչքի հաճույք:
Եվ քո հայացքի սարդը խուսափող,
Կորչում է իր իսկ ոստայնե մահճում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