Սպասվում է Windows 9-ի թողարկումը Threshold կոդային անվանմամբ: Թողարկումը կլինի 2015 թվականին,իսկ անոնսը BUILD 2014-ի ժամանակ (ապրիլ) : Տարբեր աղբյուրների փոխանցմամբ նա կստանա բոլորովին նոր դիզայն,ինչին ես առանձնապես չեմ հավատում: Նա կմիավորի ընկերության բոլոր արտադրանքները: Կվերադառնա «Մեկնարկ/Пуск» կոճակը և օգտագործողի ինտերֆեյսը: Microsoft ընկերությունը երկրորդ անգամ սխալվելու իրավունք չունի, Windows 9-ը ևս մեկ հնարավորություն կտա ընկերությանը:
Stifel Nicolaus ծառայության հետազոտողը կարծում է,որ նոր օպերացիոն համակարգը անպայման կլինի անվճար: Windows 8-ի վաճառքի ձախողումից հետո սա կլինի ընկերության միակ փրկությունը: Հիմնական գումարը ընկերությունը կստանա Bing,Office և Store ծառայություններից:
«Ամեն դեպքում Microsoft-ը վերջում պետք է հետևի Apple-ին և Google-ին,նա ...
[Продолжается]
Խոսքը միտք է,
Խոսքը գործ է,
Խոսքը դեղ է հրաշագործ,
Թե պետք եղավ, նաև թույն է.
(Հապա ինչպե՞ս պատժել՝ անխոս:)
Խոսքը, իրավ որ, արժեք է,
Ափսո՜ս, հաճախ չենք հասկանում.
Աննպատակ ասում-խոսում,
(Անմտություն ենք սնուցում:)
Սակայն, խոսքը
Ոսկուց է թանկ,
Տո, ի՞նչ ոսկի, ի՞նչ ադամանդ,
Խոսքը հենց Աստծո Զավակն է,
Որ ի վերուստ է մեզ տրված:
Թե որ Ճիշտ չեմ,
Հապա ինչու՞,
Հապա ինչպե՞ս է դա լինում,
Որ աշխարհում այս բազմատես,
Միա'յն, միա՜յն մարդն է խոսում...
Խոսքը՝ բանն է:
Բանն՝ Աստված է:
Ու...
Ամենքին,
Պարգև որպես,-
Արդարորեն բաժանված է:
Մարդուց մի բան է պահանջվում,
Աստծով-Խոսքով լցված՝ մարդուց.
Իմանալ ԱՅՆ
Ճիշտ գործածել,
Պաշտել' ԽՈՍՔԸ, սիրել՝ ԱՍՏԾՈՒՆ...
Իմաստությու՜ն՝ ամենեցուն:
Ռ.Խաստյան
Google-ը պաշտոնապես թողարկել է դիտարկչի 32-րդ տարբերակը Windows, Mac OS X, Linux, Android և Chrome OS օպերացիոն համակարգերի համար:
Այս տարբերակում հայտնվել են հետաքրքիր ֆունկցիաներ և հուշող նշաններ՝
Նոր տարբերակում ավելացել է նաև մի նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ղեկավարել Chrome-ի մնացած օգտատերերին: Կարգավորումները կարող եք կատարել chrome.com/manage ինտերֆեյսում:
Ծրագիրը կարող եք թարմացնել About Google Chrome բաժինը այցելելով կամ ներքևի հղմամբ: Այս տարբերակում կատարվել են մի շարք ոչ նկատվող թարմացումներ:
ՀԱՍԱՐԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գերանդին խփեց քարին,
Քար էր դա սովորական,
Բայց մետաղն էր պողպատից
Ո'չ մի բան չեղավ նրան:
Թե քերծվածքներ մնացին
Փայլփլուն շեղբի վրա,
Կհարթեն, կփայլեցնեն
Ու կուղարկեն նորից հանդ:
Կայծ-խոտերը՝ շաղերում
Սպասում են գերանդուն,
Բայց և միևնույն տեղում
Այն քարն էլ է սպասում:
Եվ երբ գերանդին՝նորից
Կհարվածի մեծ թափով...
Ի՞նչ կմնա նրանից,-
Մի կույտ մետաղի ջարդոն:
Ռ.Խաստյան
Ես նորից անքուն եմ,
Ու նորից մինչև լույս
Հիշելու եմ ամենը.
Գտածո և կորուստ:
Ես նորից անքուն եմ,
Եվ դողով մի անսուսպ,
Զգում եմ. կողքիս ես,
Ինձ հետ ես ներքուստ:
Ռ.Խաստյան