Последние блоги
Ի՞նչը հիշեմ.
Առավո՞տը,
Սուրճի բու՞յրը,
Թե՞,
Մետաքսի նուրբ զեփյուռը,
Զուսպ ու անկիրք քո համբույրը,
Ոգեշնչանքիս աղբյուրը,
Որ հայացքիդ մեջ էր կորել,
Եվ, որի
Հմայքով տարված՝
Մինչև օրս... որոնու՜մ եմ...
Ք Ե Զ...
Ի՞նչը հիշեմ.
Երբեք պատիցս չկախված
Քո նկա՞րը,
Մատնեմատին իմ չհագցրած
Ամուսնական իմ մատանու
Չեղած քա՞րը...
Թե՞
Հայացքը քո կոտրված,
Կամ՝ մոլորված,
Որը,
Չգիտես թե ինչու,
Իմ դեմ թառած՝
Դեպի հեռուներն էր հառված...
Ի՞նչը հիշեմ.
Կամ՝
Գուցե պետք է հիշեցնե՞մ,
Թե ինչքա՜ն մռայլ է կյանքը
Կնոջ՝ լքված...
Եվ կամ ասեմ՝
Անհնար է ջերմացնելը
Ծոցը սառած...
Ո'չ:
Ո'չ մի բան չե'մ հիշեցնի:
Կասեմ միայն.
Անհնար է ապրել կյանքն այս
Ամբոխի մեջ
Ու...
Մ ի ա յ ն ա կ
--
Ռ.Խաստյան
Առավո՞տը,
Սուրճի բու՞յրը,
Թե՞,
Մետաքսի նուրբ զեփյուռը,
Զուսպ ու անկիրք քո համբույրը,
Ոգեշնչանքիս աղբյուրը,
Որ հայացքիդ մեջ էր կորել,
Եվ, որի
Հմայքով տարված՝
Մինչև օրս... որոնու՜մ եմ...
Ք Ե Զ...
Ի՞նչը հիշեմ.
Երբեք պատիցս չկախված
Քո նկա՞րը,
Մատնեմատին իմ չհագցրած
Ամուսնական իմ մատանու
Չեղած քա՞րը...
Թե՞
Հայացքը քո կոտրված,
Կամ՝ մոլորված,
Որը,
Չգիտես թե ինչու,
Իմ դեմ թառած՝
Դեպի հեռուներն էր հառված...
Ի՞նչը հիշեմ.
Կամ՝
Գուցե պետք է հիշեցնե՞մ,
Թե ինչքա՜ն մռայլ է կյանքը
Կնոջ՝ լքված...
Եվ կամ ասեմ՝
Անհնար է ջերմացնելը
Ծոցը սառած...
Ո'չ:
Ո'չ մի բան չե'մ հիշեցնի:
Կասեմ միայն.
Անհնար է ապրել կյանքն այս
Ամբոխի մեջ
Ու...
Մ ի ա յ ն ա կ
--
Ռ.Խաստյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանի 11 րոպեանոց կարճամետրաժ «Անպետքը» ֆիլմը կմասնակցի լեհական Zoom Zblizenia միջազգային կինոփառատոնին:
Թախծու՞մ է, արդյոք, ժամանակը
Մարդկանց պես,
Երբ մեկ-մեկ ետ է նայում:
Կամ, նայու՞մ է ետ,
Ժամանակն, իրոք...
Երբևէ...
Չէ՞ որ,
Հիշողության մեջ նրա
Կա ավելին,
Քան է.
Միասին վերցրած
Կյանքը՝ յուրաքանչյուրիս...
Մարդկանց պես,
Երբ մեկ-մեկ ետ է նայում:
Կամ, նայու՞մ է ետ,
Ժամանակն, իրոք...
Երբևէ...
Չէ՞ որ,
Հիշողության մեջ նրա
Կա ավելին,
Քան է.
Միասին վերցրած
Կյանքը՝ յուրաքանչյուրիս...
2101 записей блогов • Страница 119 из 421
