ՀԱՍԱՐԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գերանդին խփեց քարին,
Քար էր դա սովորական,
Բայց մետաղն էր պողպատից
Ո'չ մի բան չեղավ նրան:
Թե քերծվածքներ մնացին
Փայլփլուն շեղբի վրա,
Կհարթեն, կփայլեցնեն
Ու կուղարկեն նորից հանդ:
Կայծ-խոտերը՝ շաղերում
Սպասում են գերանդուն,
Բայց և միևնույն տեղում
Այն քարն էլ է սպասում:
Եվ երբ գերանդին՝նորից
Կհարվածի մեծ թափով...
Ի՞նչ կմնա նրանից,-
Մի կույտ մետաղի ջարդոն:
Ռ.Խաստյան