СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противнику

Գառնիկ Արունց Սարգսյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:33

Հարակից բակի տներից մեկում

Ճզզ-վզզ, ճզզ-վզզ`
Մեկը ջութակ է պարապում…
Ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ…

Զահռմար` ոմանք գանգատվում են…

Ընդվզում…
Ընկնում է նոտայակալը…

Դընննննննն,
Դընննննննն`
Ջութակ պարապողը նոտայակալի համար
Դուդուկ է նվագում…
(պետք է որ մտքում նվագեր.
Նա ջութակահար էր)

Ճզզ-վզզ, ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ, ճզզ-վզզ,
Ճզզ-վզզ, ճզզ-վզզ…

Էլի նույն կրկնվող պատմությունը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:33

Գիտահանրամատչելի կյանք ու նմանատիպ մի քանի անփույթ խոսք դրա մասին

Շքեղ առանձնատուն կամ բնակարան,
Նույնատիպ ավտոմեքենա կամ մեքենաներ,
Ձեռնտու աշխատանք` անհամապատասխան բարձր աշխատավարձով,
Ուզած պահին ցանկացած տեղանքի ուղեգիր,
Շահավետ ամուսնություն և թանգարանային կին,
Ընկերներ, երբ վերոհիշյալները ուժի մեջ են,
Անբարև հարևաններ…
Նման այլ չնչին նմանություններ…
Այսպիսի այլ ոչինչ շարունակություններ…
Տեղին վախ ու անտեղին խիզախություն…

Եվ ինչ-որ մեկը այս մասին չալարեց ու գրեց ուղիղ 10 տող:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:33

Գրկախառնված զուգախոսություն արևացող անձրևի մեջ

Խրթ-խրթ, խրթ-խրթ`
անձրև է գալիս,
Չլմփ-չլմփ, չլմփ-չլմփ`
անձրևաթաց պաչ եմ տալիս,
Ֆրթ-ֆրթ, ֆրթ-ֆրթ`
լեզվիցդ նարնջի համ է գալիս,
Սրթ-սրթ, սրթ-սրթ`
բջիջներս շաքարաճաք են տալիս,
Գլթ-գլթ, գլթ-գլթ`
թուշդ շրթիցս ցատկականչ է գալիս,
Կրչ-կրչ, կրչ-կրչ`
ծիծաղդ ծիծաղիս խուտուտ է տալիս,
Մնչ-մնչ, մնչ-մնչ`
էլի պաչ պաչ եմ տալիս,
Ջան-ջան, ջան-ջան`
դնչիցդ տաք հացի հոտ է գալիս,
Ֆրթ-ֆրթ, ֆրթ-ֆրթ`
ափս փորիդ ծով է տալիս
Մուշ-մուշ, մուշ-մուշ`
մատերս մազերումդ նազ են գալիս
Ճաթ-ճաթ, ճաթ-ճաթ`
քիթդ քթիս բարև է տալիս
Փսթ-փսթ, փսթ-փսթ`
շուրթս շրթիդ ծափ է տալիս,
Կաթ-կաթ, կաթ-կաթ`
թարթիչներս աչերիդ քոր են տալիս:

Շուրթ-շուրթ, շուրթ-շուրթ`
Պաչպչոցը շարունակվում է,
Նլթ-նլթ, նլթ-նլթ`
ափերդ պաչակոլոլում եմ,
Հըլթ-հըլթ, հըլթ-հըլթ`
շորիդ փոթը մատիս վրա կուչ է գալիս
Ճռը-ճռը, ճռը-ճռը`
Շալվարդ հազիվ է կոճ գալիս
Շլթ-շլթ, շլթ-շլթ`
վարսակալդ մազիցդ ցած ծոր է տալիս,
Արև-արև, արև-արև`
իմ արևը շողերով պար է տալիս
Հույ-հույ, հույ-հույ`
ծիծաղելուց փուլ ենք գալիս,
Ղռթ-ղռթ, ղռթ-ղռթ`
գլուխս պտույտից ճաք է տալիս,
Չլմփ-չլմփ, չլմփ-չլմփ`
պաչիդ հուրը ծոր է տալիս,
Մշտ-մշտ, մշտ-մշտ`
մի փունջ յասամանի հոտ եմ տալիս:

Թլշ-թլշ, թլշ-թլշ`
հրճվանքը գժվում է ու ծիծաղում,
Շսթ-շսթ, շլթ-շլթ`
ափերումդ շուրթ է ճախրում,
Գնդ-գնդ, գնդ-գնդ`
գիրկս քեզնով է լցվում,
Սուս-փուս, սուս-փուս`
գրկում ու շուռ եմ գալիս:

Այս ամենը ինձ դուր է գալիս...

