ՌՈւԲԵՆ ՄԱՏԻՆՅԱՆ
Точка невозврата: США и Израиль атаковали ИранМой брак с Николом Пашиняном завершен. Анна АкопянThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие требования РоссииСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияАрхиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласился
ՌՈւԲԵՆ ՄԱՏԻՆՅԱՆ
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով
Сообщений: 3
• Страница 1 из 1
ՌՈւԲԵՆ ՄԱՏԻՆՅԱՆ
***
Քարը քարի գլխին նստել
Քարը քարին ճզմել,
Այդ իմ վիշտն է ոտքի ելել
Քարափները գրկել:
Իրար գրկել, չեն խռովել,
Իրար շատ են սիրել,
Տնավարի այսպես նստել,
Տնավարի լռել:
Ու լռել են, բայց չեն տխրել
Իմ վշտերը երբեք,
Քար ու քարափ, դուք փնտրեցեք
Ձեր արձագանքն իմ մեջ:
Քարը քարի գլխին նստել
Քարը քարին ճզմել,
Այդ իմ վիշտն է ոտքի ելել
Քարափները գրկել:
Իրար գրկել, չեն խռովել,
Իրար շատ են սիրել,
Տնավարի այսպես նստել,
Տնավարի լռել:
Ու լռել են, բայց չեն տխրել
Իմ վշտերը երբեք,
Քար ու քարափ, դուք փնտրեցեք
Ձեր արձագանքն իմ մեջ:


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

ՌՈւԲԵՆ ՄԱՏԻՆՅԱՆ
***
Տուր ինձ աչքերիդ
Լույսը այս գիշեր,
Ես պիտի իջնեմ
Փողոցն ամայի,
Ու նստեմ մայթի
Սառը քարերին,
Համր խավարին
Քո մասին պատմեմ:
Այս գիշեր աղքատ
ուրվականի պես
պիտի լույս մուրամ,
ու փողոցի մեջ
սերս խնկարկեմ:
Տուր ինձ աչքերիդ լույսը
այս գիշեր` երգս ավարտեմ…
Տուր ինձ աչքերիդ
Լույսը այս գիշեր,
Ես պիտի իջնեմ
Փողոցն ամայի,
Ու նստեմ մայթի
Սառը քարերին,
Համր խավարին
Քո մասին պատմեմ:
Այս գիշեր աղքատ
ուրվականի պես
պիտի լույս մուրամ,
ու փողոցի մեջ
սերս խնկարկեմ:
Տուր ինձ աչքերիդ լույսը
այս գիշեր` երգս ավարտեմ…


Harutin (Автор темы)- Gisher.Ru Team

Сообщений: 3
• Страница 1 из 1
Вернуться в Բանաստեղծություններ