Հայոց վիշտն ամբողջ աշխարհն իմացավ,
Հայոց ցավը ոչ ամենը հասկացավ.
Հայոց եղեռնից 94 տարի է անցել,
Բայց արցունքը հայի աչքերին դեռ չի չորացել.
Տարիների ետեվից կարծես լսում եմ ես նորից
Լացերը որբ մնացած հայ մանուկների,
Կյանքի իմաստը կորցրած, դարդից կույրացած ծնողների…
Այս ինչ արեցի՞ք, Ինչու՞
Դեռ նոր ծնված մանուկներին լացից զրկեցիք,
ինչու ծնողին իր վորդու մահը ցույց տվեցիք,
Ջահելների կյանքը վերցրեցիք
Ուրախությունն ու արեվը խլեցիք,
Ախ այս ինչ մեղք ձեր անիծված հոքուն վերցրեցիք,
Ախ այս ինչե՞ր, ինչե՞ր արեցիք…
Դրախտաին երկրում դժողքը պատեց,
Պայծաո արևը, հայի անմեղ արյունի շողքից մթնեց…
Ախ Աստված ու՞ր էիր
Մի ձայն հանեիր, որդիներիտ պաշտպան կանգնեիր,
Քրիստոնյա բալիկներիտ քո խաչի տակ թաքցնեիր…
Չէի՞ր լսում դու ազոթքն այն մանուկի
«Տեր Աստվա~ծ»–կանչող շուրթերը մայրերի,
Չէի՞ր տեսնում: Ու՞ր էիր Տեր Աստված, Չեկար
Խաչտ ե՞ր անզոր, Բայց չե որ հավատքն է ամենքից զոր:
Նրանց հոքիները քեզ մոտ կտանես,
Նրանց անմեղ աչքերից արցունքները կմաքրես
Նրանց աչքերին էլ ցավ տեսնել չթողնես…
Հիմա՞ ուր ես աչքերտ փակել ես
Հայոց Եղեռնը, մեծ Գենոցիդը պետք է ձանաչվի
Ամեն մի արյան կաթիլի համար հայը վրեժ կլուծի,
Երբ ամբողջ աշխարհը Գենոցիդը կճանաչի…
Ախ Աստված քեզ եմ խնդրում…
Ես գրող չեմ, Չարենցի խոսքերը, Շիրազի մտքերը,
Սեվակի բաոերը չունեմ ես
Որ գեզեցիկ տողեր շարադրեմ ձեզ…
Մի հայրենասեր աղջիկ եմ ես
Օտար երկրում մեծացել, Մասիս սարին կարոտ եմ մնացել…
Սիրտս խոցած սուր դանակը ինչպե՞ս ես հանեմ,
Հոքիս մտած այս ցավերից ինչպե՞ս ես ազատվեմ…
(Հարությունյան Կ.Մ.)