Խրթ-խրթ,
Չլմփ-չլմփ,
Գլթ-գլթ,
Մնչ-մնչ,
Ջան-ջան,
Մուշ-մուշ,
Կաթ-կաթ,
Հըլթ-հըլթ,
Արև-արև,
Շլթ-շլթ,
Սուս-փուս,
սուս-փուս
սուս
փուս
դե' սուս…
Սիրո քուն է գալիս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:34

Ինձնից ցած

Ես կծկված նյարդ եմ ամբողջովին:

Եթե կարված լինեի երկրագնդին,
Իմ դողով նա կցնցվեր...

Քայլելիս միշտ մատներիս եմ կծկում ճանապարհների լուսանցքները... ու ձեռքս կրծքիս սեղմելիս` ափս հաճախ չի դիպչում ինձ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:34

Ինքս ինձ

Պարզ իրականություն,
Համբույրից ճմրթված շուրթերով «Ես քեզ սիրում եմ»,
Պատասխան շշունջդ ունկերիս փշաքաղումին,
Գրկումի ճոճ,
Հետզհետե խտացող լույս բարեկամ համաստեղություններից,
Ժպիտների պահմտոցի այտերիս,
Համբուրվելու ընթացքում անհասկանալի խոսքեր,
Հարց այդ մասին`համբույրն առանց ընդհատելու,
Պատասխան` պատասխան համբույրով:
Սրտատրոփի սահք կրծքիդ,
Լռության ոգևորում,
Աջ ու ձախ, հետ ու առաջ, վեր ու վար:
Մեկ վարդ` անձեռոցիկի վրա հապճեպ արված գրությամբ
Ու առանց բազմակետերի համբույր`
Ուղղված շքեղ թերություններդ,
Բայց առանց վերջակետ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:34

Դե, սուս. այս մասին ոչ-ոք չգիտի

Ես հիմա քեզ հետ
Խոսում եմ այն մասին,
Որ կարող եմ քեզ համար
Անթիվ ու անհամար
Բանաստեղծություններ գրել,
Որ կարող եմ քեզ նվիրել
Բոլոր հատորները խոսքերիս:
Եվ անգամ`
Քո անունի արմատով
Իմ կազմած բառերից
Մի հսկա բառարան կազմել
Ու առանց առիթի սպասելու
Մի օր նվիրել քեզ…

Բայց ավելի շատ
Ես հիմա
Ուզում եմ քեզ ասել այն մասին,
Որ շատ եմ ուզում այս պահին,
Շտապել դեպի քեզ,
Քեզ գրկել,
Չհասցնել ասել անգամ,
Որ սիրում եմ քեզ,
Դու ժպտաս այդ մասին
Ու ինքդ էլ ինձ գրկես…

Ահա և սա էի հենց ուզում
Քեզ ասել…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:35

Բաղադրություն

Ոգեմետ հավելումներ,
Աքլորականչ,
Թավջութակի երաժշտություն,
Չարենցի պոեզիայի 3 գույները,
Եղանակների ծառեր,
Շոկոլադե ազգանուն,
Իգական անունների իրարամերժ հայացքներ,
Իմպրեսիոնիզմ,
Քմծիծաղ,
Դրական փշաքաղում,
Շնչակտուր ընթացք,
Կույս արևածագ,
Լիաբուռ Ծովե հղիություն,
Հեղեղ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:35


Կազմություն


Նախահայր,
Նորածնի ճիչ,
Պորտալարի մկրտում,
Քաոս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:35

Նշանակություն

Ակտիվացնում է կրքի առաջացումը,
Փափկացնում է թախիծը,
Առաջացնում է ուժ դեպի թուլությունը,
Բարերար ազդեցություն ունի շնչառության վրա` համբուրվելիս,
Արձակման հատուկ ուժ ունի ցտեսության վրա` կամրջվելիս,
Առաջացնում է Գեղեցիկի հանդեպ անհագ կշտություն...

...
Գառնաբուժությունը Գառնաբուժվողին ենթադրում է`
Մտքի թռիչք,
Ծնելու հակում,
Անափ գրկում,
Ստեղծարարելու ծարավ,
և այլն.
մնացածը տեղում ու միանգամից...

Խորհուրդ չի տրվում հղիներին և հավատացյալ թվացյլաներին...

Ծնննդաշխարհը` աշխարհ,
Ժամանակը` կարևոր չէ:

Պահել և փայփայել սրտանց…
Պիտանի է ընդմիշտ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение Harutin » 19 июн 2011, 16:35

Հետևանքներ

Պտղագրության անհագ պահանջ

-Թեկուզ ինձ չտաք էլ հենման կետ, միևնույնն է Ես կճոճեմ ձեր հետաքրքրությունը...

…Շարունակություններում Նոր Աստվածները Ժպտացին,
Որովհետև կրկին քաոս էր համատարած և լռություն…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Ответы
    Просмотры
    Последнее сообщение